Հանդիպում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ…

Հանդիպում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ…

Նույեմբերի 12-ին Ավագ դպրոցում  կայացավ ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ սպասված հանդիպումը։ Մինչ հանդիպումը, բնական է, պատրաստվել էինք եւ ուսումնասիրել ազգային փոքրամասնությունները, սակայն հանդնիպումը անցավ սպասվածից էլ հետաքրքիր։ Առանց մի պահ շեղվելու եւ անչափ հետաքրքրությամբ ամբողջ ընթացքում լսել եմ նրան։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Սլո Դրբոյանը՝«Քյուրդիստան» կոմիտեի համանախագահ։ Նա նույնպես ընթացքում խոսեց եւ առավել հետաքրքիր էր լսել քրդերի եւ եզդիների մասին՝ հենց այդ փոքրամասնության ներկայացուցչից։ Հանդիպման ընթացքում ունեցանք հետաքրքիր քննարկում, հարց-պատասխան։ Իրականում ստացանք մի շարք նոր տեղեկություններ՝ ազգային փոքրամասնությունների մասին։ Մենք տարիներ շարունակ ապրելով կողք-կողքի, չենք էլ հետքրքրվում մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնություններով եւ չենք էլ ցանկանում ուսումնասիրել եւ ճանաչել նրանց, իմանալ ավելին նրանց մասին։ Սակայն դա, կարծում եմ, խիստ անհրաժեշտ է, քանի որ նրանք նույնպես կազմում են մեր բնակչության մի մասը,  նրանք նույնպես բնակվում են մեզ հետ, մեր կողքին եւ հարկավոր է փոխադարձաբար ճանաչենք միմյանց։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք եզդիներին, քրդերին, հույներին, ասորիներին եւ մոլոկաններին վերաբերող հարցեր։ Չնայած, որ հանդիպմանը նախապատրաստվելուց կենտրոնացել էի ասորիների ուսումնասիրության վրա, սակայն հանդիպման ընթացքում անչափ հետաքրքրեց նաեւ մոլոկանների թեման, փոքրուց մենք մոլոկաններին գիտենք, լսել և լսում ենք նրանց մասին՝ որպես «գլխաշորերով եւ մորուքներով» մարդիկ, սակայն, այդքանից բացի, նրանց մասին ավել ինֆորմացիա չունենք։ Նրանք իրականում հետաքրքիր մարդիկ են եւ հաստատ արժե նրանց մասին ավելին իմանալ։ Դե, կարծում եմ, հանդիպումը բոլորի համար անչափ արդյունավետ էր եւ ես շա՜տ ուրախ եմ, որ ներկա եղա նման քննարկման եւ ձեռք բերեցի նոր գիտելիքներ մեր ազգային փոքրամասնությունների մասին եւ, առհասարակ, ոչ միայն մեր, այլ նաեւ հենց ազգային փոքրամասնությունների մասին։ Շնորհակալություն նախաձեռնողներին և Լուսինե Խառատյանին…։

Թողնել մեկնաբանություն