Հունվարի 9 (երկրորդ օր)

Հունվարի 9 (երկրորդ օր)

Հունվար 9

9.00-9.30 – Ընդհանուր պարապմունք

9.30-12.30 – Աշխատանք նախագծային խմբերով

9:30- Անհատական պլանների լրացում

09.50-11:00 -Աշխատանքներ ագարակում — ,, Կենդանասերի ակումբ,

11.00-12.30- Ընտրությամբ գործունեություն

12.30-13.00 – Ընդմիջում

13.00-14.00-Օրվա ամփոփում, նյութերի հրապարակում

14։15-14։45՝ Երաժշտության պարապմունք դասավանդողների համար

Այսօր շատ բուռն օր էր: Մենք մեր բուռն օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որը  անցկացրեցինք Ջավաղքից եկած մեր հյուրերի հետ: Դրանից հետո  գնացինք դասարան, հագնվեցինք և դեպի ագարակ: Շատ ուրախ էինք, և բարձր  տրամադրությամբ: Մեզ դիմավորեց 5 ամյա Ջենին (ձին): Մենք նրան հաճույքով սիրում էինք,  զույգ զույգ մտնելով ցանկապատից ներս՝ վերցնում էինք ձիերի համար նախատեսված հատուկ սանրերը և սանրելով՝ մաքրում էինք իր հիասքանչ մորթին: Երբ արդեն Ջենին հոգնեց՝ մենք նրան հանգիստ թողեցինք: Մեզ մոտ բերեցին Տարզանին: Նա այնքան փափուկն էր, լավը և նաև խելացի: Ցանկացողները բռնում էին նրա վզի շղթան, և տանում  նրան պտտեցնում, բերում: Տարզանը ոչ բոլորին էր լսում: Օրինակ՝ սկզբում նա էր ինձ տանում (ինչպես ասում էր ինձ իր տերը), քաշելով այս կողմ-այն կողմ: Հետո նրա տերը ինձ ասաց, որ պետք է մեջկս անպայման ուղիղ պահեմ և ուղիղ գնամ իմ ճանապարհով և նա կգա իմ ետևից,այդպես արեցի և նա ինձ սկսեց լսել , ես նրան և հասցրեցի իր տիրոջ մոտ: Հետո երբ վերադարձանք մեր դպրոց՝ ճաշեցինք և Տիկին Մարիետի հետ գնացինք մի շատ հետաքրքիր ներկայացման փորձին, թե ի՞նչ ներկայացումէ կիմանաք մի քանի օր անց: Ասեմ, որ փորձը շա՜տ լավ անցավ: Հա՛մ փորձ էինք անում, հա՛մ ծիծաղում և ուրախանում, ևս մի ուրախ  օր: Տուն եկա և մայրիկիս հետ շտապեցինք Սունդուկյանի ազգային թատրոն՝ դիտելու (Սառցե սիրտը ) ներկայացումը: Ներկայացումից մեծ բավականություն ստացած՝ վերջապես տուն հասանք:  Այս օրս էլ անցավ հետաքրքիր:

Թողնել մեկնաբանություն