Այցելություն դեպի Ալիխանյան եղբայրեների ֆիզիկայի ինստիտուտ

Այցելություն դեպի Ալիխանյան եղբայրեների ֆիզիկայի ինստիտուտ

Ամսի 29-ին, շաբաթ օրը առավոտյան՝ Տիկին Սուսաի և Տիկին Մխիթարյանի հետ մենք ուղևորվեցինք դեպի Երևանի  ֆիզիկայի ինստիտուտ, հիմնադրված Ալիխանյան եղբայրեների կողմից : Շատ անհամաբեր էինք և ուզում էինք շուտ հասնել, հասանք, իջանք, նկարվեցինք, և մեզ արդեն դիմավորեցին փուչիկներով և շատ լավ տրամադրությամբ: Մուտքից մտնելուն պես՝ ամեն մի երեխա վազեց մի տաղավարի մոտ, ասեմ, որ ցուցահանդեսը տեղի էր ունենում դրսում՝ վրանների տակ: Մեզ հավաքելուց հետո ուղեկցեցին դեպի շենքի ներս, որտեղ նույնպես կատարվում էին տարբեր փորձեր: Ուսումնասիրելուց, տարբեր փորձեր տեսնելուց, սովորելուց, նաև գրքեր նվեր ստանալուց հետո մեզ նորից ուղեկցեցին դեպի դրսի տաղավարներ՝ ուսունասիրելու նորանոր հետաքրքիր փորձեր: Այդպիսով՝ մի քանի փորձից զարմացանք, մի քանիսից ներկվեցինք տարբեր գույներով, մի քանիսից կեղտոտվեցին, իսկ մի քանիսն էլ մեզ չհետաքրքրեցին: Այդպես ուրախ էլ մեզ ճանհապարեցին, և մենք ուղևորվեցինք դեպի տուն:

Թողնել մեկնաբանություն