1949 զանգվածային աքսորում Հայաստանից

1949 զանգվածային աքսորում Հայաստանից

1949 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանից շուրջ 12 հազար մարդ աքսորման ենթարկվեց: Այն կատարվեց Հայաստանում ստալինյան բռնաճնշումների մաս հանդիսացող հերթական միջոցառման ընթացքում:

Առաջին անգամ 1949 զանգվածային աքսորմանը անդրադարձել է պատմաբան Ամատունի Վիրաբյանը, ում վկայությամբ Հայաստանից այդ տարիներին արտաքսվեց 2754 ընտանիք, մոտավորապես 11400-12000 մարդ: Ուշագրավ է, որ 1949 թվականին Հայաստանից աքսորման ենթարկվածներից միայն 17-ն է այլազգի՝ 6 ասորից, 4 ադրբեջանցի, 4 հույն, 2 ռուս, 1 քուրդ: Վիրաբյանի պնդմամաբ, այդ զանգվածային բռնագաղթի վերաբերյալ փաստաթղթեր ընդհանրապես քիչ են պահպանվել, չի ընդունվել նույնիսկ ՀԿ(բ)Կ Կենտկոմի կամ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի համապատասխան որոշում: Պատմաբան Արմենակ Մանուկյանի պնդմամբ, նման փաստաթղթեր 1198 թվականի դրությամբ չեն գտնվել նաև ՀՀ ԱԱՆ և ՆԳՆ արխիվներում:

Տվյալ խնդիր որոշ չափով լույս է սփռում 1949 թվականի մայիսի 29-ի ԽՍՀՄ նախարարների խորհրդի «Վրացական, Հայկական և Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն-ներից, ինչպես նաև Սև ծովի առափնյա տարածքներից արտաքսվածների տեղափոխության, տարաբնակեցման և աշխատանքի տեղավորման ապահովման մասին» որոշումը, որը ստորագրել է Իոսիֆ Ստալինը: Մանուկյանի վկայությամբ, այդ փաստաթղթից հայտնի է դառնում, որ պետական անվտանգության մարմինների կողմից անց էր կացվում վերոհիշյալ տարածքներում բնակվող «…դաշնակցականների, թուրքական քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող թուրքերի և խորհրդային քաղաքացիություն ընդունած նախկին թուրքական քաղաքացիների, հունահպատակների» արտաքսումը: Ընդ որդում, ինչպես ընդգծում է Մանուկյանը, որպես տարաբնակեցման վայր «դաշնակացականների» համար նախատեսվում է Ալթայի երկրամասը, թուրքերի՝ Տոմսկի մարզը, իսկ հույների և Ղազախական ԽՍՀ Հարավ-Ղազախստանյան և Ջամբուլի շրջանները:

Հայտնի է, որ խորհրդային իշխանության կողմից նախատեսված էր աքսորյալներին պահակախմբով ապահովելը, տրանսպորտի տրամադրումը, հնարավոր փախուստների կանխումը, մարդկանց կերակրումը և աշխատանքի տեղավորումը: Նախատեսվում էին անգամ դրամական վարկեր՝ կառուցելու և ընտանի կենդանիների ձեռք բերելու համար և այլն: Դրա հիման վրա պատմաբան Արմենակ Մանուկյանը ենթադրում է, որ ԽՄԿԿ Կենտկոմում կամ ԽՍՀՄ նախարարների խորհրդում մինչ այդ ընդունվել է մեկ այլ որոշում՝ նշված անձանց արտաքսելու մասին: 1949 թվականի հունիսի 14-ին Հայաստանից աքսորվածների գործերից Մանուկյանը ենթադրում է, որ այդ որոշումն ընդունվել է ապրիլ ամսից չ ուշ, քանի որ աքսորումները հիմնավորող անհատական եզրակացությունները կազմվել են 1949 թվականի ապրիլից: Որոշման մեջ, որպես արտաքսման ենթականեր նշվում են դաշնակցականները, թուրքահպատակները և հունահպատակները: Այսինքն, հայերը էթնիկապես որպես արտաքսվողներ չեն հիշատակվում: Ավելին, պատերազմից հետո զանգվածային ներգաղթի արդյունքում Հայաստանում, բնականաբար, մեծ թիվ էին կազմում Թուրքիայի և Հունաստանի նախկին քաղաքացիները, որոնս ևս ընկնում են արտաքսվողների ցուցակները:

1949 թվականի զանգվածային աքսորումը ըդնգրկում էր ողջ Հայկական ԽՍՀ-ի տարածքը: Մասնավորապես, Երևանից աքսորվեց 461 ընտանիք, Էջմիածնից՝ 182, Մարտունուց՝ 155, Աշտարակից՝ 152, Գորիսից՝ 148, Հոկտեմբերյանից՝ 126, Լենինականից՝ 117, Կիրովականից՝ 116՛ Ախուրյանից՝ 101՛ Ստեփանավանից՝ 97, Սիսիանից՝ 86, Արտաշատից՝ 85, Միկոյանից՝ 84, Ազիզբեկովից՝ 79, Արթիկից՝ 77, Կոտյքից՝ 73: Ավելի քան 60 ընտանիք արտաքսվեց Ախտայից, Ալավերդուց, Սպիտակից, Կապանից, Կալինինոյից, 40-50 ընտանիք՝ Սևանից, Դիլիջանից, Վեդիից, Թալինից, Բայազետից, Իջևանից, 20-30 ընտանիք՝ Աղինից, Ղուկասյանից, Բասարգեչարից, Մեղրիից, Շամշադինի շրջանից, Կրասնոսելսկից, 19 ընտանիք՝ Նոյեմբերյանից, 13՝ Ամասիայից, 8՝ Զանգիբասարի շրջանից, 7՝ Անիի շրջանից:

1994 թ. հունիսի 14 ին ՀՀ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը ստորագրել է Բռնադատվածների մասին ՀՀ օրենքը: Օրենքի առաջաին հոդվածով «Բռնադատված համարվում է Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից) Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքական շարժառիթներով՝ ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաեւ 206.1 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով եւ հետագայում արդարացվել է,  քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով,  անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների,) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից, աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ»:

Բռնադատվածների մասին ՀՀ օրենքի ստորագրման ամսաթիվը՝ hունիսի 14 ը ընտրվել էր այն պատճառով, որ 1949ի հունիսի 13ի լույս 14ի գիշերը տասնյակ հազարավոր հայեր աքսորվեցին Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասեր Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և ՌՖի Կրասնոդարի երկրամասից՝ առանց իմանալու իրենց աքսորվելու պատճառը: Դա պարզ, ԽՍՀՄի Կոմկուսի վարքով սովորական ազգային դեպորտացիա էր, հերթականը ԽՍՀՄում իրականացված 52 ազգային դեպորտացիաներից :

ԽՍՀՄբարձրագույն ղեկավարությունը նպատակահարմար էր գտել հերթականանգամ հայ ժողովրդին պատկանելու հիմքի վրա աքսոր կազմակերել, որըհաջորդում էր 1937ի հայերի աքսորին Հայաստանից և Ադրբեջանից 1949ի հունիսի 14ի հայերի աքսորի որոշումն ընդունվել էր ԿենտկոմիՔաղբյուրոյի կողմից 1949ի ապրիլի 4ին նախ՝ Հայաստանի և Ադրբեջանի մասով:

ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերը և նրանց ժառանգներն ամեն տարի հունիսի 14ին, Բռնադատվածների հիշատակի օրը, հավաքվում են Երևանի Մոնումենտ կոչվաղ հուշակոթողի մոտ գտնվող Բռնադատվածների հուշահամալիր՝ հիշելու իրենց զրկանքներով լի անցյալը, Հայաստանի հանրությանը հիշեցնելու իրենց ոչ վաղ անցյալի քաղաքական սարսափելի բռնությունները, հարգանք մատուցելու զոհերի հիշատակին, դատապարտելու քաղաքական բռնությունները և ամփոփելու Հայաստանի Հանրապետության քաղաքական ազատությունների իրավիճակը: Հայաստանում տարեց տարի ավելանում են ԽՍՀՄ քաղաքական բռնություններին նվիրված հուշարձանները:

 

Մարդիկ աքսորվեցին, գնացքի բեռնատար վագոններով մոտ երկու շաբաթ ճանապարհ անցան, տեղավորվեցին Ալթայի երկրամասի անտառային տնտեսություններում եւ սովխոզներում՝ չիմանալով ոչ իրենց մեղքը, ոչ էլ աքսորի պատճառը։ Զանգվածային տեղահանությունն օրինականացվեց ավելի ուշ՝ 1949 նոյեմբեր-1950 հունիս ամիսներին։ Աքսորված ընտանիքի ավագի (կամ ընտանիքի այն անդամի, ով աքսորի պատճառն էր) անունով ԽՍՀՄ ՊԱՆ առընթեր հատուկ խորհրդակցությունը կազմում էր հիմք համարվող փաստաթղթեր։

Դրանց մասին աքսորականները տեղեկացան իրենց բնակության նոր վայերերի պարետատներում (կոմենդատուրա), որտեղ էլ հայտնեցին, որ աքսորն անվերադարձ է, ցմահ եւ զգուշացրեցին ինքնակամ չլքել բնակավայրը՝ հակառակ դեպքում սպառնալով 20 տարվա բանտարկությամբ կամ տաժանակիր աշխատանքով։ Աքսորականը պարտավոր էր շաբաթը մեկ անգամ ներկայանալ պարետատուն եւ ստորագրել՝ հավաստելով իր ներկայությունը ճիշտ տեղում։

Աղբյուրներ՝
Բռնադատվածների հիշատակի օր
ԴԵՊԻ ՍԻԲԻՐ
1949 զանգվածային աքսորում Հայաստանից

 

Թողնել մեկնաբանություն