Մեկ օր քաղաքագետի կյանքով… | Մեկօրյա դասընթացի մասին.

Մեկ օր քաղաքագետի կյանքով… | Մեկօրյա դասընթացի մասին.

Դեկտեմբերի 26-ին, Քաղաքականության հետազոտական կենտրոնը /Centre for Policy Studies/ հասարակագիտության ուսուցիչների և սովորողների համար կրթահամալիրում իրականացրեց մեկօրյա դասընթաց։ Դասընթացը վերաբերվում էր մեդիագրագիտությանը և ժողովրդավարական դիմակայունության առաջխաղացմանը։ Ինչ խոսք, դասընթացի վերաբերյալ ակնկալիքները շատ էին եւ հիմա կպատմեմ, թե ինչպես դրանք արդարացվեցին…։ Դե, նախ հանդիպման սկզբում մենք ծանոթացանք Քաղաքականության հետազոտական կենտրոնի եւ այս կազմակերպության ներկայացուցիչների հետ, այդպիսով էլ մեկնարկ տրվեց դասընթացին։ Ըստ օրակարգի՝ դասը սկսեցինք տարբեր տերմինների պարզաբանումներից՝ ապատեղեկատվություն, դիզինֆորմացիա եւ այլն…։ Տերմինների մասին որոշակի պատկերացում կազմելուց հետո քննարկում ծավալվեց, բոլորս խոսեցինք եւ առաջարկեցինք ապատեղեկատվությանը հակազդելու ռազմավարություններ։ Հաջորդը, թեմայից չշեղվելով մեզ սպասում էր մի հետաքրքիր սիմուլացիոն խաղ։ Ավելի հստակ՝ դերախաղ… որն իրենից ներկայացնում էր մի հետաքրքրաշարժ սցենար որի շուրջ մենք փուլերով, մեր դերերի համաձայն, պետք է բանակցեինք եւ արդյունքում լուծում տաինք ներկայացված խնդրին, որի աղբյուրն իհարկե ապատեղեկատվության տարածումն էր հանդիսացել։ Դերախաղի ընթացքում, փուլերի մեջ կատարում էին սուրճի եւ ճաշի ընդմիջումներ, քանզի խաղը բավականին ծավալուն էր եւ ժամանակատար, բայց եւ այնպես բոլորս լիքն էինք էներգիայով եւ իհարկե հետաքրքրությամբ ավարտելու մեր հրաշալի բանակցային գործընթացը՝ արդյունքներ արձանագրելու համար։ Մի փոքր պատկերացում կազմելու համար նկարագրեմ դերախաղը։ Ամենքս ունեինք մեր դերը, մեր անուն ազգանունը, ինքնակենսագրական թերթիկը, ինչպես նաեւ բանակցություններում մեր շահերն ու առաջարկները։ Ունեինք մեր անուն ագանունով բեյջեր, եւ անուն ազգանունով, կարծես իսկական բանակցական եւ տեղեկատվական թերթիկներ, որոնք դրվում են սեղանին՝ քո առջեւում, երեւալու, թե ով ես, որ կազմակերպության ներկայացուցիչ եւ այլն…։ Ամեն ինչ հնարավորինս իրական էր, մի լա՜վ նախապատրաստվեցինք, ներկայացանք, առաջ քաշեցինք մեր շահերը, ներկայացրեցինք լուծումները եւ տարանք իսկական քաղաքական գործընթաց։ Դերախաղի ավարտից հետո, ըստ օրակարգի նաեւ ունեցանք քարտեզագրական դաս, որի ընթացքում կատարեցինք տարբեր թիրախային խմբերի մոբիլիզացում՝ ապատեղեկատվությանը հակազդելու համար։ Մի խոսքով օրը չափազանց լեցուն էր, տեղեկատվական, արդյունավետ, հետաքրքրաշարժ եւ ինչն ամենակարեւորն է՝ նորարար։ Դրա ընթացքում շփվեցինք սովորողների եւ ուսուցիչների հետ, ստացանք կարեւոր եւ արդի ինֆորմացիայի պաշար, անցկացրեցինք լավ եւ արդյունավետ ժամանակ եւ վերջապես՝ զգացինք մեզ իսկական քաղաքագետներ։ Ամենատարբերվող փորձառություններից էր, որ ունեցել էի, ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել կազմակերպիչներից եւ իհարկե Քաղաքականության հետազոտական կենտրոնից, մեզ այսպիսի հետաքրքիր եւ ինֆորմատիվ հանդիպման հնարավորություն շնորհելու համար…։
Հ. գ. իսկ վերջում ստացանք հավաստագրեր, որոնք միշտ կհիշացնեն մեզ այս հետաքրքիր դասընթացի եւ օրվա մասին…

The power of dream

The power of dream

I think that dreams are really important and very useful. Everyone has dreams, but there are two types of people. The first type is just dreaming, while the second type turns dreams into goals, and eventually, they make their dreams come true. Most of us don’t even consider making our dreams come true because we don’t believe in it and think that it is way too good to be true. Of course, reality will not be as easy and perfect as you dreamed because you will face a lot of difficulties, and the path to achieving your task can be really long and hard, but that’s the beauty of it; it will be very rewarding once you make your dream come true.

The power in dreaming is in visualizing your perfect life or wish. When you are dreaming, you know what you want, and you get that desire to bring it to reality. I myself sometimes get tired of everything and just want to rest from everything and sleep, doing nothing. However, when I review my dream, I suddenly get motivation to continue working.

Մովսես Խորենացի։ Հայոց պատմություն

Մովսես Խորենացի։ Հայոց պատմություն

Երանելի Մեսրոպի մասին

Տեսնելով, որ Հայոց թագավորության վերջը հասել է, Մեսրոպն [աշխարհի] խռովություններն իր համբերության նյութ դարձրեց։ Նա Տարոնի Հացեկաց [գյուղից] էր, սնվել ու սովորել էր Մեծն Ներսեսի մոտ և նրա վախճանվելուց հետո արքունական դռանը քարտուղար էր նշանակվել։ Նա սիրեց մենակեցության վարքը, ինչպես ասել է մեկը, թե ալեկոծված նավը շտապում է դեպի նավահանգիստը, իսկ ժուժկալող մարդը անապատ է փնտրում։ Այսպես էլ նա, աշխարհային զբաղմունքներից փախչելով, դեն գցելով մարմնական պատիվը, գնում էր երկնավորի հետևից։ Գնում է Գողթն գավառը և ապրում է մենակյացի կյանքով։ Այդտեղ թաքնված հեթանոսական աղանդը, որ Տրդատի օրերից մինչև այդ ժամանակ ծածուկ էր մնում և Արշակունյաց թագավորության տկարանալու ժամանակ երևան եկավ, նա վերացրեց գավառի իշխանի օգնությամբ, որի անունն էր Շաբիթ։ Այստեղ աստվածային նշաններ երևացին, ինչպես սուրբ Գրիգորի ժամանակ, մարմնավոր կերպարանքով դևերը հալածված ընկնում էին Մարաց կողմերը։ Սրանից ոչ պակաս բաներ արեց և Սյունյաց աշխարհում նրա Վաղինակ իշխանի օգնությամբ։
Երբ երանելի Մեսրոպն ուսուցանում էր, ոչ փոքր նեղություն էր կրում, որովհետև ինքն էր թե՛ կարդացողը և թե՛ թարգմանողը, և եթե մի ուրիշն էր կարդում, երբ ինքն այնտեղ չէր լինում, ժողովրդին անհասկանալի էր մնում թարգմանիչ չլինելու պատճառով։ Ուստի նա միտքը դրեց մի հնար գտնել, հայոց լեզվի համար տառեր ստեղծել և աշխատանքի անձնատուր լինելով՝ զանազան փորձերով չարչարվում էր։

Read more
Մաթեմատիկոսներ | Դավիթ Հիլբերդ

Մաթեմատիկոսներ | Դավիթ Հիլբերդ

Հիլբերտը հայտնագործել և զարգացրել է հիմնարարար գաղափարների լայն շրջանակ բազմաթիվ բնագավառներում, ներառյալ ինվարիանտության տեսությունը և երկրաչափության աքսիոմատացումը։ Ձևակերպել է նաև Հիլբերտյան տարածությունների տեսությունը` ֆունկցիոնալ անալիզի հիմնադրույթներից մեկը։

Ծնվել է դատավոր Օտտո Հիլբերտի ընտանիքում, Քյոնիգսբերգի մոտ գտնվող Վելաու փոքր քաղաքում (Պրուսիա) (Երկրորդ համաշխարհային պատերազմիցհետո՝ Ռուսաստանի Կալինինգրադի մարզիԶնամենսկ ավան)։ Բացի Դավիթից, նրա ծնողներն ունեին նաև Էլիզա անունով կրտսեր դուստր:

Read more
Գրիգոր Նարեկացի։ Մեղեդի ծննդյան

Գրիգոր Նարեկացի։ Մեղեդի ծննդյան

Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,
Ինչպես երկու փայլակնաձեւ արեգակներ.
Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:
Թափվում էին այտերից վառ՝
Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.
Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում
Հուզավարար կենսատու սեր:
Կամար կապած թեւերը գիրգ՝
Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն,
Ելեւէջներն հյուսում իրար.
Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին:
Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում.
Լեզվի տավիղն էր քաղցրերգում հուզումնահորդ.
Շողում էին նույն կենսավառ
Սիրով չքնաղ ու գինեթույր
Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր:
Այդ վարսերը համերամ զա՜րդ , համորեն զա՜րդ,
Ոլորք առած եռահյուսակ՝
Բոլորվել են այտերի շուրջ.
Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված,
Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ:
Բուրում էր նա կնդրուկի պես
Աստվածային հրով լցված մի բուրվառի.
Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:
Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես,
Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի
Գույներով էր ոսկեշողում.
Գոտին կամար, արծաթափայլ,
Ոսկետտուն ու նրբակերտ՝
Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի:
Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղցկությամբ,
Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից:
Քեզ պսակող թագավորին
Ու նորածին այն փրկչին փա՜ռք
Հավիտյանս հավիտենից. ամեն:

Read more
Դեղին ծաղիկը: Խուլիո Կորտասար

Դեղին ծաղիկը: Խուլիո Կորտասար

Ստեղծագործությունը խառն էր եւ մեծամասամբ իր խորը եւ իրական գաղափարը այդքան հեշտ եւ մակերեսային չէր, ինչքան թվում է առաջին հայացքից։ Եվ ամենեւին, ստեղծագործության խնդիրն ու գաղափարը անմահությունը չէր, հավերժությունը, կամ կյանքի “վրիպումների”, որոնք մենք պատահաբար հանդիպում ենք, ոչ հաճախ, բայց հանդիպում ենք։ Հանդիպում ենք տարբեր մարդկանց, իրենց անհեթեթ կամ իրական պատմություններով, որոնց տարածման եզրը թաղվում է ինչ որ բիստրոյում, եւ իրական լինելու եզրը՝ նույնպես։ Կարծում եմ հեղինակի ասելիքն այն չէր, որ մենք իրոք անմահ ենք, կամ որ իրոք կյանքում կարող ենք տեսնել ինչ որ մեկի, որեւէ մարդու ով նույն մենք ենք, ուղղակի այլ տարիքում, մեկին ով կունենա նույն ես-ը, նույն կյանքն ու ապագան։ Ողջ գաղափարն, ըստ իս, կայանում էր նրանում, որ երբեմն մենք մեր կյանքն ապրելով անչափ ցանկանում ենք հետ վերադարձնել ամենաանհոգ տարիները, որտեղ անգամ ավտոբուսում լինելուց մնացած հուշերը դեռ վառ են ու հաճելի, բայց եւ այնպես, այդ ուժգին ցանկությամբ էլ եւ անգամ ինքդ քեզ անցյաից տեսնելու արդյունքում էլ, իրավ, դու ոչինչ փոխել չես կարող…։

Սա կարող է կատակ թվալ, բայց մենք անմահ ենք: Ես այս մտքին հանգեցի հակառակ կողմից, մեկ էլ այն պատճառով, որ ճանաչում էի մի մահկանացուի: Հենց նա էլ հաղորդել է ինձ իր պատմությունը: Կամբրոնի փողոցի բիստրոյում` այնքան հարբած, որ ամբողջ ճշմարտությունն ասելը նրա համար ոչինչ չարժեր, թեև բիստրոյի տերը և բարի վաղեմի հաճախորդները կսկսեին այնպես փռթկալ, որ գինին կհոսեր նրանց աչքերից: Իմ դեմքը, գուցե ինչ- որ հետաքրքրություն էր արտահայտում, և նա այդ նկատեց և այնքան հիմնավոր ու պինդ կպավ ինձ, որ մենք մեզ թույլ տվեցինք անկյունում առանձին սեղանիկ զբաղեցնելու ճոխությունը, որտեղ կարելի էր հանգիստ խմել ու զրուցել:Ինքն, ըստ իր ասածի, քաղաքապետարանային թոշակառու էր, իսկ կինը ժամանակավորապես մեկնել էր ծնողների մոտ, այսպես թե այնպես, նա արձանագրում էր այն փաստը, որ կինը լքել էր իրեն: Սա դեռ բոլորովին չծերացած մարդ էր, սմքած դեմքով և պալարախտավորի աչքերով, նա տգետի տպավորություն չէր թողնում: Խմում էր, որ անջատվի, և այդ ազդարարեց կարմիր գինու հինգերորդ բաժակը բարձրացնելիս: Փարիզի կնիքը (նրան բնորոշ հոտը) չէր դիպել իմ զրուցակցին: Իսկ այդ հոտը գոյություն ունի, թերևս միայն մեզ` օտարերկրացիներիս համար: Եղունգները խնամված էին, և մազերը թեփոտ չէին:

Read more