Անարդարության արդյունքը… / Փոխադրություն

Անարդարության արդյունքը… / Փոխադրություն

Լինում է, չի լինում, մի այրի կին, որը ուներ տասը այծ ու մի որդի: Որդին ամեն օր այծերին տանում էր մարգագետին`արածեցնելու, հետո մայրը կաթը կթում էր, կաթի մեջ ջուր էր լցնում և փոխ տալիս: Մեկ անգամ որդին մորը հարցրեց, թե ինչու է ջուր լցնում կաթի մեջ, մայրը պատասխանեց` ասելով, որ դա նրա համար է անում, որպեսզի կաթը շատ լինի: Մեկ անգամ երկնքում մեծ ամպ կոտակվեց, հեղեղեց և այծերին գետը լցրեց: Որդին ցերեկով եկավ տուն առանց այծերի, մայրը հարցրեց, թե ուր են բոլոր այծերը: Որդին ասաց, որ այն ամբողջ ջուրը, որը լցնում էր կաթի մեջ` հավաքվեց երկնքում,անձրևի վերածվեց` քշեց այծերին ու գցեց գետը:

Այս առակի իմաստն այն է, որ եթե անես խարդախություն և խաբես` քո այդ արածը միշտ ետ է գալու փորձանքի տեսքով:

Թողնել մեկնաբանություն