Ճամբարային դիտարկումներ.

Ճամբարային դիտարկումներ.

Իրականում, դիտարկումներս ուսումնական երրորդ շրջանի` ձմեռային ճամբարի հետ կապված շա՜տ շատ են, սակայն սկզբից էլ ասում եմ, որ նյութս ավելի կենտրոնացված է քննադատական ռեալիզմին համարժեք բովանդակության վրա, հակառակ դեպքում, դրականը միշտ քննարկվում է: 

Առհասարակ ինքս շատ եմ սիրում մեր դպրոցի ճամբարները: Դրանք մեծ բավականություն են տալիս սովորողներին, թույլ են տալիս ինքնասդրսևորվել, բացահայտումներ կատարել, ժամանակ անցկացնել ամենահաճելի միջավայրում և ինչ որ ժամանակահատված մոռանալ դասերի ծանրաբեռնված օրակարգի մասին: Այս ամենը երանելի նկարագրություն է, և իրականում էլ է այսպես, սակայն միայն մեկ տեսանկյունից: Իրականում, եթե հանենք մեր ծուլությամբ պատվածք վարդագույն ակնոցները և թույլ տանք, որ իրատեսական դաշտն ամբողջովին բացվի մեր աչքի առջև, կնկատենք ճամբարի էության մեծաքանակ բացասական կողմերը: Նախ առաջինը. երկար ընտրված ժամանակահատված և ընթացքում ժամանակի վատնում (խոսքն ավելի շատ վերաբերվում է ձմեռային ճամբարին): Ձմեռային ճամբար, ընդհանուր երեք շաբաթ տևողությամբ ոչ լիակատար ազատություն և մեծ ժամանակային ընթացք` դեպի ոչինչ: Իրականում, “դեպի ոչինչ” արտահայտությունը խիստ է հնչում, քանզի այն կախված է տարբեր ջոկատային գործունեությունից, սակայն, ընդհանուր, այն ինչ արվում է 3 շաբաթվա ընթացքում, այն վայրերը, որտեղ այցելում են, այն խաղերը, որոնցով խաղում են, մի խոսքով, այն ինչ որ իրականացվում է, կարելի է տեղավորել անգամ 1 շաբաթվա մեջ: Շատերին (սովորողներին) դուր է գալիս, որ այն տևում է 3 շաբաթ, և իրենց թույլտվությամբ այն միգուցե անգամ երկարեր մինչև…. մինչև անվերջություն, դե ու՞մ դուր չի գալիս ազատությունն ու “պարապությունը”` ոչ դաս, ոչ տնային…: Սակայն ո´չ, դպրոցն ի սկզբանե ստեղծված է գիտելիքների աղբյուր հանդիսանալու համար, և իրականում ճամբարի ընթացքում մենք շատ ու շատ արդյունավետ ինֆորմացիա ենք ստանում, այն, ինչը չենք ստանում սովորական առարկայական ծրագրից, սակայն այն գերագնահատված է, մեծամասամբ սովորողները ավելի շատ ընկալում են պարապության համը, քան այն ամենը ինչը տրվում է ճամբարի ընթացքում: Սովորողները այն օգտագործում են իրենց ի օգուտ: Դե, իրականում ի վնաս, սակայն, շատերի “ի օգուտը” ոչինչ չանելն է: Հաշվի առնենք այն, որ ծնողներն այդ ընթացքում` մեկ ամիս, վճարում են ուսման համար նույնքան, ինչքան մյուս ամիսներին, երբ մեզ գիտելիք են տալիս, սակայն այս ամիս, մեզ “գիտելիք է տալիս”, մեզ հետ ժամանակ է անցկացնում մեկ ուսուցիչ: Նաև գնում ենք տարբեր վայրեր, որոնց համար իհարկե վճարում ենք առանձին: Համաձայն եմ, ծնողների համար այս ամենը զվարճանքի առիթ չէ: Սակայն, նաև հարկավոր է համաձայնվել, որ այս օրերին սովորողնորը կարողանում են ժամանակն օգտագործել տարատեսակ վայրեր այցելելու, շփման և նոր ընկերներ ձեռք բերելու, գիրք ընթերցելու կամ որևէ նախագիծ իրականացնելու համար, բայց, նորից` “ի օգուտը” տարբեր սահմանումներ է կրում: 

Հանգիստ պետք է յուրաքանչյուրիս, մեծ, թե փոքր, կրտսեր դասարանի սովորող, թե բարձր դասարանում պատանի: Բոլորս էլ ցանկանում ենք հանգստանալ, սակայն ճամբարի ժամանակահատվածը և դրա “կառուցվածքը” բալանսավորված չէ և կարծում եմ, որ այն կարող է մասնատվել: Ավելի լավ է, որ այդ 3 շաբաթները բաժանվեն ամիսների մեջ, կամ միգուցե ավելի մանր մասնատվեն և լինեն հստակ որոշված օրեր, որոնց ժամանակ մենք կունենանք հանգիստ, կշփվենք, կզվարճանանք, իհարկե կսովորենք, կինքնարտահայտվենք և կզարգանանք այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: Շատերի համար դրանք նորից կլինեն արդյունավետ, շատերի համար էլ, միգուցե ուղղակի հնարավորություն մեկ-երկու օր ծանրաբեռնված դասերից ազատվելու: Եվ վերջի վերջո, սիրու՞մ եմ ես ինքս ճամբարը, սիրում ե´մ, և 2023թ.-ի ձմեռային ճամբարը իմ 11-րդ ձմեռային ճամբարն էր կրթահամալիրում(առաջին իսկ դասարանից): Ես սիրում եմ մեր դպրոցը` իր երկուկողմանի հայացքներով և տարբերվող ծրագրերով լեցուն լինելու համար: Դե, դուք էլ քննարկե՜ք, տեսնենք դու՞ք ինչ եք ասում:

Օգնող հարցադրումներ`

Հայոց լեզու

Հայոց լեզու

Գոյական անուն

Լրացրե՛ք։

1. Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական: Առարկա ասելով հասկանում ենք՝

  • իրեր, oրինակ՝  գիրք, տետր
  • կենդանիներ, oրինակ՝ նապաստակ, մուկ
  • երևույթներ, օրինակ՝ երազանք, կայծակ
  • անձինք, oրինակ՝ հայրիկ, քույրիկ

2․ Ի՞նչ հարցերի են պատասխանում գոյականները։
Ո՞վ, ո՞վքեր, ի՞նչ, ի՞նչեր։

3․ Գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • Հատուկ
  • Հասարակ
  • Վերացական
  • Թանձրացական
  • Անձ
  • Ոչ անձ

4․ Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։

5․ Հոգնակի թիվը կազմվում է “եր” և “ներ” մասնիկների միջոցով։

6․ Միավանկ բառերին ավելանում է “եր” վերջավորությունը։ Օրինակներ՝ ձիեր, վարսեր, մտքեր

Բազմավանկ բառերին ավելանում է “ներ” վերջավորությունը։ Օրինակներ՝ ծաղիկներ, շինարարներ

5․ Շեղումներ կանոններից․

  • բեռ
  • գառ
  • լեռ
  • եզ
  • դուռ
  • մատ
  • նուռ
  • ծունկ
  • թոռ
  • կուռ
  • ծոռ
  • ձուկ
  • հարս
  • մուկ

6․ Ճիշտ դասավորեք պարբերությունները։

1. Հայաստանի տարածքում գծանկարչության ամենահին նմուշներից են Արագած լեռան վրա, Գեղամա լեռներում, Սյունիքում և այլուր պահպանված ժայռուսպատկերները:

2. Գծանկարչությունը կերպարվեստի հին տեսակ է․ քարանձավների պատերին հնագույն նկարիչների թողած նկարները, հին հունական սկահակների պատկերներն ու գծանկարները, վերածննդի հռչակավոր վարպետների փորագրություններն ու գծանկարները գրաֆիկական հիասքանչ ստեղծագործություններ են:

3. Հետագայում գծանկարչությունը նոր վերելք ապրեց Հովնաթանյանների, ապա Հ. Այվազովսկու, Վ.Սուրենյանցի, Ե. Թադևոսյանի, Մ. Սարյանի արվեստով։

4. Իսկ հին և միջին դարերից մեզ հայտնի են որմնանկարչության, մանրանկարչության, քանդակագործության հոյակապ հուշարձաններ, որոնք վկայում են, թե ինչպիսի կատարելության էր հասել այն ժամանակ հայկական գծանկարչությունը:

Պարբերությունները նշող թվերի դասավորության ո՞ր տարբնրակն է համապատասխանում տեքստի տրամաբանական և քերականական ճիշտ կառուցվածքին:

1) 1, 3, 4, 2

2) 2,4,3,1

3) 3,2,4,1

4) 2,1,4,3

7․ Փակագծերում տրված բառրից մեկը տվյալ նախադասությանը համապատասպանում է, մյուսը՝ ոչ։ Ընդգծիր ճիշտ բառը։

ա. Այնքան վտանգավոր չէ չվարժեցված երիվար (1. հեծելը, 2. հեծնելը), որքան անփորձ բարեկամին գաղտնիքներ հայտնելը։

բ. Ով իր խղճմտանքի դեմ է գործում, չի կարող նրա խայթոցից (1. զերծ, 2. զուրկ) լինել. խղճի խայթը մահվանից էլ խիստ է:

գ. Բարեկամության օրենքը հաստատվում ու (1․ պահպանվում է, 2. պաշտպանվում է) հավատարմության մեջ. ուր հավատարմություն չկա, այնտեղ չկա և բարեկամություն: դ. Մարդկանց վնասող բազում չարիքներ սովորաբար առաջ են գալիս (1. թույր, 2. թյուր) կասկածներից։

Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշա:

1) ա-2, բ-1, գ-1, դ-2

2) ա-2, բ-2, գ-1, դ-1

3) ա-1, բ-2, գ-2, դ-1

4) ա-1, բ-1, գ-1, դ-2

Հետազոտական աշխատանք | Ընթացք.

Հետազոտական աշխատանք | Ընթացք.

Հետազոտական աշխատանքի ղեկավար` Աննա Խաչատրյան.
Թեմա` Թուրքական ֆիլմերը և հետուստասերյալները, որպես ազգային, պետական և կրոնական պրոպագանդայի հարթակ.

Հետազոտական աշխատանքիս թեման բավականին հետաքրքիր է և արդի: Ինչպես նշված է վերևում, թեման է` թուրքական պատմական ֆիլմերն ու հեռուստասերիալները, որպես պաշտոնական քարոզչության գործիք: Այսօր շատ շատերը դիտում են թուրքական հեռուստասերիալներ, և ժամանակն է խորապես բացահայտել պատճառները, թե ինչու՞ են մարդիկ դրանք այդքան սիրում և դիտում, ինչու՞ են վերջի վերջո հայերը դրանք դիտում և ինչպե՞ս է այս հարթակը օգտագործվում, որպես քարոզչության մեծ և ուժեղ գործիք: Հետազոտական աշխատանքս կատարում եմ դանդաղ: Ինչու՞: Առաջին հայացքից թեման բավականին թեթև է, հեշտ, համացանցում առկա են շա՜տ տեղեկություններ՝ թեմային համապատասխան և թվում է, թե հետազոտելը պետք է լինի շատ հեշտ, սակայն միանշանակ այդպես չէ: Մինչ դպրոցում հայտնվեց այս ձևաչափով հետազոտական աշխատանք հասկացությունը, այն այսքան լուրջ չէի ընդունում և ընկալում, արդյունքում սկսեցինք աշխատել և ես ցանկանում էի աշխատել լրիվ այլ կերպ: Մինչ իմ ղեկավարի` ընկեր Աննայի հետ չքննարկեցի աշխատանքս և հասկացա, որ հարկավոր է վերանայել իմ հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները: Վերջապես նստեցի և որոշեցի պատասխանատու կերպով կատարեմ այն, և համացանցում գտա անթիվ անհամար նյութեր` թեմային համապատասխան: Ինձ մնում էր դրանք բոլորը ուսումնասիրել և համապատասխան կերպով մշակելուց հետո փոխանցել աշխատանիքս: Նյութերը բոլորը նույն ձև ընթերցում եմ, ուսումնասիրում, վերլուծում, սակայն պիտանի են դրանցից մոտ 5%-ը: Շատերն ուղղակի խեղաթյուրված ինֆորմացի են պարունակում, կամ որևէ մեկի անձնական կարծիքը: Կամ տարատեսակ այլ պատճառներով, հնարավոր չէ ոչ մի կերպ ինֆորմացիա պեղել ինչ-ինչ նյութերի բովանդակություններից: Տվյալ պահին ուսումնասիրում եմ մի հեռուստասերիալի մասին կարծիքներ և կարող եմ ասել, որ հեշտ չէ, սակայն հետաքրքիր է: Վերջին ամսվա ընթացքում երկու ընտրված օր` հունվարի 21-ին և 25-ին ընկեր Աննայի հետ հնարավորինս չափ վերլուծեցինք տարվելիք աշխատանքիս բովանդակությունը և որոշեցինք ներածության պարտադիր կետերը: Վստահ եմ, որ վերջնական արդյունքը կլինի հետաքրքիր և իսկական հետազոտական աշխատանքի տեսքով:

Ձմեռային ճամբար 2023 | Ամփոփում

Ձմեռային ճամբար 2023 | Ամփոփում

2023թ. ձմեռային ճամբարն իմ 11-րդ և կարելի է ասել վերջին լիարժեք ճամբարն էր կրթահամալիրում։ Այն անցկացրեցի ընկեր Էմանուելի ջոկատում, ինձ հարազատ մարդկանց հետ։ Եթե ասեմ, որ ճամբարն անցավ յուրահատուկ, ճափազանց լեցուն՝ կստեմ, սակայն կարող եմ վստահ ասել, որ սա իմ ամենաթեթև, ուրախ և ամենաջերմ ճամբարն էր ամենալավ մարդկանցով շրջապատված։ Մենք ճամբարի ընթացքում չհասցերցինք շատ բաներ իրականացնել, նախագծերի մասնակցել և այլ ակտիվություններ դրսևորել, սակայն հասցրեցինք ձեռք բերել լի՝քը լիքը նոր տեղեկություններ հնարավորինս արդյունավետ կերպով։ Գրեթե ողջ ճամբարն անցկացրեցինք խաղալով ինտելեկտուալ խաղ։ Թմային խաղ, հարցեր և պատասխաններ։ Մինչև վերջին օրը ամենայն ոգևորությամբ խաղում էինք այս խաղը։ Հասցրեցինք ունենալ այցեր ինժեներատեխնիկական լաբորատորիա և սովորել տարբեր տեխնիկաներից օգտվելու ձևը։ Հասցրեցինք ունենալ օր խոհանոցում, ինչպես նաև ունեցանք մարմնամարզություն և մարմնամարզական խաղեր։ Նաև, ճամբարում ունեցանք ևս մի կարևոր կետ, այն էր «Սովորող-սովորեցնող» նախագծին մեր մասնակցությունը։ Ճամբարն անցկացրինք ուրախ և բարձր տրամադրությամբ։ Ինչո՞ւ ամենասկզբում նշեցի “ջերմ”, դե քանի որ այն ամենասկզբից էլ այնքան հարազատ էր, այնքան հանգիստ։ Ընկեր Էմանուելի հետ խաղում էինք տարատեսակ խաղեր, նկարագրում միմյանց, ավելի լավ ճանաչում և կատարում բացահայտումներ՝ անգամ մեր ընկերների մեջ։ Մեկնաբանում էինք միմյանց պահվածքները և բնավորության տարբեր գծեր…։ Չգիտեմ, երկար բարակ պատմելու ոչինչ չունեմ, ուղղակի կասեմ, որ շա՜տ սիրեցի մեր 2023 ճամբարը և դեռ երկար կցանկանամ հետ բերել այդ ջերմ միջավայրում գտնվելու հաճույքը և նորից գտնվել այդ թեթև և ուրախ մթնոլորտում։