Ազգայնակա՞ն, պահպանողակա՞ն, թե՞ ազատական…

Ազգայնակա՞ն, պահպանողակա՞ն, թե՞ ազատական…

Այսօր մի շատ արդի սովորույթ է դարձել մի փոքր ավելի (չակերտավոր) “զարգացած” հայերի մոտ, մարդկանց աջ և ձախ հարցնել, թե նրանք “ինչական են”։ «Դու ազգայնական է՞իր, թե՞ ազատական»։ Եվ իհարկե ի պատասխան, իրենց ինտելեկտուալ առումով ցածր մակարդակի զրուցակցից սպասում են տեսնել զարմացած դեմքեր, որին կհաջորդի «Ը՜մ… ի՞նչ» նմանատիպ պատասխանը։ Սրանից հետո մեր սիրելի գլուխգովանները իհարկե ձև կտան, իբրև ինչպե՞ս կարելի է այս էլեմենտար բանը չիմանալ, հաշվի չառնելով այն փաստը, որ նրանք էլ 2 օր առաջ են իմացել՝ ֆեյսբուքից որևէ գրառումից։ Հա՜, էս ենք, մենք՝ հայերս։ Բայց միտքն այդքան մեր հայերի մշակութային մարդաբանության մեջ չէ, ինչքան այս հասկացության վերաբերյալ իրենց բարձր, բայց և անազնիվ մտքերը արտահայտողների ճչանքի մեջ։ Դե, ում էլ հարցնես, ամեն “իրեն հարգող հայ” այս հարցին կպատասխանի հետևյալ կերպ «Դե վա՜յ, ի՞նչ հարց ես տալիս, իհարկե ազգայնական, միանշանակ ազգայնական եմ, երևի մի՜ քիչ էլ ազատական»։ Կլասիկա։ Պատասխան, որն ակնկալեք լսել կրկնեմ՝ ամեն իրեն հարգող հայի կողմից։ Սակայն, ինչպես գիտենք հին և բարի առակներից՝ “խոսքերը բարձր, գործերը ցածր”։ Եվ ահա, այս միտքը հենց մեր մասին է։ Տհաճ է, երբ այդ «ես ազգայնական եմ» արտահայտությամբ իրենց բերանը օծած շրջող մարդկանց ապրելակերպը ուղղիղ հակապատկերն է՝ իրենց ասածի։ Դե ասեք տեսնեմ, այդ ազգայնականներից որի՞ն տաս “գրին քարտ” ասվածը և այն միանգամից ձեռքիցդ խլելով հաջորդ օրը չհայտնվի ԱՄՆ-ում։ Դե՜հ, անհնար է, ինչպե՞ս։ Հարցնելուց էլ կպնդի, թե գնում է աշխատելու, որ հետ գա իր երկիրը զարգացնի և արդյունքում տարիներ հետո լսում ես, որ այդ նույն “հետ եկողի” երեխաները հայերեն գրել կարդալ չգիտեն, էլ չասեմ թոռների մասին, ովքեր անգամ լեզուն չգիտեն։ Եվ ամենացավալին այն է, որ հենց այդ ազգայնական շատերը գլոբալիզացման առաջին քարոզիչներն են։ Զարգացում գոչողները։ Եվ անգամ չգիտակցողները, թե ինչ է դա, արդյունքը… հետևանքը վերջի վերջո։ Ահա, մեր ազգի գիտելիքն ու ինֆորմացիոն աղբյուրները սահմանափակվում են ֆեյսբուքյան անհեթեթ գրառումներով, որտեղից ամենահավաստի տեղեկատվությունը դա եղանակի, մի քանի աստիճան սխալ ահազանգումն է։ Կամ, գլոբալիստների հրաշք լինելը։ Դե՜, եթե սրանք են մեր նյութերը, էլ ինչ ասենք…։ Եթե իրենք են մեր ազգայնականները, էլ ի՞ նչ ազգ։ Կամ, երբ տարեկիցս, ով բարձր գլխով պնդեց, որ ազգայնական է, ինչից հետո տեսա իր սոցիալական ցանցերը, մեղմ ասած զարմացա, անգամ ամաչեցի…։ Ցավալի է, ինչ խոսք։ Եվ իհարկե, այս խնդիրը հենց իմ՝ ասողիս վրա շուռ կտաք։ Ի՞նչ կանխարգելիչ հնարք կա այս կործանումը կանգնեցնելու համար։ Իսկ ես ազգայնական ցավով, բայց ազատական իրատեսությամբ կասեմ՝ ոչինչ։ Հա, ոչինչ չենք կարող անել, քանի որ մարդիկ սիրում են առանց հասկանալու, գիտակցելու և իմանալու խոսել, սիրում են քննադատել, գլուխ գովալ։ Եվ ոչինչ չի ստիպի իրենց դադարել այդ ժամանակի վատնումով զբաղվել։ Ասածս սա էր… գոնե դուք այսպես մի արեք, ընթերցողնե’ր։

Երազանքների պատկեր…
Արևմտյան ժողովրդավարության երկրները…

Արևմտյան ժողովրդավարության երկրները…

Մեծ Բրիտանիայի ունեցած դերը աշխարհի քաղաքական կյանքում մինչև Երկրորդ աշխարհամարտը.

Իր ծաղկման գագաթնակետին գտնվող Բրիտանական կայսրությունը 1919 թ. զբաղեցնում էր երկրագնդի ցամաքային տարածքի մոտ քառորդ մասը (37,2 մլն կմ)՝ ներառելով աշխարհի բնակչության շուրջ մեկ քառորդը (462,6 մլն մարդ)։ Կայսրության տիրույթները կառավարման տեսանկյունից բաժանվում էին երեք խմբի.
ա) դոմինիոններ, որոնք սկզբնապես բնակեցված էին հիմնականում եվրոպացիներով և ձգտում էին ինքնակառավարման,
բ) գաղութներ, որտեղ ոչ բրիտանական ծագում ունեցող բնակչությունը կառավարվում էր մետրոպոլիայից եկած պաշտոնյաների կողմից,
գ) բրիտանական պրոտեկտորատի (հովանավորության) տակ գտնվող տարածքներ ու մանդատային տարածքներ։

Մեծ Բրիտանիան իշխում էր Ազգերի լիգայում և առաջինն էր միջազգային համակարգը վերահսկող «մեծ քառյակում» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա): 

Առաջին աշխարհամարտից հետո Մեծ Բրիտանիայի քաղաքական կյանքի կարևորագույն իրողությունը երկկուսակցական համակարգի ճգնաժամն էր։ Նախկինում պայքարն ընթանում էր պահպանողական և լիբերալ (ազատական) կուսակցությունների միջև։ Աշխարհամարտից հետո վերջինիս դիրքերը սկսեցին թուլանալ։ Զուգահեռաբար իր դիրքերն էր ամրապնդում լեյբորիսրական (աշխատավորական) կուսակցությունը` ջանալով փոխարինել լիբերալ կուսակցությանը։ Լիբերալների որոշ կարգախոսներ չէին համապատասխանում ստեղծված իրադրությանը, իսկ մյուս մասը «յուրացրել» էին լեյբորիստներն ու պահպանողականները՝ լիբերալներին զրկելով ավանդական ընտրողներից։

Ֆրանսիայում տիրող իրավիճակը Առաջին աշխարհամարտից հետո.

Առաջին աշխարհամարտից հետո տարածքային մեծ ձեոքբերումներ ունեցավ նաև Ֆրանսիան։ Ֆրանսիայի անդրծովյան տիրույթները երկու տիպի էին՝ ա) պրոտեկտորատներ ու ենթամանդատային տարածքներ, բ) գաղութներ։ Ֆրանսիան ազդեցություն ուներ նաև Արևելյան Եվրոպայի որոշ պետությունների նկատմամբ (Լեհաստան, Հարավսլավիա, Ռումինիա, Չեխոսլովակիա): Սակայն նրա արտաքին քաղաքականությունը գտնվում էր Բրիտանիայի ստվերի ներքո։

Ֆրանսիայում առկա էր քաղաքական ուժերի մեծ տարասեռություն՝ ծայրահեղ պահպանողականներից մինչև սոցիալիստներ, սոցիալ–դեմոկրատներ և կոմունիստներ: Կառավարությունները ձևավորվում էին տարբեր կուսակցությունների դաշինքների հիման վրա։ Սակայն միշտ չէ, որ դաշինքի անդամների շահերը համդրելի էին: Դրանով էր պայմանավորված կառավարությունների հաճախակի փոփոխությունը։

Քաղաքական անկայունության պայմաններում Ֆրանսիայում նույնպես ստեղծվեցին ֆաշիստական կազմակերպություններ և կուսակցություններ։ 1927 թ. նախկին ճակատայիններից ստեղծվեց ֆաշիստների ռազմականացված մի կազմակերպություն՝ «Մարտական խաչերը»: Իսկ արդեն 1930–ական թթ. սկզբներին զգալի համբավ ձեռք բերեցին «Ֆրանսիստները»:

Ի՞նչ քաղաքականություն էր վարում ԱՄՆ-ն արտաքին բնագավառում 20-րդ դարի առաջին կեսին.

Իր ժամանակաշրջանից առաջ անցած ժողովրդավարական նախագահ Վ. Վիլսոնի (1913–1921 թթ.) գաղափարները կիրառում գտան Եվրոպայում և հետպատերազմյան միջազգային հարաբերություններում։ Սակայն ԱՄՆ–ում նրա հետևորդները գնալով նվազում էին: Արդյունքում՝ 1921-1933 թթ. նախագահական պաշտոնը վարում էին հանրապետական գործիչները։ 1920-ական թվականներին տեղ գտած տնտեսական վերելքը լավատեսություն էր ներշնչում ամերիկացիներին։

ԱՄՆ-ի «բարգավաճման ժամանակաշրջանի» (1923–1929 թթ.) նախագահ Ք. Քուլիջը մի առիթով նշեց. «Նա, ով կառուցում է գործարան, տաճար է կառուցում»։ ԱՄՆ–ի նախագահը նկատի ուներ, որ գործարանի կառուցման շնորհիվ բազմաթիվ մարդիկ աշխատանք են ստանում և ապահովում իրենց ընտանիքի բարեկեցիկ կյանքը:

ԱՄՆ–ում մեծ ընդունելություն գտավ հավերժական բարգավաճման գաղափարը։ ԱՄՆ–ի ստեղծման պահից այն միտքն էր արմատավորվում, որ այստեղ չեն կարող լինել ազգային, կրոնական և դասակարգային հակամարտություններ, որ կարգելակեին բարգավաճման գործընթացը։ Ամերիկացի պրոֆեսոր Թ. Քարվերի կարծիքով՝ փայատիրական կապիտալի ու փայատերերի թվի արագ աճը տանում է դեպի խաղաղ տնտեսական հեղափոխություն։ Ձեռնարկությունում աշխատող բանվորները դառնում են դրա համատերեր, և ջնջվում է ձեռնարկատերերի ու բանվորների միջև տարբերությունը։ Նրա կարծիքով՝ տեղի է ունենում հարստության խաղաղ վերաբաշխում:

Արտաքին քաղաքականության բնագավառում ԱՄՆ–ը որդեգրել էր մեկուսացման ուղին։ ԱՄՆ–ը չանդամակցեց Ազգերի լիգային՝ իր առաջնահերթ շահերն ամրագրելով Վաշինգտոնի համաձայնագրերում։ Սակայն ժամանակ առ ժամանակ ԱՄՆ–ը միջամտում էր գերմանական փոխհատուցումների խնդրին։ Մեկուսացման քաղաքականությունը ավանդական էր դարձել ԱՄՆ–ի համար։ Նա հեռու էր Եվրոպայից և չուներ սպառնալիք ներկայացնող ուժեղ հարևաններ։ Սա թույլ էր տալիս հեռու մնալ դիվանագիտական բարդացումներից։ Սակայն աշխարհում ԱՄՆ-ի դերի մեծացմանը զուգահեռ այս քաղաքականությունը խնդիրներ էր առաջացնում։

«Հասարակագիտական ստուգատես 2023»-ի մեկնարկ. զրույց-քննարկում Աշոտ Բլեյանի հետ | Նախապատրաստական աշխատանք

«Հասարակագիտական ստուգատես 2023»-ի մեկնարկ. զրույց-քննարկում Աշոտ Բլեյանի հետ | Նախապատրաստական աշխատանք

Նախնական ուսումնասիրության նյութեր․Աշոտ Բլեյանի հեղինակած նյութեր՝

Կլոր սեղանն ունի մի դիպուկ թեմա՝ Մեր փորձը և կրթական համակարգի մարտահրավերները։ Իհարկե, ինչպես իսկական սեբաստացի և որպես ակտիվ սովորող, նույնպես ունեմ բազում հարցեր՝ թեմայի համապատասխան, որոնք բարձրացնելու համար, իհարկե կլոր սեղանը շատ լավ հնարավորություն է։ Անպայման ցանկանում եմ ստանալ ինձ շատ հետաքրքող հարցի պատասխան։ Հարցն ունի նմանատիպ ձևակերպում՝
«Տիար Բլեյան, երկու օր առաջ, մեր հայոց լեզվի դասի ժամանակ ասացինք հետևյալ միտքը, որ հարկավոր է մեր ուսուցման ձևը և բովանդակությունը, ներկայացնել ոչ թե որպես արդարացում, կամ պաշտպանություն, այլ, որպես օրինակ՝ մյուսների համար, որպես մեր կրթականի ներկայացում, անգամ պրոպագանդա, ինչու ոչ, այնպես, որ մյուսները փորձեն ինչ որ տեղ հետևել, օրինակ վերցնել մեզնից ինչ ինչ հարցերում։ Եվ ահա, այստեղից մի հարց է ձագում, ի՞նչ ենք մենք անում այդ օրինակ տվողի դերում հայտնվելու համար։ Չէ՞ որ մեր համագործակցությունը սահմանափակվում է միայն մեկ անգամ գալ գնալով, և ահա, ինչպես այդ համագործակցությունը դարձնենք ակտիվ շարունակական, որպեսզի այդ կրթական փոխանակումը իրապես հաջողվի և մեծ արդյունքի հետևի։»

Բացի այդ, կան նաև այլ հարցեր քննությունների վերաբերյալ, որոնք հնարավորության դեպքում նույնպես կբարձրացնեմ։ Նպատակադրել եմ նաև հարցնել մեր սովորողների կրթության “բեռի” վերաբերյալ, երբ մենք պետք է համատեղենք երկու կրթական ծրագիր՝ հանրակրթականը՝ քննությունների համար. և նախագծայինը, որպես դպրոցի ծրագրային մաս։ Ի՞նչ կարող են անել սովորողները, որպեսզի ստացվի դրանք համատեղել։

Վստահ եմ, կլոր սեղամը կլինի լի մեր հարցերի պատասխաններով, հետաքրքիր և արդյունավետ։

Ողբերգությո՞ւն, թե՞ ուրախություն…

Ողբերգությո՞ւն, թե՞ ուրախություն…

Աշխարհում գլոբալիազցման հետևանքով ամեն ինչ ենթարկվեց մեծ զարգացման։ Աշխարհն ուղղիղ իմաստով դարձավ գունավոր, գրավիչ, գեղեցիկ և թվացյալ, կամ ոչ թվացյալ հասանելի՝ իր ողջ հնարավորություններով։ Ինչո՞ւ թվացյալ, կամ ոչ թվացյա՞լ։ Թվացյալ, քանի որ մեզ ողջ օրը գոչում են և տարբեր մարդիկ ի ցույց դնում իրենց հիասքանչ կյանքը և ցանկանում ապացուցել մեզ, որ այդ կյանքին, այդ պատրանքին հասնելը հեշտից հեշտ է, որ դա կարող է անել յուրաքանչյուրս՝ առանց ռեսուրսի, առանց ուժ ներդնելու, զուտ նպատասլացությամբ, և այլն…։ Սակայն մեծամասամբ դա խաբուսիկ է։ Այն, որ աշխարհում ամեն ամեն ինչ հնարավոր է, հնարավոր դարձնելու համար էլ հարկավոր է միայն ցանկություն, լոկ դատարկ հույս է, որ մցվում է մարդկանց մտածելակերպ, որպես մոտիվացիոն մի միտք։ Եվ ահա, կան նաև ոչ թվացյալ բաներ, որոնք իրականում հասանելի են դարձնում աշխարհում շատ ու շատ բաներ՝ ցանկացածիս համար։ Եվ այս թեմայի շուրջ ցանկանում եմ անհանգստությանս մասին կիսվել և որոշակիորեն նաև բարկությունս նկարագրել։

Ասօր գտնվում ենք տեխնիկայի զարգացման մեծ բարձրունքում, որի շնորհիվ մեզ բազում բաների առջև դռներ են բացվում։ Հասանելի սոցիալական կայքեր, ծրագրեր, կապ։ Ամեն հնարկավոր հարթակներ ինքնադրսևորվելու համար։ Եվ թվում է, որ սա ամենալավ բանն է, որ կարող էր մարդկության պատմության մեջ կատարվել։ Նորանոր և անվերջ գիտելիքների աղբյուր, մարդկանց մտային զարգացում։ Բայց արդյո՞ք դա այդպես է։ Սկսեմ նրանից, որ թվում է, եթե ունենք այսքան հնարավորություններ և ինֆորմացիոն աղբյուրներ, ապա բոլորս պետք է լինենք գերխելացիներ։ Սակայն այդպես չէ։ Եթե ինչ որ ժամանակ առաջ նույն ինֆորմացիան պեղելու, ընթերելու և ստանալու համար մարդկությանը հարկավոր էր ընկնել գրադարաններ և որևէ կերպ փորձել գտնել համապատասխան գիրքը, ապա այսօր բավական է միայն հակիրճ նկարագրել որոնման վերնագիրը և կարելի կլինի տեսնել ամբողջ աշխարհում մեր հարցմանը համապատասխան բոլոր նյութերը, գրքերը, հրատարակություններն ու հոդվածները։ Այո’, միանշանակ այսօր ամեն ինչ շատ ու շատ հեշտացված է, սակայն այդ հեշտ լինելը, այն որ կարող ես սովորել յուրաքաչյուր բան յուրաքանչյուր պահի, երբ որ ցանկանաս, հանդիսանում է մեծ երաշխիք և տալիս ապահովության զգացում, ինչի պատճառով մենք երբեք էլ չենք ցանկանում զբաղվել ինքնազարգացմամբ և ստանալ այն ինֆորմացիան, ինչը հնարավոր է ստանալ յուրաքաչյուրիս։ Չենք ցանկանում նորը սովորել, ուսումնասիրել, իմանալ, քանի որ, եթե հին ժամանակներում մարդկանց հորդորում էին գրագիտություն, ինչքան հնարավոր է շատ բան իմանալ, ապա այսօր, գիտելիքի շատությունից, մեզ շարունակ պնդում են, որ հարկավոր չէ գլուխը լցնել ավելնորդ ինֆորմացիայով, այլ հարկավոր է գիտելիքը ֆիլտրել և վերցնել միայն այն, ինչը գիտենք, որ պետք կլինի մեզ։

Սակայն ևս մի ոչ թվացյալ բան կա, որը զարգացման պտուղն է։ Հենց այդ նույն զարգացման հետ մեզ հարկավոր չէ ջանք ներդնել որևէ բան սովորելու համար, այլ նաև ջանք հարկավոր չէ ներդնել, որևէ մեկը դառնալու համար։ Այսօր անվերջ հնարավորություններ է տալիս մեզ հենց սոցիալական ցանցերի հարթակը։ Այդպիսով, ինչո՞ւ ոչ, բոլորը ցանկանում են օգտվել այդ մեծ հնարավորությունից և սկսում են անել այն, ինչը ուղղակի իրենց գլխին փչում է։ Այսինքն, որևէ մեկը ցանկացավ գիրք գրե՞լ, ահա, նա գրեց, հրապարակեց իր սոցիալական ցանցում, և ընդհանրապես կապ չունի, որ հենց ինքն՝ այդ գրողը, կյանոում ոչ մի գիրք բաց չի արել, ոչինչ չի ընթերցել, գրականությունից կիլոմետրերով հեռու է, կյանքում ոչինչ չի սովորել, ոչնչով չի զբաղվել և կապ չունի նաև այն, որ այդ գրքի ներածությունը խիստ դատարկաբանություն է, կարևորը բոլորն այն կարդացին, աջակցեցին “սկսնակ գրողին” և աջակցեցին իր որևէ բան սկսելու, իրեն այս ոլորտում փորձելու հնարավորության օգտագործման մեջ, և թվաց, թե գիրքը իմաստով լի է, թվաց, որ նա տաղադավոր է։ Արդյունքում նա ուղղակի մեկն էր, ով խորամանկ վարվեց և որոշեց ուղղակի օգտվելով հնարավորությունից դառնալ գրող, բայց արդյո՞ք գրող դառնալն այդքան հե՞շտ է։ Իսկ մեր մեծե՞րը, մեր մե’ գրողները, ովքեր մի ամբողջ կյանք և տաղանդ էին ներդրել մտավորականությանը որևէ բան տալու, թողնելու, ազգ կերտելու համար և արդյունքում նոր անվանվել և արժանացել “գրող” սուրբ կոչմանը։ Սակայն այսօր այդ անվանը արժաժանում է որևէ անմիտ անարժան, ով գաղափար էլ անգամ չունի, թե ինչ է մտավորականությունն իրականում։ Այդյո՞ք իր պես մարդիկ մեր մեծերի ջանքերը արժեզրկողներ չե՞ն, “գրող” անվանումը գցողները…։ Իրենք հավասարվելով նրանց, գցում են մեծ արժեքների գինը։ Եվ ահա, ևս մի օրինակ, որևէ մեկը ցանկացավ երգի՞չ լինել։ Կապ չունի, որ նա ոչ մի երաժշտական ընկալում, ընդունակություն կամ տաղանդ չունի։ Այսպիսով նա որևէ հիմարություն ձայնագրելով ստեղծում է երգ, որը բոլորը լսում են, համարում “հիթ” և իհարկե աջակցում սկսնակ “երգչին”, նորից ու նորից արժեզրկելով մեծ և տաղանդավոր երգինչերի, անվանելով մեկի անտաղադությունը մեծ արվեստ։

Եվ ահա, երբ ես մեջինս կարողացա հանել այս գրառման մեջ, բարկությունովս կիսվել, ընկերներիցս մեկն ինձ այսպիսի հարց ուղղեց. «Իսկ դո՞ւ, եթե որևէ մեկը դառնալու հնարավորություն ունենաս, չես օգտվի՞»։ Եվ սրանով իմ ողջ ներքին աշխարհը փլվեց, քանի որ պատասխանն է «Ինչո՞ւ ոչ, կօգտագործեի, միգուցե մի բան ստացվե՞ր»։

Ու այսպես “միգուցե”-ներով, մենք, մենք բոլորս կործանում ենք և ապականում մեր մշակույթը, մաքուր գաղափարները ու ճիշտ և գեղեցիկ ընկալումները։ Ահա մեր այսօրվա իրականությունը։ Եվ վերջապես հարց, սա ողբերգությո՞ւն է, թե՞ ուրախություն։

Տերյանական օրեր | Հոդվածներ, վերլուծություններ…

Տերյանական օրեր | Հոդվածներ, վերլուծություններ…

Իմ աշխատանքները

Թարգմանություն

Թարգմանություն

Самое тёмное время как раз перед рассветом

В личной работе, какой бы успешной она ни была, всегда есть этап провала. Причем иногда мощного провала.

Например, человек становится самостоятельным, уходит из-под опеки родителей и временно ему негде жить. Или же есть где, но условия гораздо хуже. Например, коммуналка без горячей воды вместо отдельной комнаты под крылом у мамы. Вроде бы в целом хуже, а на самом деле лучше, потому что самостоятельно.

Или увольняется человек с нелюбимой работы, и денег у него временно становится меньше. Зато глаза горят. А на эти горящие глаза к нему много что в жизни приходит.

Или разводится, делит имущество, вещи отдаёт, а внутри легче. И потом пошёл-пошёл в гору, но уже совсем на другом уровне.
Или расходится, вылезает из внутреннего болота и приходит обратно в отношения с тем же человеком, но уже другим.
Или, наконец встречается со сложными чувствами и начинает из проживать: плакать, страдать, болеть.

На новой ступени часто бывает некомфортно, пусто, голо и сложно. А потом ничего так, и тепло или даже хорошо. Расцветают сады.

Так что опытные люди часто радуются, когда видят, что вы расстались, развелись, ушли, потеряли, решились, уволились. Особенно если это не бегство, а шаг вперёд. Ведь самое тёмное время как раз перед рассветом.

Привет всем, кто в кризисе!

Ի վերջո, ամենամութ ժամանակը լուսաբացից անմիջապես առաջ է

Անձնական աշխատանքում, որքան էլ այն հաջող չլինի, միշտ կա ձախողման փուլ։ Եվ երբեմն մեծ ձախողման։

Օրինակ՝ մարդը դառնում է անկախ, դուրս է ծգալիս նողների խնամակալությունից և ժամանակավորապես նա ապրելու տեղ չունի։ Կամ ապրելու տեղ ունի, սակայն պայմանները շատ ավելի վատն են։ Օրինակ՝ մայրական թևի տակ, առանձին սենյակի փոխարեն, վատ բնակարանում ու առանց տաք ջրի։ Թվում է, թե ընդհանուր առմամբ շատ վատ է, բայց իրականում ավելի լավ է, քանի որ սա ինքնուրույն կյանք է:

Կամ, մարդը թողնում է իր չսիրած աշխատանքը, և իր գումարը ժամանակավորապես պակասում է։ Բայց աչքերը վառվում են: Եվ այդ վառվող աչքերի շնորհիվ նրա կյանքում շատ այլ բաներ են գալիս։

Կամ էլ ամուսնալուծվում է, ունեցվածքը բաժանում, իրեր կիսում, բայց ներսում ավելի հեշտ է։ Եվ ահա, գնաց ու գնաց վերև և հասավ իր գագաթնակետին։
Կամ բաժանվում են, նա մի կերպ դուրս է գալիս իր ներքին ճահիճից և նորից մտնում նույն հարաբերություններ, բայց արդեն որպես այլ մարդ:
Կամ, վերջապես, հանդիպում է բարդ զգացմունքների և սկսում է դրանք ապրել՝ լաց լինել, տառապել, վիրավորվել:

Նոր փուլում ​​հաճախ լինում է անհարմար, դատարկ, մերկ և դժվար: Եվ հետո, նայում ես՝ արդեն լավ է, և ջերմ կամ նույնիսկ շատ ավելի լավ: Այգիները ծաղկում ե՛ն:

Այսպիսով, փորձառու մարդիկ հաճախ ուրախանում են, երբ տեսնում են, որ դուք բաժանվել եք, ամուսնալուծվել եք, հեռացել եք, կորցրել եք, որոշել եք, թողել եք: Հատկապես, երբ դա ոչ թե փախուստ է, այլ քայլ դեպի առաջ: Ի վերջո, ամենամութ ժամանակը լուսաբացից անմիջապես առաջ է:

Բարև՛ բոլոր նրանց, ովքեր հիմա ճգնաժամի մեջ են։

Princess Diana Speech: Women and Mental Health

Princess Diana Speech: Women and Mental Health

At the first glance it mey seem that this is an ordinery feminist speech, and thsat it just supports womens rights movment. However it is that streightforward. This is princess Diana’s speech which had a dramatical impact on women’s rights. Let’s take into consideration that this speech hepled a lot of women to improve their life since 1993: In this speech princess Diana wasn’t saying that women have to have the same rights that men have and that we are all equal, instead she was talking about women’s mental health’s issues. In the speech Diana presents all the things that women go through in their life. And those issues in womens life weren’t just some difficulties, it is a gigantic burden over women and there is no way to get rid of it. Accordin to society in those years women had to do a lot of work and cerry all the burden with them. And they did it without even hesitating. As a result women live with a depression till the end of their lives because noone helps them. And I agree, noone cares about them, and all of the hard work they did to maintain a good family was considered normal for a woman. Diana wanted her speech to change the life of women with a lot of burden over them, tried to make a difference in women’s life. She wanted to give women the oppertunity to study and self-improve

“Where do we begin?
From those I have spoken to through my work with Turning Point, the beginning seems to be that women in our society are seen as the carers – the ones who can cope. Whatever life throws at them – they will always cope.

On call twenty-four hours a day, seven days a week, whether their children are sick, their husbands are out of work or their parents are old and frail and need attending – they will cope. They will cook and clean, go out to work, attend to the needs of those around them – and they will cope.

They may be suffering themselves, from post-natal depression, violence in the home or struggling in a daze of exhaustion and stress to make ends meet – but they will cope.

Strangely, it is women themselves as well as men who believe this to be true. So deep seated is this belief that it can take enormous courage for women to admit they cannot cope, that they may need help. Either from family and friends or the support systems put in place by you the professionals.

Frequently they will attempt to survive it alone, falling help-lessly into a deeper and darker depression as they feel more and more trapped by the life they are leading. As their world closes in on them their self-esteem evaporates into a haze of loneliness and desperation as they retreat further and further from those who could help them.

Many women and men turn to alcohol to numb the pain of their despair. But because it is seen in women as less acceptable to admit to a dependence on alcohol, it often goes unnoticed. They are merely perceived as having a ‘rather nervous disposition’. The suffering behind their anxious eyes so often goes unseen.

Sadly, for others the strain becomes too much and their decision to take their own life seems to them the only way of ending their pain. Perhaps they didn’t believe they deserved the same support they had given to others?

For those who find the courage tentatively to ask for help the pill for every ill is most often administered. For decades tranquilizers, sleeping pills and anti-depressants have been given to generations of women – three times as many as to men!

These pills, these mother’s little helpers have left a legacy of millions of women locked into a terrible torment, doomed to a life of dependence from which there is still very little help to escape. More often than not they retreat into their own private hell behind closed doors. Terrified to go out of their homes into what to them has become a frightening world. Dealing with these pills has now become a greater problem than the ‘condition’ that caused them to be taken in the first place!

Princess Diana

Միրհավ։ Ակսել Բակունց

Միրհավ։ Ակսել Բակունց

1․Կարդացե՛ք պատմվածքը։

2․ Կարողացե՛ք ներկայացնել սյուժեն։
Պատմվածքը Դիլան դայու մասին էր, ով արդեն ծեր էր և նստած իր երիտասարդ տարիների մասին էր մտածում, հին ժամանակներն էր հիշում։ Հիշում էր Սոնային, ում դեռ մանկուց ճանաչում էր։ Նրանք իրար էին սիրում, սակայն երբ մեծացան, Սոնային իր կամքին հակառակ ամուսնացրին մեկ ուրիշի հետ։ Եվ այդպես, Սոնան և Դիլան դային չկարողացան լինել միասին, և ամուսնությունից հետո Սոնան իրենից խուսափում էր։ Սակայն, մի աշնանայաին երեկո, երբ Դիլան դային այգում էր, նրա մոտ եկավ Սոնան, և նրանք իրար գրկեցին։ Ժամանակ անց Սոնան երեխա ունեցավ և մահացավ։ Սոնայի մահից անց Դիլան դային որոշեց գնալ միրհավ որսալու։ Որսի ժամանակ տեսավ մի միրհավ, նշան բռնեց, կրակեց, սակայն երբ ուշքի եկավ, հասկացավ, որ միրհավն անհայտացել է և իր հետևից թողնելով երկու փետուր։ Միրհավին Դիլան դային նմանեցրեց Սոնային, ով նույնպես գնալով, թողեց իր հետևից հուշեր։

Աշուն էր, պայծառ աշուն…

Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում, դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Read more
Տարբերե՛ք վերջապես…

Տարբերե՛ք վերջապես…

Այսօր, աշխարհի բոլոր զարգացումների հետ համընթաց զարգանում են տարբեր գաղափարներ, մտքեր, հասկացություններ, երևույթներ։ Փոխվում են դրանց վերաբերյալ մարդկանց կարծիքները, տեսանկյուններն ու հայացքները։ Այո՛, չեմ հերքում, կան բազում գաղափարներ և երևույթներ, որոնք բացահայտ փոփոխության ենթարկվելու և զարգանալու կարիք ունեն։ Սակայն մարդիկ չեն հասկանում, որ զարգացման վերաբերյալ որևէ օրինաչափություն չկա։ Այլ կան բաներ, որոնք պետք է մնան անփոփոխ։ Կան մտքեր, որ փոխելն անիմաստ է և անգամ անկարելի։ Եվ ահա, հանգում ենք սիրո վերաբերյալ այսօրվա մուտացված և անմիտ մտածելակերպի զարգացմանը։ Այսօրվա խեղաթյուրված և աղտոտված տեսակետին՝ սիրելու մասին։

Դե այս ամենի հետ մեկտեղ, բնական է, որ սիրո վերաբերյալ մարդկանց վերաբերմունքը դարձել է ավելի թեթև, անկարևոր…։ Սակայն այս հրաշք երևույթի վերաբերյալ կան որոշակի գաղափարային և զգացմունքային սահմաններ, որոնք հատելն արդեն նշանակում է կործանել մի հասկացություն, որի վրա կանգնած է մարդկության մինչ օրս գոյության մեծագույն շարժառիթը։ Սիրել. հավանել. սիրահարվել. համակրել. կապվել՝ էմոցյոնյալ առումով. հոգեպես։ Վա՜յ, այնքան այնքան հասկացություններ, այնքան հոգեբանների վերլուծություններ, այնքան նոր-նոր գաղափարներ, որ հորինում են մարդիկ և աղավաղում կարևորագույն զգացմունքը։ Եվ ահա՝ հանուն ինչո՞ւ։

Դե, հենց քեզ եմ հարցնում, հապա ասա, ի՞նչ է սերը, դու սիրե՞լ ես երբևէ, իսկ “սիրահարվածություն” երևույթն ինչքան է տևում։
Ահա այս ամենի համար կա մի “старый добрый” օրինակ։
— Ի՞նչ տարբերություն «դուր է գալիս» և «սիրում եմ» արտահայտությունների միջև։
— Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու այն պոկում ես, իսկ երբ սիրում ես ծաղիկը, դու ամեն օր ջրում ես այն։

Սա այնքան ենք լսե՜լ, այնքան քննարկել։ Գրեթե հոգնել ենք։ Սակայն սա հիասքանչ օրինակ է, սիրո հասկացությունը պահպանելու համար։ Շատերը կորցրել են այս զգացմունքի կարևորությունը և ամեն օր մեկին “պոկելով” ասում են, թե սիրեցին։ Սակայն սերն այդպիսի չէ։ Սերը երկարատև է։ Մեկին, ում սիրում ես, չես կարող մոռանալ մի քանի օրում, մեկ շաբաթում, ամսում։ Նա, ում սիրել ես, միշտ և միշտ մնալու է քո սրտում, ինչքան էլ այն սառչի։ Ինչքան էլ մոռացվի, անգամ մի հայացքը, ներկայությունն ու խոսքը, կարող է վերադարձնել քեզ զգացմունքների մի մեծ ալիք… կա՜մ նշույլ։ Սերն ունի ամուր հիմք, հիշողություններ, զգացմունքներ, էմոցիաներ։ Այդ ամենը, անգամ սիրո 0% առկայության դեպքում քո մեջ կարող է արթնացնել այն, ինչը քեզ կստիպի կարոտել, հիշել, վերականգնել զգացմունքներ։ Եվ ահա, մենք ընդունակ ենք էլի սիրել որևէ մեկին, մեկ անգամ էլ… միգուցե ևս մեկ անգամ…։ Բայց ոչ ավել և անգամ այս դեպքում, մենք կհիշենք և թեկուզ մի քիչ դեռ կսիրենք հենց նրան… և դա չի նշանակում, որ այս պահին սեր չկա մեկ ուրիշի հանդեպ։

Սիրահարվածությունը միշտ չէ, որ հասունանում է սիրո։ Այն կարող է կորել որոշակի ժամանակի ընթացքում, անհետանալ, սառել, հետաքրքրությունը կորցնել։ Ահա սիրահարվածության բնույթը։ Սակայն երբեմն էլ այն կարող է մեծանալ և հասունանալ մի շատ կարևոր և հրաշք երևույթի, սիրո։ Սիրահարվածությունը բերում է անվերջ բուռն էմոցիաներ, զգացմունքներ, սակայն սերն ավելի խաղաա է և հանգիստ։ Այն հասուն է, սովորաբար արդեն մեծ պայքար մղած, դժվարություններ անցած…։ Սիրո վերաբերյալ ճիշտ պատկերացում հնարավոր է կազմել օրինակ՝ Ակսել Բակունցի «Խոնարհ աղջիկը» ստեղծագործությունից, որտեղ կարելի է տեսնել հերոսի ամուր և անվերջ սերը՝ Խոնարհի հանդեպ։ Ինչպես ասում են՝ սերը անվերջություն է, իսկ սիրահարվածությունը՝ սեզոնային։ Սերն ուրիշ է, սերը երբեք չես շփոթի, սերը երբեք չես կորցնի և այն իրականում հրաշալի զգացմունք է՝ տրված մեզ մեր ստեղծչի կողմից։

Մխիթար Գոշ

Մխիթար Գոշ

1․ Կենսագրությունից դուրս գրեք փաստեր, որոնք կարևոր եք համարում։
Քանի որ գրեթե ամեն տարի ուսումնասիրում ենք իր կենսագրությունը, որոշեցի այս անգամ էլէ ավելի մանրամասն տեղեկանալ իր «Գիրք դատաստանինՆ»։ Նյութը՝ այստեղ։
2․ Կարդացեք առակները։ Մեկ-երկու նախադասությամբ գրեք ձեր կարծիքը արտահայտված գաղափարի նկատմամբ։

Մխիթար Գոշ: Կենսագրություն

ԱՐՋԸ ԵՎ ՄՐԶՅՈԻՆԸ

Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքում նրանց ու ուտում։ Մրջյունը նրան սպանելու հնարը գտավ։ Գնալով պիծակի, իշամեղվի, մժեղի, շնաճանճի, կրետի և սրանց նմանների մոտ, խնդրում է, որ իբրև ազգականներ, օգնեն իրեն։ Սրանք կարեկցելով՝ հարվածում են արջի աչքերին ու ականջներին։ Արջը քարին է խփում գլուխը, որը նեխվում է, և որդեր են ծնվում մեջը։ Ցավի սաստկությունից արջը, բերանը բանալով` գոռում է։ Իսկ միջատները, մտնելով փորը, ծակծկում են նրա աղիքները։ Արջը նեղվելով, դիմում է հոսող ջրին և, չափից ավելի սուզվելով մեջը, խեղդվում։ Առակիս իմաստն այն է, որ հզորները տկարներին արհամարհում են և չեն վախենում նրանցից, բայց փոքրերը ուժեղանում են իմաստությամբ և հաղթում հզորներին։

Կարևորը այն չէ, թե դու որքան ուժեղ ես, որքան կարողություններ ունես, կարևորը խելքն է և իմաստությւնը և այն կհաղթի անգամ “ամենաուժեղին”։

ՈՍԿԻՆ ԵՎ ՑՈՐԵՆԸ

Թագավորելու ժամանակ ոսկին պահանջում էր, որ բոլոր նյութերը գան երկրպագեն իրեն։ Նա իր անձը թագավոր էր կոչում, որովհետև թագավորի պատկեր կար վրան, ու դրանով գոռոզամտում էր արծաթագործների և ուրիշների վրա ևս: Եվ բոլորն եկան, չեկավ միայն ցորենը, ասելով. — Թո՛ղ նախ ինքը գա ինձ երկրպագելու։ Առակս ցույց է տալիս, որ բոլոր նյութերը միաժամանակ մեծարանքի չեն արժանանում։ Սովի վտանգի պատճառով բոլորը խոնարհվում են ցորենի առջև։

Միշտ չէ, որ ոսկին ամենակարևորն է։ Պարծենկոտությունը միշտ էլ ծուղակն է գցում։

ԱՍՏՂԵՐԸ և ԼՈՒՍԻՆԸ

Մի անգամ աստղերը հավաքվեցին իմի, և նրանցից ամենածերերն ասացին. Մենք բազում ենք ու շատ: Ուրեմն ինչո՞ւ չենք կարողանում լուսավորել ցերեկն ու գիշերը արեգակի ու լուսնի նման:

-Որովհետև միաբանությամբ չենք վարվում,- պատասխանեց մեկը:

Եվ որոշեցին նախ հալածել ու փախցնել արեգակին. բայց երբ լուսինը ծագեց, հաղթվելով նրանից՝ աստղերն ասացին.

-Եթե մենք լուսնի լույսից այսպես աղոտացանք, ապա ի՞նչ կլինենք, երբ արևը ծագի:

Զղջացին աստղերը և խոստովանեցին իրենց պարտությունը:  

Հաճախ են անարժանները վեհ բաներ ցանկանում, կարծելով, թե արժանի են, բայց թե ի՞նչ են անում արժանբության համար, ոչ ոք չգիտի։

ԲԱՄԲԱԿԵՆԻՆ ԵՎ ՍՈՍԻՆ

Սոսու մերձակայքում երկրագործները ոռոգում էին բամբակի արտերը և պատվիրում միմյանց զգուշանալ, որ չտրորեն բամբակի ծառերը։

Լսելով, որ բամբակենուն ծառ կոչեցին, սոսին բարկացավ ու ասաց.

— Ինչպե՞ս է դա ինձ հավասար ծառ կոչվում, քանզի ես այսքան հաստ ու բարձր եմ, մեծ էլ տեղ եմ գրավում։

Եվ բամբակենին լսելի կերպով, առանց երկմտելու պատասխան տվեց, ասելով.

— Բարձր ես ու հաստ, բայց օգտակար չես։ Ո՛չ շինվածքի, ո՛չ պտղաբերության և ո՛չ էլ վառելու համար ես գովելի։ Թանձր ստվեր ունենալով, ավելի բամբասանքի ես արժանանում, քան գովեստի։
Իսկ ես, թեպետ նվաստ ու տկար, բայց օգտակար եմ ոչ միայն հարուստների, այլև աղքատների համար։ Խնամելու, քաղելու, գործելու դեպքում ոչխարների բրդի, վուշի, շերամի մետաքսի նման դառնում եմ հագուստ: Խոզակաղինից բացի, դու այլ բան բոլորովին չես տալիս։

Այսպես նախատվելով բամբակենուց, սոսին լռեց։

Սնոտի և պարծենկոտ մարդկանց է լռեցնում առակս, նրանց, որ ունեն տեսք ու հասակ և ապրում են անօգուտ կյանքով, մյուսներին, որ արհամարհում են տկարներին ու հասակով կարճերին, որոնք, սակայն, շատ բաներում պիտանի են ու օգտակար։