Աուդիտը մեր դպրոցում․․․

Ինչպես վերնագրից հասկացաք՝ այսօր կխոսենք դպրոցում անցկացվող աուդիտի մասին, քանի որ երևի թե գիտեք, որ վերջերս կրթահամալիրում անցկացվում է աուդիտ։ Սակայն բացի նրանից, որ գիտենք դպրոցում կան ստուգողներ, ավելին ինֆորմացիա ոչ ոք չուներ․․․ Աուդիտ բառի հետ այդքան էլ ծանոթ չէինք, սկսեցինք որոշ նյութերի շնորհիվ ուսումնասիրություններ անել, և նոր արդեն հետաքրքրվել մեր դպրոցում անցկացվող աուդիտի մասին։ Շատերին էր հետաքրքրում մի հարց, ամենագլխավոր հարցը, այն, թե ինչու են աուդիտորները աշխատում ոչ հրապարակային կերպով, սակայն դա միայն հարցերից մեկն էր, որի պատասխանը մենք կցանկանայինք լսել, այդպիսով այդ թեման քննարկեցինք ընկեր Գոհարի հետ, և որոշեցինք, որ անպայման պետք է ստանանք մեր հարցերի պատասխանները։ Այդ հարցը ևս մեկ անգամ քննարկելուց հետո, մենք՝ Չաչանակներս, որոշեցինք Մայր դպրոց նրանց այցի ընթացքում վերցնել  հարցազրույց, որի շնորհիվ կարող ենք մյուսներին փոխանցել տրված հարցերի պատասխանները։ Բայց մինչ այդ շատ հետաքրքիր շրջայց ունեցանք նրանց հետ։ Ներկայացանք․․․ Ծանոթացանք․․․ Շատ հետաքրքիր էր հետևել, թե ինչպես են տարվում այդ ստուգուները, և մենք շատ ուրախ էին այդ ընթացքում  ստուգումներին ներկա լինելու համար։ Դե․․․ եկավ պահը, երբ պետք է շրջայցը ավարտվեր, և մենք խնդրեցինք նրանց՝ տալ մեզ փոքրիկ հարցազրույց, շեշտեմ՝ հրապարակային հարցազրույց։ Մենք գրադարանում նախօրոք պատրաստվել էինք, տեղադրել էինք տեսախցիկը և սպասում էինք նրանց։ Սակայն, երբ աուդիտորը եկավ, ասաց, որ ոչ մի հրապարակային հարցազրույց, և առավել ևս տեսագրություն թույլ չի տրվում կատարել, քանի որ նա իրավունք չունի դպրոցում տարվող աուդիտի մասին հրապարակորեն պատմել։ Սակայն վերջում մի կերպ համոզեցինք, որ գոնե հետո մեր տպավորությունները գրենք և եկանք այն մտքին, որ դա  լինի ուղղակի ընկերական հանդիպում։ Նստեցինք ու սկսեցինք տալ մեր հարցերը նրան, ուղղակի առանց տեսագրության և ձայնագրության, չնայած, որ ակնկալում էինք Չաչանակ TV-ի անել և մի վիդեոյով պատասխանել բոլորին հուզող հարցերին, սակայն մեզ անգամ թույլ չտվեցին հետո մեր բլոգներում իրենց պատասխաններից ինչ որ մի մաս հրապարակել․․․։ Երկար խոսեցինք, հարցրեցինք և քննարկեցինք, թե արդյո՞ք կան արդյունքներ այսքան ժամանակ տարվող ստուգումներից, եթե աուդիտը տարվում է բոլորին անհասանելի կերպով՝ կա արդյոք հավանականություն, որ դպրոցը ոնի մութ անկյուններ, որոնք պետք է թաքցնել, հարցրեցինք, թե ինչպես են որոշել, որ  ստուգումների պիտի ենթարկվի մեր դպրոցը և այլն։ Մենք լիարժեք ստացանք մեր բոլոր հարցերի պատասխաններ։ Հինգշաբթի օրվա կայացող առաջին ասուլլիսին՝ նվիրված կրթահամալիրի 30 ամյակին, նորից խոսվեց աուդիտի մասին, քանի որ միևնույն է, մենք ցանկանում ենք, որ այն լինի հրապարակային և հասանելի բոլորին։ Հույս ունեմ, որ մենք մեր նպատակին կհասնենք և կփոխենք այդ կարգը։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s