Միխեիլ Գիորգաձեի այցը կրթահամալիր

Միխեիլ Գիորգաձեի այցը կրթահամալիր

IMG_6485-660x280.jpg

\Այսօր մեր դպրոցում կարևոր օր էր:Մեզ հյուր էր եկել Վրաստանի մշակույթի նախարարը:Առավոտյան ես ժամը 8:30 մտա դպրոց, բոլորը շատ հանգիստ էին, բայց  երբ դարձավ ժամը 8:50 բոլորս սկսեցինք անհանգստանալ հանդիպման սպասումից,բայց կայացավ սպասված հանդիպումը:Մեր Շուշանը ուշացել էր, նա մտավ դպրոց գոռալով.
-Եկա՜ն, նրանք եկա՜ն…
Եկան մեր հյուրերը՝ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարն` իր պատվիրակությամբ:Բոլորը նկարում էին…Տիար Բլեյանը սկսեց ցույց տալ նրանց մեր դպրոցը, ներկայացնել երեխաների պատրաստած աշխատանքները, երեխաների նկարները և այլն:Վերջապես մենք հասանք մեր գլխավոր սենյակ, սենյակ, որտեղ անցկացվում են բոլոր հադիպումները և կլոր սեղանները:Սկսվեց երեխաների համար մեծերի անհետաքրքիր խոսակցությունը և քննարկումը:Մոռացա ասել, որ Տիարը կենտրոնացած էր այն բանի վրա, որպեսզի բացատրեր նախարարներին, որ մեր դպրոցը ազատ է, պատ չկա՛, դարպաս չկա՛…: Վերջապես սկսվեց մեզ համար հետաքրքիր պահը:Եկավ ժամանակը մեր լրագրողության վարպետությունը ապացուցելու:Իհարկե չկարողացանք շատ հարցեր տալ, իմ կարծքով՝ իր շտապելու պաճառով, բայց հարցեր եղան, որոնց նախարարը  երկար, բայց հետաքրքիր էր պատասխանում:Նախարարը խոսում էր ռուսերեն, և մենք էլ նրան հարցերը ռուսերենով էինք ուղղում:Վերջում հյուրերի հետ նկարվեցինք և մեր հանդիպումը ավարտվեց: