Ֆիզիկա / Լույս: Լույսի տարածումը համասեռ միջավայրում:

Ֆիզիկա / Լույս: Լույսի տարածումը համասեռ միջավայրում:

Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում: Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը: Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում: 

luchi_sveta_10.jpg

 Իսկ ի՞նչ է լույսը: Լույսի բնույթի վերաբերյալ առաջին գիտական տեսությունը ստեղծել է Իսահակ Նյուտոնը 17-րդ դարում: 

051112_1936_IsaacNewton1.jpg

 Ըստ Նյուտոնի.Լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով՝ ճառագայթների երկայնքով:

1_1429683285364.JPG

 Գրեթե միաժամանակ, հոլանդացի գիտնական Քրիստիան Հյուգենսը առաջարկել է լույսի ալիքային տեսությունը

8224.jpg
Read more
ՖԻԶԻԿԱ / ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԻ ՀԱՎԱՔՈՒՄՆ ՈՒ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

ՖԻԶԻԿԱ / ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԻ ՀԱՎԱՔՈՒՄՆ ՈՒ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

Փորձարարական առաջադրանք: Պատրաստե՛ք ինքնաշեն էլեկտրամագնիս: Դրա համար վերցրե՛ք մեծ մեխ, փաթաթե՛ք այն մետաղալարով, իսկ դրա ծայրերը միացրե՛ք որևէ հոսանքի աղբյուրի (օրինակ՝ գրպանի լապտերի մարտկոցի): Փորձարկե՛ք էլեկտրամագնիսի ներգործությունը` այն մոտեցնելով երկաթե տարբեր առարկաների: Փորձե՛ք որոշել էլեկտրամագնիսի ամբարձիչ ուժը նրա բարձրացրած մեխերի առավելագույն թվի հիման վրա:

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԻ ՀԱՎԱՔՈՒՄՆ ՈՒ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ

Աշխատանքի նպատակը. հավաքել էլեկտրամագնիս պատրաստի դետալներից և փորձով ստուգել, թե ինչից է կախված դրա մագնիսական գործողությունը։

Սարքեր և նյութեր. երեք էլեմենտներից (կամ ակումուլյատորներից) կազմված մարտկոց, ռեոստատ, բանալի, միացնող հաղորդալարեր, կողմնացույց, էլեկտրամագնիս հավաքելու դետալներ։

Ցուցումներ աշխատանքի վերաբերյալ

  1. Կազմե՛ք էլեկտրական շղթա մարտկոցից, կոճից, ռեոստատից և բանալուց՝ այդ բոլորը միացնելով հաջորդաբար։ Փակեք շղթան և կողմնացույցի միջոցով որոշեք կոճի մագնիսական բևեռները:
    Կոճի ներքևի մասի բևեռը դրական էր, վերևինը՝ բացասական, քանի որ կողմնացույցի բացասական սլաքը ներքևի հատվածում ձգվեց դեպի կոճը, վերևի հատվածում ձգվեց դեպի դրականը:
  2. Կողմնացույցը կոճի առանցքի երկայնքով տեղափոխեք այնպիսի հեռավորությամբ, որ կոճի մագնիսական դաշտի ազդեցությունը կողմնացույցի սլաքի վրա դառնա աննշան։ Կոճի մեջ դրեք մի երկաթե միջուկ և դիտե՛ք էլեկտրամագնիսի ազդեցությունը սլաքի վրա։ Արե՛ք հետևություն։
    Փորձից արեցինք այսպիսի հետեւություն՝ կողմնացույցը էլեկտրամագնիսից հեռացնելիս էլեկտրամագնիսի ազդեցությունը կողմնացույցի վրա թուլանում է, և սլաքի ուղությունը փոխվում է:
  3. Ռեոստատի միջոցով փոփոխեք հոսանքի ուժը շղթայում և հետևե՛ք սլաքի վրա էլեկտրամագնիսի ազդեցությանը։ Արե՛ք հետևություն։
    Ռեոստատի միջոցով սլաքի և էլեկտրամագնիսի ազդեցության հետ չի կատարվում ոչ մի փոփոխություն:
ՖԻԶԻԿԱ / ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄԱԳՆԻՍՆԵՐ։ՀՈՍԱՆՔԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ

ՖԻԶԻԿԱ / ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄԱԳՆԻՍՆԵՐ։ՀՈՍԱՆՔԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

  1. Ի՞նչ է նշանակում «մագնիս» բառը:
    Մագնիս նշանակում է «Մագնեսիայից բերված քար»։ Այն օժտված է մագնիսացվածությամբ, այսինքն՝ մագնիսական դաշտ ստեղծող մարմին է, որն ընդունակ է ձգելու երկաթը, նիկելը և այլն։
  2. Ո՞րն է բնական մագնիսը:
    Մագնիսները լինում են բնական և արհեստական։ Մեր թվարկությունից 3000 տարի առաջ մարդիկ Փոքր Ասիայում ՝ Մագնեզիա քաղաքի շրջակայքում (մագնիսները ստացել են այդ անվանումը, քանի որ գտնվել են Մագնեզիա քաղաքում) գտնելով մագնիսներ, հասկացանում են, որ որոշ քարեր կարող են ձգելու տարբեր առարկաներ:
  3. Ինչպե՞ս են ստանում արհեստական մագնիսներ:
    Մագնիսը պատրաստում են մագնիսական երկրաքարից։ Իսկ ուժեղ մագնիսական հատկությամբ արհեստական մագնիսները այսօր ստանում են երկաթի, նիկելի և կոբալտի համաձուլվածքից։
  4. Ի՞նչն են անվանում մագնիսական բևեռներ:
    Մագնիսի այն հատվածները, որոնց մագնիսական ազդեցությունն առավելագույնն է, կոչվում են մագնիսական բևեռներ:
  5. Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների բևեռները:
    Մագնիսները ունեն երկու բևեռ՝ հարավային և հյուսիսային։ Նրանք նշվում են համապատասխանաբար S և N տառերով։ Մագնիսները կարող են միմյանց ձգել կամ վանել, կախված նրանից, թե որ բևեռներն ենք միմյանց մոտեցնում։ Նույնանուն բևեռները միմյանց վանում են, իսկ տարանունները՝ ձգում։
  6. Ինչպե՞ս կարելի է մագնիսական սլաքի օգնությամբ որոշել մագնիսացած պողպատե
    ձողի բևեռները:
    Եթե մագնիսական սլաքը մոտեցնենք պողպատե ձողին, ապա սլաքի հյուսիսային բևեռը կձգվի դեպի ձողի հարավային բևեռը, միառժամանակ ձողի հյուսիսային բևեռի կողմից կվանվի։
  7. Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:
    Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։
  8. Որտե՞ղ են կիրառվում մագնիսները:
    Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։
  9. Ինչու՞ է բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական երկաթաքարը մագնիսացած լինում: Ի՞նչն է նրան մագնիսացրել:
    Երկաթը, կոբալտը, թուջը, պողպատը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ և երկար ժամանակ պահպանում այն։ 
  10. Ի՞նչն են անվանում մագնիսական դաշտ:
    Մագնիսական դաշտը մատերիայի առանձնահատուկ տեսակ է։ Այն տարբերվում է նյութից և իր շուրջը գոյություն ունեցող մագնիսացած մարմիններից: Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։ 
Ֆիզիկա / Էլեկրամագնիսական դաշտ: էլեկտրամագնիսական ալիքներ: Ռադիո և հեռուստատեսություն: Ռադիոտեղորոշում:

Ֆիզիկա / Էլեկրամագնիսական դաշտ: էլեկտրամագնիսական ալիքներ: Ռադիո և հեռուստատեսություն: Ռադիոտեղորոշում:

Ընդհանրացնելով էլեկտրական և մագնիսական դաշտերի մասին պատկերացումները, նրանց միջև եղած կապը բացահայտող փորձնական արդյունքները, Ջեյմս Մաքսվելը տվեց էլեկտրակամագնիսական մակածման օրենքի մաթեմատիկական նկարագիրը՝ ստեղծեց էլեկտրամագնիսական դաշտի տեսությունը

maksvel.jpg

 Մաքսվելը հասկացավ էլեկտրամագնիսական մակածման երևույթի էությունը:Փոփոխական մագնիսական դաշտը առաջացնում է փոփոխական էլեկտրական դաշտ:Նա նաև առաջ քաշեց մի վարկած.Փոփոխվող էլեկտրական դաշտը, իր հերթին ստեղծում է փոփոխվող մագնիսական դաշտ:Փոփոխվող մագնիսական և էլեկտրական դաշտերը չեն կարող առանձին -առանձին գոյություն ունենալ, նրանք մեկ ընդհանուր՝ էլեկտրոմագնիսական դաշտի տարբեր դրսևորումներ են:Ելնելով իր իսկ ստեղծած տեսությունից՝ էլեկտրամագնիսական դաշտի հավասարումներից, Մաքսվելը կանխատեսեց էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը:
Այդ հանճարեղ կանխատեսման փորձարարական ապացույցները ստացվեցին Մաքսվելի մահվանից մոտ 10 տարի անց, գերմանացի ֆիզիկոս Հայնրիխ Հերցի կողմից: 

jRrYjB.gif

 Ըստ Մաքվելի՝ փոփոխական էլեկտրական դաշտի տատանումների շնորհիվ այդ նույն տիրույթում առաջանում է մագնիսական դաշտի տատանումներ, որոնք որոշ ուշացումով հաղորդվում են տարածության հարևան տիրույթներին առաջացնելով էլեկտրամագնիսական ալիք: Այսպիսով՝էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընթացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:
Ի տարբերություն մեխանիկական ալիքների, որոնց տարածման համար անհրաժեշտ է առանձգական միջավայր, էլեկտրամագնիսական ալիքները կարող են տարածվել նաև վակումում, որտեղ նյութը բացակայում է: Մեխանիկական ալիքների համար ստացված ալիքի տարածման v արագության, λ ալիքի երկարության և տատումների ν հաճախության միջև կապիv=ν⋅λ հավասարումը ճիշտ է նաև էլեկտրամագնիսական ալիքների դեպքում: Էլեկտրամագնիսական ալիքները մեխանիկականից տարբերվում են նաև տարածման արագության մեծությամբ: Էլեկտրամագնիսական ալիքի տարածման արագությունը զգալիորեն մեծ է մեխանիկական ալիքների տարածման արագությունից, և վակումում այդ արագությունը կազմում է՝c = 300000 կմ/վ = 3⋅108 մ/վ, որը տեսական հնարավոր ամենամեծ արագությունն է: Էլեկտրամագնիսական ալիքի արագությունը նյութի մեջ ավելի փոքր է` v<c, օդում մոտավորապես հավասար է c-ի, ջրում փոքրանում է 1.3 անգամ, ապակու մեջ՝ 1.5 անգամ:Էլեկտրամագնիսական ալիքի պարբերությունը և հաճախությունը մի միջավայրից մյուսին անցնելիս մնում են անփոփոխ, փոխվում է միայն ալիքի երկարությունը և տարածման արագությունը:Էլեկտրամագնիսական ալիքները հայտնագործելուց, նրանց մի շարք կարևոր հատկությունները բացահայտելուց հետո էլ Հերցը դրանց գործնական կիրառության հնարավորություն չէր տեսնում:Այնուամենայնիվ, շատ շուտով էլեկտրամագնիսական ալիքները մեծ կիրառություն ստացան. մասնավորապես նրանց միջոցով իրականացավ ռադիոկապը:0,1մմ-ից մինչև 30կմ ալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ալիքները կոչվում են ռադիոալիքներ:Ինֆորմացիայի հաղորդումը տարածության մեջ ռադիոալիքների միջոցով կոչվում է ռադիոկապ:Ռադիոկապը հնարավորություն է տալիս առանց հաղորդալրերի ազդանշանը՝ հեռագրային ազդանշանը, ձայնը, երաժշտությունը, հաղորդել հեռավոր վայրեր: 

Radiomatchta-v-Glivitse-i.jpg

 Ռադիոկապի իրականացման համար անհրաժեշտ են մեծ հաճախության էլեկտրամագնիսական ալիքներ, որոնք սակայն պետք է կրեն ձայնային ազդանշանի առանձնահատկություններ, այլապես ռադիոկապն անիմաստ կլինի: Դրա համար ռադիոհաղորդիչն ունի մոդուլյատոր կոչվող սարքը, որում տեղի է ունենում մեծ հաճախությամբ և ձայնային հաճախությամբ էլեկտրամագնիսական ազդանշանների վերադրում: 

XDKQJv.gif

 Ստացված ազդանշանը տրվում է ալեհավաքին, որը ճառագայթում է մեծ հաճախության էլեկտրամագնիսական ալիքներ, սակայն ոչ թե հաստատուն՝ այլ ձայնային հաճախությամբ փոփոխվող լայնույթով: Այսպիսի ալիքը կոչվում է լայնույթային մոդուլացված

W6JP4x.gif

 Լինում են նաև հաճախային մոդուլացված ալիքներ: Ռադիոընդունիչի ալեհավաքը որսում է այդ ալիքները, այնուհետև դետեկտոր սարքի միջոցով այդ էլեկտրական ազդանշանից առանձնացվում է ձայնային հաճախությամբ ազդանշանը և տրվում է բարձրախոսին:  Ռադիոն հայտնագործել է ռուս գիտնական Ա.Պոպովը 1895թ-ին: 

Alexander_Stepanovich_Popov.jpg

 Ռադիոկապի լայնամասշտաբ ներդրումը իրականացրել է իտալացի ճարտարագետ Գ.Մարկոնին: 1901-ին նա ռադիոհեռագրային կապ է իրականացրել Ատլանտյան օվկիանոսի վրայով: 

Biography.jpg

 Ռադիոալիքների միջոցով իրականացվում է ոչ միայն ձայնային ազդանշանների, այլ նաև առարկաների պատկերների հաղորդումը հեռավորության վրա, որն այնուհետև վեր է ածվել հեռուստատեսության: Ի թիվս այլ գիտնականների՝ հեռուստատեսության գյուտարարների շարքում է նաև հայ ճարտարագետ Հովհաննես Ադամյանը:  

Adamian3.jpg

 1907թ-ին նա հայտնագործել է երկգույն հեռուստացույցը, իսկ 1925թ-ին գունավոր հեռուստացույցը

12-inch-Black-White-Television.jpg
plsmamplapla.jpg

                              Ժամանակակից ծովային տրանսպորտում, ավիացիայում, ռազմական գործում, տիեզերագնացության ոլորտում մեծ դեր են կատարում ռադիոտեղորոշիչ սարքերը՝ ռադարները, որոնց շնորհիվ կարելի է որոշել հետազոտվող օբյեկտի կոորդինատները, շարժման ուղղությունը, արագության մեծությունը ժամանակի տվյալ պահին: 

SPS-49_radar_aboard_USS_Harry_S._Truman_(CVN-75)_in_March_2016.JPG

 Ռադիոտեղորոշիչի հզոր գեներատորը ստեղծում է շատ կարճ տևողությամբ էլեկտրամագնիսական ալիքների իմպուլսներ, որոնք ալեցիրի օգնությամբ առաքվում են դեպի ուսումնասիրվող oբյեկտը: Օբյեկտը դրանք անդրադարձնում է, և սարքը գրանցում է այդ իմպուլսը: Օբյեկտի հեռավորությունը որոշելու համար հատուկ սարքով չափվում է իմպուլսի առաքման և գրանցման պահերի միջև ընկած t ժամանակահատվածը: Այդ ընթացքում էլեկտրամագնիսական ալիքի իմպուլսը անցնում է S=c⋅t ճանապարհ: Մինչև օբյեկտ հեռավորությունը՝ R-ը, հավասար կլինի այդ ճանապարհի կեսին. Ռադիոտեղորոշման մեթոդով շատ մեծ ճշտությամբ որոշվել են Երկրից մինչև ԼուսինՄերկուրիՎեներաՄարսՅուպիտեր և այլ տիեզերական օբյեկտներ եղած հեռավորությունները:

Առողջագիտություն | Ահազանգում / Առաջին օգնություն…

Առողջագիտություն | Ահազանգում / Առաջին օգնություն…

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:

Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:

Այդ տեղեկություններն են.

— Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
— Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
— Ինչ է պատահել:
— Զանգահարողի անունը, ազգանունը:
— Տուժածների քանակը:
— Տուժածների վիճակը:
— Ցուցաբերված առաջին օգնությունը:

Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են

— հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
— ոստիկանություն 1-02.
— շտապօգնություն 1-03.
— գազի վթարային ծառայություն 1-04

Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել:

Հայոց լեզու

Հայոց լեզու

1․ Կարդալ՝ գոյականի թիվ
Գրի՛ր այն բոլոր բառերը, որոնք շեղվում են ընդհանուր կանոնից։ Գրիր նրանց հոգնակին։
բեռ — բեռներ
գառ — գառներ
լեռ — լեռներ
եզ — եզներ
դուռ — դռներ
մատ — մատներ
նուռ — նռներ
ծունկ
թոռ — թոռներ
կուռ — կռներ
ծոռ — ծոռներ
ձուկ — ձկներ
հարս — հարսներ
մուկ — մկներ
կին — կանայք
մարդ — մարդիկ
գամփռ — գամփռներ կամ գամռեր
անգղ — անգներ կամ անգղեր


2․ Կազմիր հետևալ գոյականների հոգնակին․
Ծովածոց — ծովածոցեր
գրագիր — գրագրեր
սուզանավ — սուզանավեր
բեռնակիր — բեռնակրեր
քարտաշ — քարտաշներ
անցաթուղթ — անցաթղթեր
դաշտավայր — դաշտավայրեր
շարասյուն — շարասյուններ
գրագիր — գրագիրներ
շնագայլ — շնագայլեր
հեռագիր —հեռագրեր
լրագիր — լրագրեր


3․ Բառերի միասին, գծիկով, անջատ գրություն
Եթե կան սխալներ, ճշտի՛ր բառերի գրությունը.
Քաղաքից-քաղաք
տնետուն — միասին՝ տնետուն
հիսուն վեց — միասին՝ հիսունվեց
հարյուրքսանմեկ — առանձին՝ հարյուր քսանմեկ
հարավարևելք — գծով՝ հարավ-արեւելք
մեջբերել — առանձին՝ մեջ բերել
մեջ բերում — միասին՝ մեջբերում
իզուր — միասին՝ իզուր
իսպառ — միասին՝ իսպառ
իտես — առանձին՝ ի տես
ի դեպ — առանձին՝ ի դեպ
առ օրյա — միասին՝ առօրյա
առ երես — միասին՝ առերես
ամենա գեղեցիկ — միասին՝ ամենագեղեցիկ
ավելի գեղեցիկ —առանձին՝ ավելի գեղեցիկ


4. Հոլովիր ես, դու, նա, մենք, դուք, նրանք անձնական դերանունները:
Ուղղական հոլով — ես, դու, նա, մենք, դուք, նրանք
Սեռական հոլով — իմ, քո, նրա, մեր, ձեր, նրանց
Տրական հոլով — ինձ, քեզ, նրան, մեզ, ձեզ, նրանց
Հայցական հոլով — ինձ, քեզ, նրան, մեզ, ձեզ, նրանց
Բացառական հոլով — ինձնից, քեզնից, նրանից, մեզնից, ձեզնից, նրանցից
Գործիական հոլով — ինձնով, քեզնով, նրանով, մեզանով, ձեզանով, նրանցով
Ներգոյական հոլով — ինձանում, քեզանում, նրանում, մեզանում, ձեզանում, նրանցում


5. Գրիր դերբայները՝ առանձնացնելով կախյալ և անկախ դերբայները:
Անկախ դերբայներ՝ անորոշ, ենթակայական, համակատար, հարակատար
Կախյալ դերբայներ՝ անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական


6. Կատարիր ձևաբանակն վերլուծություն.
Թիֆլիսի — գոյական, հատուկ, եզակի, ոչ անձ, վերացական, սեռական հոլով
Սալդաթսկի — գոյական, հատուկ, եզակի, ոչ անձ, վերացական, սեռական հոլով
շուկայով— գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, թանձրացական, գործիական հոլով
ուր — դերանուն
ծախում են — դիմավոր բայ, սահմանանական եղանակ, անկատար ներկա
վարունգ — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, թանձրացական, հայցական հոլով
կեղծած — ածական, որակական, դրական
յուղ — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, թանձրացական, ուղղական հոլով
գողացած — հարակատար դերբայ
շորեր — գոյական, հասարակ, հոգնակի, ոչ անձ, թանձրացական, ուղղական հոլով
և — շաղկապ
հին — ածական, որակական, դրական
ոտնամաններ — գոյական, հասարակ, հոգնակի, ոչ անձ, թանձրացական, ուղղական հոլով
անցնում էր — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ
մի — անորոշ դերանուն
երիտասարդ — գոյական, հասարակ, եզակի, անձ, թանձրացական, ուղղական հոլով
փոքրիկ — ածական, որակական, դրական
կապոց — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, թանձրացական, հայցական հոլով
ձեռին — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, թանձրացական, տրական հոլով


7. Կատարիր շարահյուսական վերլուծություն:
..Որպիսի խնդությամբ թնդաց նրա սիրտը, երբ բանտի երկաթե դռները բացվեցին նրա առաջ,, և նա դուրս եկավ փողոց:
խնդությամբ — ձևի պարագա
թնդաց — ստորոգյալ
նրա — ենթակա
սիրտը — ուղիղ խնդիր
բանտի — տեղի պարագա
երկաթե — ձևի պարագա
դռները — ենթակա
բացվեցին — ստորոգյալ
նա — ենթակա
դուրս — տեղի պարագա
փողոց — տեղի պարագա

8. Կետադրիր՝ գրավոր հիմնավորելով, թե ինչու ես այդպես կետադրել:
Իշհանուհու կողքին էր միայն նրա հավատարիմ աղախինը՝ Անուշը: — Հետադաս բացահայտիչ
Դուրս գալով իշխանական ամրոցից, հեծյալների խումբն ուղղություն վերցրեց դեպի Արծրունիք: — Երկրորդական նախադասություն
Տղաները թաքնվել էին անտառի մեջ հեռվից հետևելով արջին և նրա ձագերին:
Աղիկը՝ գեղեցիկ և բարձրահասակ, մոտեցավ կնոջը: — Բացահայտիչ
Արմենի երկար սպասված նամակը, վերջապես տեղ հասավ: — Երկրորդական նախադասություն
Տղան գնաց իր ճանապարհով, աղջիկը՝ իր: — Շաղկապի զեղչում
Մայրը ասաց.
Համաձայն եմ: — Ուրիշի անուղղակի խոսք

9. Ինքդ կազմիր նման կետադրությամբ նախադասություններ:

Քիմիա

Քիմիա

Սովորական ջուր։ Ջրի բանաձեւը — 1H2O
Ծանր ջուր — 2H2O, 2D2O
Ռադիոակտիվ ջուր՝ գեր ծանր 3H218O, 3T218O
Որոշել սովորական ջրի՝ H2O, ծանր ջրի՝ 2H2O եւ գեր ծանր ջրի՝ 3H218O, հարաբերական մոլեկուլային զանգվածը։
Mr (1H2O) = 2Ar(H)+Ar(O)=2+16=18
Mr (2H2O) = 2Ar(H)+Ar(O)=(2×2)+16=20
Mr (3H218O) = 2Ar(H)+Ar(O)=(3×2)+16=24

Քիմիա | Ջրի աղտոտումը / Պատճառները, հետեւանքներ…

Քիմիա | Ջրի աղտոտումը / Պատճառները, հետեւանքներ…

Այսօր ջուրը շատ աղտոտված է՝ աղտոտված են օվկիանոսները, ծովերը, լճերը, գետերը, մինչեւ անգամ ջրամբարները։ Եկեք տեսնենք, թե որոնք են ջրի աղտոտման գլխավոր պատճառները։
Նախ, ջրոլորտի զանգվածի մոտ 97%-ը կազմում են օվկիանոսի աղի ջրերը, 2,2%-ը` սառցե ջրերը, մնացած մասը` ստորերկրյա, լճերի և գետերի քաղցրահամ ջրերն են: Ջրոլորտի աղտոտումը լինում է երկու եղանակով` մարդածին և բնածին: Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղում, կոլոիդային, էմուլսային եւ գազային ձեւով։ Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային 
կեղտաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ գյուղատնտեսական դաշտերից 
տեղափոխվող պարարտանյութերը, պեստիցիդները, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող զանազան նյութեր:
Ջրի աղտոտումը շատ վտանգավոր է մեր գոյատեւման համար: Այն համարվում է աշխարհի ամենամեծ առողջական վտանգը, սպառնալով ոչ միայն մարդկանց, այլեւ բազմաթիվ այլ բույսեր եւ կենդանիներ, որոնք ապավինում են ջրի վրա ապրելու համար:
Արդյունաբերական ջրերը հաճախ աղտոտված են լինում նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով, տաք հոսանքաջրերով եւ բարդ քիմիականմիացություններով։
Նավթը և այլ նավթամթերքները ջրի մեջ բնական վիճակում բացակայում են, այդպ իսկ պատճառով դրանց նույնիսկ չնչին քանակության հայտնվելն նպաստում է ջրի աղտոտված լինելուն: Դրա հետեւանքով վատանում են ձկնկիթի և ձկների զարգացման պայմանները, ընկնում է ձկների սննդարար արժեքը եւ այլն։ Այդպես, որսված ձկները հաճախ լինում են թունավոր՝ ոչ պիտանի սննդի մեջ օգտագործելու համար, ինչի պատճառով էլ տուժում է ձկնային տնտեսությունը և ձկնորսությունը:
Ֆենոլների բարձր պարունակությունը ջրում նույնպես գցում է դրա որակը եւ դարձնում ոչ պիտանի սննդի մեջ օգտագործելու համար: Բացի այդ խախտվում է ավազանի բնական կենսաբանական պրոցեսները, փոխվում է օրգանական աշխարհի կազմը, ընկնում է արտադրողականությունը, եւ եւս մեկ անգամ տուժում է տնտեսությունը։
Չափազանց վտանգավոր են թունավոր նյութեր են ծանր մետաղները` սնդիկը, կապարը, կադիումը, պղինձը, մկնդեղը: Արդյունաբերության զարգացմանը զուգահեռ մեծանում է ջրային ավազանները վերոհիշյալ նյութերով աղտոտվելու պրոցեսը: Դրանցով աղտոտված ձկները պիտանի չեն սննդի մեջ օգտագործման համար: Խախտվում են բնական միջավայրում ընթացող պրոցեսները: Մասնավորապես, թուլանում է օրգանական միացություններից ջրի ինքնամաքրման հատկությունը, միաժամանակ պակասում է ջրավազանի կենսաբանական ակտիվությունը: Ծանր մետաղների մեծմասի, հատկապես պղնձի և ցինկի համար բնորոշ է այն, որ ջրավազաններում դրանք, անկախ ժամանակից, ամբողջությամբ  չեն քայքայվում կամ չեն հեռանում: Ջրի մեջ դրանց պարունակությունը նվազեցնելու գլխավոր միջոցը ջրի նոսրացումն է, այսինքն` մաքուր ջուր ավելացնելը:

Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Տրված բառերը ենթարկիր բառակազմական վերլուծության՝ գրելով բառի տեսակն ըստ կազմության:.
    ձորակ, չափածո, փական, շրջանակ, նստարան, կախիչ, կրկնուսույց, անապրուստ, տնտեսական,հինգերորդ, պաողպատե, ամենաերկար, գերագույն, կարգին, բարձրախոս
    ձորակ — ձոր — արմատ -, ակ — վերջածանց՝ պարզ ածանցավոր
    չափածո — չափ — արմատ, ածո — վերջածանց՝ պարզ ածանցավոր
    փական — փակ — արմատ, ան — վերջածանց՝ պարզ ածանցավոր
    շրջանակ — շուրջ — արմատ, անակ — վերջածանց՝ պարզ ածանցավոր
    նստարան — նիստ — արմատ, արան — վերջածանց՝ պարզ ածանցավոր
    կախիչ — կախ — արմատ, իչ — վերջածանց՝ պարզ ածանցավոր
    կրկնուսույց — կրկն — արմատ, ուս(ուսուցանել) — արմատ, ույց — վերջածանց` բարդ ածանցավոր
    անապրուստ — ան — նախածանց, ապր(ապրել) — արմատ, ուստ — վերջածանց` պարզ ածանցավոր
    տնտեսական — տն(տուն) — արմատ, տես — արմատ, ական — վերջածանց՝ բարդ ածանցավոր
    հինգերորդ — հինգ — արմատ, եր — ածանց, որդ — վերջածանց՝ պարզ ածանցավոր
    պողպատե — պողպատ — արմատ, ե — վերջածանց՝ պարզ ածանցավոր
    ամենաերկար — ամենա — նախածանց, երկար — արմատ՝ պարզ ածանցավոր
    գերագույն — գեր — արմատ, ա — հոդական, գույն — արմատ՝ բարդ
    կարգին — կարգ — արմատ, ին — վերջածանց՝ պարզ ածանցավոր
    բարձրախոս — բարձր — արմատ, ա — հոդակապ, խոս — արմատ՝ բարդ
  2. Տրված նախադասությունը ենթարկիր ձևաբանական վերլուծության:
    Ես — անձնական դերանուն, եզակի, առաջին դեմք
    նստեցի — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ
    ծառի — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, թանձրացական, սեռական հոլով
    տակ — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, թանձրացական, հայցական հոլով
    և — շաղկապ
    որպեսզի — շաղկապ
    ինքս — անձնական դերանուն
    ինձ — անձնական դերանուն
    խաբեմ — բայ
    թե — շաղկապ
    գործ — գոյական, հասարակ, եզակի, ոչ անձ, վերացական, ուղղական հոլով
    անում եմ — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա
    բացեցի — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ
    սխրագործությունների — գոյական, հասարակ, հոգնակի, ոչ անձ, թանձրացական, սեռական հոլով
    մասին — կապ
    գիրքը — գոյական, հասարակ, ոչ անձ, եզակի, թանձրացական, ուղղական հոլով
  3. Տրված նախադասությունը ենթարկի՜ր շարահյուսական վերլուծության.
    Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ:
  4. Տրված բառերը խմբավորի՜ր ըստ խոսքի մասերի՝
    Վազք, մասին, կարդացած, մեջ, կատակ, պես , նույնքան, ափսոս, երրորդ, որպեսզի, որից, ո՞ւմ, բացի, հե՜յ, խաղամ, որովհետև
  5. Հոլովի՜ր անձնական դերանունները: