Ճամբարային իններորդ օր

Ճամբարային իններորդ  օրն էր, այսինքն ճամբարի նախավերջին օրը:Մենք օրը անցկացրեցինք Կոմիտասի անվան պանթեոնում:Մենք սկզբում ուսումնասիրեցինք արձանները, ամեն գրողի մոտ մի բանաստեղծություն արտասանեցինք:Մենք ման եկանք այգում, խաղացինք և լիքը բուկլետ բաժանեցինք մարդկանց, շատերը ընդունեցին, իսկ շատերն էլ ետ վերադարձրեցին մեզ թերթիկը, բայց մենք չէինք տխրում:Նաև կերանք պաղպաղակ, ուրախացանք և ավարտեցինք ճամփորդությունը:

Advertisements

Ճամբարային ութերորդ օր

Ճամաբարային ութերորդ օրն էր, երբ մենք վերջապես նկարեցինք (Բարիկենդանը):Մենք շատ երկար ժամանակ պատրաստվել և սպասել էինք այդ ներկայացմանը և ահա այն կատարվեց:
Բարիկենդանի մեր ներկայացումը կարող եք դիտել այստեղ:

Ճամբարային վեցերորդ օր

Ճամբարային վեցերորդ օրը մենք սկսեցինք հունիսի 12-ի փորձով:Ձորձից հետո մենք ուղևորվեցինք Արևմտյան դպրոց, որտեղ պետք է կայանար կլոր սեղան:Մենք կլոր սեղանի ընթացքում խոսեցինք տարբեր  թեմաներից, հարցեր տվեցինք և պարոն Բլեյանը մեզ մտքեր տվեց մեր ռադիոի համար:Հետո գնացինք ագարակձիերին և մյուս բոլոր կենդանիներին տեսնելու և վերադաձանք դպրոց:Նորից լողացինք, լավ ժամանակ անցկացրինք, և օրը ավարտվեց:

Ճամբարային հինգերորդ օր

Ճամբարի հինգերորդ օրը մենք անցկացրինք հաղթանակով:Մենք հաղթեցինք սպորտլանդիան:Դպրոց վերադարձանք հաղթանակով և ուրախությամբ:Պատրաստեցինք Ռադիոն, խաղաինք, ուրախացանք, լողացինք և գնացինք Մեդիաուրբաթին, որտեղ ներկայացրեցինք Իտալական պար:

Ճամբարային չորրորդ օր

Ճամբարային չորրորդ օրը անցավ շատ բուռն, և մեր օրը սկսվեց Ռուսերենից-Հայերեն թարգմանությամբ:Մեզ հյուր էին եկել իններորդցիները, մենք իրար հետ թարգմանություն արեցինք Ռուսերենից-Հայերեն:Թարգմանությունը ավարտելուց հետո մենք այցելեցինք Քոլեջում գտնվող մանկապարտեզի երեխաներին:Մենք նրանց սովորեցրինք տարբեր ոտանավորներ, երգեցինք, պարեցինք, ուրախեցրեցինք երեխաներին և անմիջապես գնացինք Մայր դպրոց՝ մասնակցելու միջոցառման:Մեզ բաժանեցին պաղպաղակներ, կերանք և գնացինք դպրոց:Դպրոցում բոլոր աղջիկներով լողացինք:Մի խոսքով լավ օր:

Ճամբարային օր երրորդ

Ճամբարի երրորդ օրը մենք գնացինք Կինո Հայաստան ավտոդրոմ քշելու և լավ ժամանակ անցկացրեցինք այնտեղ:Մի լավ՜ քշեցինք և ծիծաղեցինք մեր ավտովթարների վրա:Քշելուց հետո մենք գնացինք պաղպաղակ ուտելու, աղջիկներով զրուցեցինք  և ման գալով հասանք դպրոց:Օրը անցավ շատ հետաքրքիր և ուրախ:Իմ ճամբարը շա՜տ լավ է անցնում:

Ճամբարային երկրորդ օր

Ճամբարային երկրորդ օրը մենք սկսեցինք ընդհանուր պարապմունքով և իմանալով, որ այսօր լավ է անցնելու՝ էլի լավ տրամադրությունով էինք:Օրվա սկզբին մենք գնացինք կավագուծության և ամեն մեկս պատրաստեցինք մեր ուզածները:Ես պատրաստեցի տարբեր զարդեր:Ապա մենք վերադարձանք դպրոց և շարունակեցինք մեր (Կանաչ դաշտ) պատմության ստուդիո գիրքը և վերջապես այն ավարտեցինք: Շատ երկար ժամանակ էր ինչ պատրաստում էինք այդ ստուդիո գիրքը և վերջապես ավարտեցինք այն, մոնտաժեցինք և գնացինք նորից լողի:Լողացինք և ավարտեցինք մեր ճամբարի երկրորդ օրը: