Մխիթար Սեբաստացուն նվիրված կլոր սեղան…

Մխիթար Սեբաստացուն նվիրված կլոր սեղան…

Փետրվարի 8-ին, ժամը 13:00-ին կայացավ Մխիթար Սեբաստացու կլոր սեղանը։ Այս անգամ, մեր պատմության խմբով, որոշել էինք կլոր սեղանների մեզ սովոր ձևաչափից փոքր ինչ շեղվել և ուրիշ կերպ էինք պատրաստվել դրան։ Սովորաբար կլոր սեղաններին անվերջ խոսում ենք կենսագրական տեղեկություններից, փաստերից, պատմում, պատմում…։ Բայց, այս անգամ մտածեցինք, որ այդ ամենը կլինի ձանձրալի և առաջացավ մի միտք։ Ինչպե՞ս ենք մենք ցույց տալիս, որ Սեբաստացի ենք։ Ինչո՞վ ենք ցույց տալիս, որ Սեբաստացու հետևորդներ ենք և ընդհանրապես սովորում ենք Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում։ Այդպես, ես և Կարինեն, հասկացանք, որ այս անգամ ցանկանում ենք մարդկանց ցույց տալ մեր Սեբաստացի լինելը և այն, թե ինչպես ենք իր գործը շարունակում այսօր։ Որոշեցինք ներկայացնել մեր բլոգները՝ «Թարգմանչական բլոգ»-ը, «Չաչանակ մեդիա-բլոգ»-ը և «Գրական Մեդիա»-ն։ Ինչո՞ւ՝ կհարցնեք, ես էլ կասեմ, որ Սեբաստացին կատարում էր թարգմանչական մեծածավալ աշխատանք, ինչպես նաև վերլուծական։ Այդպիսով ներկայացրեցինք համապատասխան մեր աշխատանքները բլոգներում, իսկ «Գրական Մեդիա»-ն էլ, որպես մեր գրաբարյան աշխատանքներն ու ձայնային նյութերը։ Բացի այդ, ևս մի կարևոր և հետաքրքիր բան էինք պատրաստել։ Ես և Կարինեն որոշեցինք կլոր սեղանի վերջում խաղ-վիկտորինա կազմակերպել և Սեբաստացու վերաբերյալ կենսագրական և այլ փաստերով հարցաշար կազմել։ Արդյունքում, այն սովորողը, ով առավելագույնը ճիշտ պատասխաններ կունենար կստանար մրցանակ։ Կազմեցինք հարցաշարը, ձեռք բերեցինք մրցանակ և ոգևորորությամբ սպասում էինք մեր կլոր սեղանին։ Եվ ահա, սկզբում ընկեր Արմենի պատմության ընտրությամբ խումբը ներկայացավ՝ հետաքրքիր կենսագրական նյութերով։ Լսեցինք սովորողներին, ինչից հետո հասավ մեր հերթը ներկայանալու։ Ներկայացրեցինք այն, թե ինչու ենք մեզ համարում իսկական սեբաստացի և Սեբաստացու հետևորդ։ Ինչպես ենք շարունակում իր գործունեությունը՝ մեր չնչին ներդրումով։ Ցույց տվեցինք մեր աշխատանքները և ահա, պահը եկավ, երբ ժամանակն էր հարցաշարը սկսելուն։ Բացատրեցինք կանոնները և ցույց տվեցինք, որ այն սովորողը, ով կպատասխանի առավելագույնը հարցերին, կստանա մրցանակ։ Սովորողները շահագրռված սկսեցին խաղալ, պատասխանել հարցերին, հիշել Սեբաստացու մասին, ինչպես նաև վերհիշել հանդիպման ժամանակ մեր ստացած տեղեկությունները։ Մի խոսքով, բոլոր սովորողները ոգևորված մասնակցեցին, Տիարն էլ նույնպես ոգևորված՝ հետևում էր սովորողներին և հարցաշարի ընթացքին։ Այն սպասվածից կարճ տևեց, սակայն միևնույն է շատ ուրախ էինք, որ իրականացրեցինք,։ Արդյունքում հաղթողը եղավ հենց մեր պատմության ընտրության խմբի սովորողներից մեկը՝ Անահիտ Հովսեփյանը։ Մեծ հաճույքով նվերը շնորհեցինք մեր հաղթողին և լավ տրամադրությամբ, հետաքրքիր առաջարկներով և դրական տպավորություններով, Տիարի հետ ամփոփեցինք մեր լեցուն հանդիպումը։ Տիարը առաջարկեց Սեբաստացու մրցանակի վերաբերյալ մի քանի փոփոխություններ, նաև եղավ առաջարկ, մրցանակակիրների իսկական մրցանակը՝ Վենետիկ այցը վերականգնել։ Բոլորս ոգևորվեցինք, ուրախացանք, որ կարելի է ունենալ այդպիսի հնարավորություն։ Մի խոսքով դրական նոտայով ամփոփեցինք մեր համդիպումը և եկանք միասին մի մեծ հայտարարի՝ շա՜տ փոփոխություններ ունենք անելու։

Թողնել մեկնաբանություն