Աշխարհագրություն / Ուրուգվայի եւ Հայաստանի բնակչությունների համեմատություն…

Աշխարհագրություն / Ուրուգվայի եւ Հայաստանի բնակչությունների համեմատություն…

Երկրները կհամեմատեմ 1955 թվականից մինչեւ 2020 թվականի ցուցանիշներով։ Սկսեմ նրանից, որ Ուրուգվայի բնակչությունը 1955 թվականին եղել է 2 372 559, իսկ Հայաստանինը 1 563 507։ Հայաստանի բնակչությունը 1955-1990 թվականներին ունեցել է շատ մեծ աճ, ինչից հետո սկսել է նվազել։ Դրան պատճառ են հանդիսացել երկրի տնտեսական վիճակը եւ նաեւ պատերազը։ Ուրուգվայի ցուցանիշները այլ են Հայաստանի ցուցանիշներին համեմատ, քանի որ 1955-1990 թվականներին նրա ցուցանիշները աստիճանաբար բարձրացել են, սակայն հետո կանգ են առել, եւ 2005-2020 թվականներին նկատելի փոփոխությունների չեն ենթարկվել։ 1955-2020 թվականների ընթացքում, ըստ Ուրուգվայի ցուցանիշների 1975 թվականին գրանցվել է երկրից գաղթի ամենամեծ ցուցանիշը՝ 27 200, սակայն այդ թիվը շատ փոքր է համեմատած 1955-2020 թվականների ընթացքում գաղթի ամենամեծ ցուցանիշով տարուց՝ 1995-ից, որի ընթացքում գրանցվել է ավելին քան 99 258 քաղաքացու գաղթ։ 1955-1990 թվականներին եւ Հայաստանում եւ Ուրուգվայում շատ է տատանվել եւ վերջում իջել է։ Հայաստանում այդ ցուցանիշը իրականում շատ է իջել, քանի որ 2,93%-ից մինչ այսօր այն իջել է 0,19%-ի։ 1955-2020 թվականներին եւ’ Հայստանում եւ Ուրուգվայում միջին տարիքը նկատելիորեն բարձրացել է։ Հայաստան՝ 22,7-ից մինչեւ 35,4։ Ուրուգվայ՝ 28,4-ից մինչեւ 35,8։ Միջին տարիքի բարձրացումը եղել է ամբողջ աշխարհում միանգամից, եւ այդ երեւույթը ցավոք սրտի չեմ կարող բացատրել։ Նաեւ նկատել եմ մի փաստ, որը կարծում եմ բնական է, երկրների խտությունները մեծապես փոփոխվել են։ Հայաստանինը համեմատաբար ավելի շատ՝ 55-ից մինչեւ 104 մինչ օրս, չնայած որ այդ ընթացքում ավելի մեծ խտացումներ էլ են եղել՝ օրինակ 1990-ին այդ թիվը Հայաստանում գերազանցել է 123-ը։ Մի խոսքով ՝ Հայաստանի եւ Ուրուգվայի ցուցանիշները իրար նման էին որոշ համենատություններով ,եւ կարծում եմ ձեզ էլ հետաքրքիր եղավ այս տեղեկություններն իմանալ, քանի որ այսպիսի համեմատություններից երեւում է ոչ միայն տվյալ երկրների փոփոխություները, այլեւ այն նաեւ ցուց է տալիս համաշխարհային փոփոխությունները։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s