Հայկական Հեղափոխություն նախագիծ / Երիտասարդության համախմբվածություն

Հայկական Հեղափոխություն նախագիծ / Երիտասարդության համախմբվածություն

Հայաստանյան հեղափոխություն… Հայաստանի պատմության կարևորագույն իրադարձություններից մեկը, որի մասին խոսեցին հարյուրավոր երկրներ, և որի մասին գրեցին հազարավոր մարդիկ, այդ թվում նաև Ստեփան Գրիգորյանը: Նա գրել է մի գիրք download1Հայաստանյան թավշյա հեղափոխության մասին: Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին մասն ունի 7 գլուխ, իսկ երկրորդ մասը՝ 5 գլուխ: Գրքի առաջին մասում Ստեփան Գրիգորյանը՝ համառոտ և մի փոքր ուրիշ գեղեցիկ ձևով, արտահայտելով նաև իր կարծիքը՝ խոսում է հեղափոխության մասին, իսկ երկրորդ հատվածում՝ նա մանրամասնորեն պատմում է հեղափոխության մասին: Պատմում է այն ամենի մասին, ինչ որ ապրեց հայ ժողովուրդը, և նա իր անունից հայտնում է ժողովրդի ապրումները: Թե ինչպես հայ ժողովուրդը կարողացավ այդ ամենը հաղթահարել և վերջ ի վերջո հասավ իր ուզածին: Շատ զարմացած էի այն փաստից, որ նա կարծես խոսում էր ինձ նման՝ իմ մտացածի նման: Շատ գովելի է, որ նա կարողացել էր այդքան մանրամասն, հետաքրքիր, գունեղ, իմաստալից և համահունչ գրել այդ ամենի մասին: Կարևորում եմ այն, որ նա կարողացավ այդ պատմությւնը ներկայացնել այնպես, որ այն մարդիկ, որոնք  ներկա չեն եղել թավշյա հեղափոխությանը՝ կարողանան պատերացնել և ունենալ այն նույն  ապրումները, որը ունեցավ հայ քաղաքացին: Նա կարողացավ այս գրքով ներշնչել ուրախություն և հպարտություն, որովհետև չեղան տուժածներ, և  ժողովուրդը  հաղթեց: Հուսով եմ, որ Ստեփան Գրիգորյանը դեռ կշարունակի հայկական թավշյա հեղափոխության գրքի երկրորդ հատորը, որը ես էլի մեծ հաճույքով կկարդամ, և որի սկիզբը կլինի նոր Հայաստանի՝ լավ, որախ, հաղթանակած ապագայի մասին: Շնորհակալություն նրան այս գիրքը ներկայացնելու՝ հպարտ քաղաքացու անունից:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s