Շրջիկ գրադարան

Շրջիկ գրադարան

Ուսումնական տարվա ընթացքում մի քանի անգամ մեզ այցելում է շրջիկ գրադարանը:Մեր  գրադարանի և շրջիկ գրադարանի տարբերությունը այն է,որ սովորաբար, երբ մեզ ինչ որ գիրք է անհրաժեշտ լինում, գնում ենք գրադարան և վերցնում գիրքը, իսկ շրջիկ գրադարանի  դեպքում ինքն է մեզ հյուր գալիս և նոր ու հետաքրքիր գրքեր առաջարկում, որոնք մենք կարդում ենք, քննարկում, հետո առաջարկում մեր  դասընկերներին,որպեսզի նրանք էլ կարդան այդ գրքերը: Իսկ երբ ավարտում ենք կարդալը՝ մեր կարդացածի մասին նյութ ենք տեղադրում մեր բլոգներում:

Իմ կարդացած գիրքը

English homework

English homework

Book

Homework 5

Ellen is British.He՛s a student.He’s got blonde hair and blue eyes.He can ride a bike and sing.

Carl & Jane is Irish.They are doctors.They are got black hair and brown eyes.They can drive and play tennis.

I am Teni and I live in Armenian.I am pupil.I am got brown hair and brown eyes.I can paint and play the piano.

Homework 6

  1. This is our friend.
  2. The teacher has got two new book.
  3. These are of Ann’s pencils.
  4. Are these comics your.
  5. Those shoes are my.
  6. There’s an water in the jug.
  7. We’ve got a packet of milk.
  8. These are the boys’ jackets.
  9. This is the lady’s bag.
  10. She’s got three beautiful hats.
  11. Paul is a friend of mine.
  12. Mom needs a loaf of bread

 

Ամփոփիչ թեստային աշխատանք. քարոլորտ

Ամփոփիչ թեստային աշխատանք. քարոլորտ

Ո՞ր պատասխանն է ճիշտ.
1. Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
ա) հարթակներում բ) երկրածալքերում

  1. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
    ա) նստվածքային բ) բազալտային գ) գրանիտային

Լրացրեք նախադասությունները:
1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում են Հրաբուխ  :
2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմական տեսակ’  մայրցամաքներ և օվկիանոսներ :
3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են գործող :
4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ :
5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են հարաբերական :
Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է:

Սխալ է:

  1. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ:

Երկրի մակերևույթ։

  1. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում:

Սխալ է:

 

  1. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով:

Սխալ է:
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարությամբ:
Սխալ է:

ԱՇՆԱՆ

ԱՇՆԱՆ

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Եղիշե Չարենց (Ես իմ անուշ Հայաստանի)

Եղիշե Չարենց (Ես իմ անուշ Հայաստանի)

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։