Հետազոտական աշխատանք | Արցախյան Շարժում…

Հետազոտական աշխատանք | Արցախյան Շարժում…

Էմիլ Աբրահամյանը Լեռնային Ղարաբաղի Հադրութի ակտիվիստներից է ու այդ շրջանում Շարժման կազմակերպիչներից մեկը: 1988-1991 թթ. Հադրութի շրջանում նրա ղեկավարության ներքո ստեղծվել էր ինքնապաշտպանության շտաբ:
Արցախում տարիների ընթացքում եղել են շատ բարդություններ՝ կային տեղերորտեղ հեռուստացույցներ չկային և նույնիսկ մինչև հիմա կան տեղերորտեղ մարդիկ հնարավորություն չունեն դիտելու հեռուստացույցԱրցախում ռուսերենի դասերը ավելի շատ ենքան հայոց լեզվի դասերը:
ԽՍՀՄ կենտրոնական մարմինների առջև Լեռնային Ղարաբաղի հարցը հարուցելու փորձեր են ձեռնարկվել նաև ետպատերազմական տարիներին (1945, 1967, 1977 թվականներին):
1986 թվականից սկսած ստորագրահավաքներ էինք նախաձեռնում: Նամակները ուղարկվում էին ե՛ւ մարզային ատյաններ, ե՛ւ Ադրբեջան, ե՛ւ Մոսկվա՝ կենտրոնական ատյաններին: Միայն կրթական խնդիրների վերաբերյալ կազմակերպել էինք երեք ստորագրահավաք: Սակայն մեր բոլոր նամակները անպատասխան մնացին կամ մերժվեցին: 1965 թվականի հանրագրի ներքո դրված էր 45 հազար ստորագրություն: Այդ դիմումի հիման վրա ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարությունը 1966 թվականին ընդունեց մի որոշում, որով Հայաստանի և Ադրբեջանի կոմկուսների կենտրոնական կոմիտեներին հանձնարարվում էր համատեղ պատրաստել Լեռնային Ղարաբաղի հարցը: Սակայն այս անգամ ևս հարցի հնարավոր լուծումը արգելակվեց Ադրբեջանի կողմից, որը աջակցություն էր ստանում ԽՍՀՄ ղեկավարության կազմի ազդեցիկ անձանցից: Ադրբեջանի իշխանությունների կողմից հրահրվեցին ազգամիջյան ընդհարումներ և ժողովրդական բողոքի ճնշման ընթացքում գնդակահարվեցին ու բանտերում վերացվեցին գրեթե 20 հայեր, մոտ 10 հոգի կորան անհայտ, ավելի քան 150 մարդ բռնադատվեց: Ավելի քան երկու տարի տևած հետապնդումների հետևանքով Ղարաբաղից հեռացան ավելի քան 100 ընտանիքներ: Հիշյալ ձեռնարկման հեղինակն ու կատարողը Ադրբեջանի ՊԱԿ-ի այն ժամանակվա ղեկավար, Հեյդար Ալիևն էր: 1987 թվականի գարնանը Երեւանում Մանվել Սարգսյանի մոտ նկատեցի մի թռուցիկներ, որտեղ գրված էր. «Մենք` ներքոստորագրյալներս, համաձայն ենք Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի վերամիավորմանը Մայր Հայաստանի հետ»: Հարցրեցի՝ սա ի՞նչ է: Ասաց, որ նախաձեռնության հեղինակն Իգոր Մուրադյանն է, իսկ Ղարաբաղում այդ հարցերը համակարգում է հուշարձանների պաշտպանության գրասենյակի տնօրեն Սլավիկ Սարգսյանը: Ծանոթացա վերջինիս հետ, վերցրեցի մոտ 100 թռուցիկներ` Հադրութի շրջանում տարածելու համար: Սկսեցինք ստորագրահավաքը Հադրութի շրջանում: Մեզ միացավ նաեւ Արթուր Մկրտչյանը, ով աշխատանքի էր անցել Հադրութում: Վախի մթնոլորտ չկար` մենք ամեն ինչ անում էին բացեիբաց եւ, կարելի է ասել, իշխանությունների աչքի առաջ:

Իհարկե, լինում էին ճնշումներ` առանձին մարդկանց հրավիրում էին զրույցների, պահանջներ էին ներկայացնում: Հետագայում հորս ազատեցին աշխատանքից: 1987 թվականի ամռանը եւս մի նամակ ուղղեցինք Գորբաչովին` վերամիավորման պահանջով, որի տակ ստորագրեցին 9 հոգի: Այդ «9-ի նամակը» պատասխան չստացավ, սակայն բավականին մեծ աղմուկ հանեց: Հոկտեմբերի կեսերին կազմակերպեցինք առաջին պատվիրակության այցը Մոսկվա: Պատվիրակությունը՝ Իգոր Մուրադյանի ղեկավարությամբ, պատրաստվում էր ներկայացնել համապատասխան ատյաններին արդեն մոտ 40 հազար ստորագրություն հավաքած պահանջը: Պատվիրակության կազմում էին ակտիվիստներ Հադրութից, Մարտակերտից, Ասկերանից ու Մարտունիից: Ղարաբաղյան հարցի առթիվ բազմաթիվ առաջարկներ են մտցվել 1977թվականին` ԽՍՀՄ նոր սահմանադրության քննարկումների ժամանակ: Գործնականում միշտ և ամենաբարձր մակարդակներում ճանաչվել է հիմնահարցի առկայությունը, բայց սովորաբար դրա լուծումը հետաձգվել է անորոշ ժամանակով:Ադրբեջանական ղեկավարությունը շարունակում էր հայ բնակչության տեղահանման քաղաքականություն` այն ներկայացնելով որպես կամավոր վերաբնակեցում: Գործողությունը ուղեկցվում էր կոպիտ ուժի և զենքի կիրառմամբ, սպանություններով և խեղումներ պատճառելով, կողոպուտով ու ավազակություններով: Ղարաբաղցիների ազգային-ազատագրական շարժման բեկումնային փուլ դարձավ սեփական պետականության` որպես բնակչության և նրա բնակության տարածքի անվտանգության ապահովման միջոցի ստեղծումը:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ հատորից

Թուրքերի համար ղարաբաղյան հարցում հայկական պահանջատիրությունը տհաճ նորություն էր: Թուրքական թերթերը օր-օրին հետևում էին ղարաբաղյան իրադարձություններին և հատկապես` Մոսկվայի արձագանքին: Անկարայում պաշտոնական շրջանակները լռությամբ հետևում էին իրադարձություններին: Թուրքիան, ինչպես և Արևմուտքը, տեսնում էր Խորհրդային Միության առաջ կանգնած լրջագույն քաղաքական, աշխարհաքաղաքական և տնտեսական մարտահրավերները, սակայն չէր կանխատեսում նրա մոտալուտ վախճանը: 1988 թվականին Խորհրդային Միությունը Թուրքիայի համար շարունակում էր հզոր տերություն մնալ և նրա ներքին գործերին միջամտելը, իսկ արցախյան հարցը այդպիսին էր ընկալվում, Անկարայի համար շռայլություն կարող էր լինել: Պետական շրջանակները սպասողական դիրք էին գրավել:

1988թ. հունվարի վերջերին թուրքական թերթերից ՙԹերջյումանը՚ շեշտեց, թե գորբաչովյան հրապարակայնությունը ուժ է տվել հայերին, ովքեր պահանջում են Թուրքիայի պնդումով ժամանակին Ադրբեջանին տրված Ղարաբաղը:1 Բացի այդ, Հայաստանը պահանջում է Նախիջևանը և Ղարաբաղը այն դեպքում, երբ այսօրվա Խորհրդային Հայաստանի տարածքի վրա ժամանակին եղել է թուրքական խանական իշխանություն և միայն ցարական ժամանակ է այդ տարածքը ստացել Հայաստան անունը, գրեց ՙԹերջյումանը՚` պնդելով, թե Գյոքչան հազար տարի կոչվել է թուրքական լիճ, և միայն հիմա է Սևան: ՙՈչ ոք այլևս ձայն չի հանում, բայց գոնե մի քիչ հանգիստ նստեն մեր նախկին նահանգի նոր բնակիչ հայ հարևանները: Ո’չ, նրանք հիմա էլ Ադրբեջանից են հող պահանջում՚:

1988 թվականի փետրվարի 11-ին Ստեփանակերտում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վասիլի Կոնովալովի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդ, մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի մասնակցությամբ տեղի ունեցավ մարզկոմի բյուրոյի նիստ, որի ընթացքում որոշվեց ԼՂԻՄ-ի շրջաններում՝ Հադրութում, Ասկերանում, Մարտունիում, Մարտակերտում, ինչպես նաև մարզկենտրոն Ստեփանակերտում փետրվարի 12-ին անցկացնել կուսակցական և տնտեսական ղեկավարների հանդիպումներ, արձանագրություններ կազմելով դատապարտել մարզում տեղի ունեցող իրադարձությունները՝ ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու ստորագրահավաքը, ղարաբաղյան պատվիրակությունների այցերը Մոսկվա։

Այդ օրը Ասկերանում՝ տեղի շրջանային կոմիտեի շենքի առաջ, տեղի ունեցավ մարդկանց հավաք։ Հաջորդ օրը մի քանի հարյուր ասկերանցիներ շարժվեցին դեպի մարզկենտրոն Ստեփանակերտ, որտեղ նրանց միացան հարյուրավոր նոր մարդիկ։ Փետրվարի 13-ին Ստեփանակերտի այսօրվա կենտրոնական հրապարակում, որտեղ տեղադրված էր Լենինի արձանը, տեղի ունեցավ մի քանի հազարանոց հանրահավաք։ Ասկերանի շրջանային «Կարմիր դրոշ» թերթի լուսանկարիչ Վալերի Պետրոսյանը լուսանկարել է այդ հանրահավաքը։ Նա, ինչպես նաև Շարժման Ասկերանի ղեկավարներից Սլավիկ Առուշանյանը վերհիշում են 30 տարի առաջ այս օրերին տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները։ Առուշանյանը նախքան այս դեպքերը Իգոր Մուրադյանի կազմած ղարաբաղյան պատվիրակության կազմում 1988-ի հունվարի սկզբին մեկնել է Մոսկվա, հանդիպումներ ունեցել ԽՍՀՄ պաշտոնյաների հետ։

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ հատորից

1980-ականների կեսերին խորհրդային տնտեսությունը մտնում էր խորը ճգնաժամի մեջ: Խանութներից վերանում էին առաջին անհրաժեշտության ապրանքները: Պետբյուջեի պակասորդը հասել էր ահավոր չափերի. օղու վաճառքը, որը մեծ եկամուտներ էր բերում, արգելվել էր: Նավթի համաշխարհային գների անկումը, ինչպես նաև Արևմուտքի ձգտումը` թուլացնել ԽՍՀՄ-ը, ևս առաջնային նշանակություն ունեցան կայսրության անսպասելիորեն արագ կործանման գործում:

Տնտեսական ճգնաժամի հետ խորհրդային ղեկավարությունը բախվեց մեկ այլ խնդրի, որը տասնամյակներ շարունակ այս կամ այն կերպ խեղդվել էր: Գորբաչովի վերակառուցումը և հրապարակայնությունը (Glasnost) հատկապես կայսրության փոքր ժողովուրդներին հնարավորություն էր տալիս խոսել ազգային հարցերից:

Ըստ էության, հենց վերակառուցումով ու հրապարակայնությամբ սկիզբ դրվեց Ղարաբաղյան պայքարի նոր փուլին: Շարժման գլխավոր ներշնչողներից ու ղեկավարներից էր երիտասարդ տնտեսագետ Իգոր Մուրադյանը: Նա արմատներով Ղարաբաղից էր, մեծացել էր Բաքվում, 80-ականների սկզբին հաստատվել Երևանում: Մուրադյանն աշխատում էր Հայաստանի պետպլանում, լավ կապեր ուներ Մոսկվայում հաստատված և կենտրոնական իշխանության մարմիններում աշխատող ղարաբաղցիների հետ:

Սկսվում է Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու ստորագրահավաքը: Շարժման մեջ ներգրավված մարդիկ ընդհուպ մինչև 1988թ. կեսերը ղարաբաղյան հարցի լուծումը տեսնում էին Խորհրդային Միության շրջանակներում: Շատ կարևոր էր, որ շարժումը չընկալվեր հակախորհրդային, ավելին` շարժման ղեկավարությունն ամեն առիթով փորձում էր մոսկովյան ատյաններում ղարաբաղցիների պայքարը դնել վերակառուցման և հրապարակայնության լույսի ներքո, դրան տալ օրինական տեսք:

Թեև շարժման կենտրոնում Մուրադյանն էր, սակայն ժամանակի ընթացքում այլ անհատներ ևս սկսեցին ներգրավվել Ղարաբաղը Հայաստանին միավորելու երանելի գործում: Առաջին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից Մանվել Սարգսյանը հիշում է. «1987-ից Ղարաբաղում տարբեր անձինք, խմբեր Իգորից առանձին աշխատել են: Օգոստոսին Ղարաբաղի ակտիվիստները և Իգորն իր խմբով միացել են, այդ ժամանակ ակտիվիստների իրական շրջանակ է ստեղծվել: Ես ու Իգորը Հայաստանում էինք, Ղարաբաղում շատ հստակ աշխատում էին Արթուր Մկրտչյանը, Էմիլ Աբրահամյանը` Հադրութում, Արկադի Կարապետյանը` Ստեփանակերտում, Վլադիմիր Պողոսյանը` Մարտունիում, Սլավիկ Առուշանյանը` Ասկերանում, Վիգեն Շիրինյանը` Մարտակերտում»:

Իգոր Մուրադյանը հավելում է մի քանի անհատների ևս, ովքեր պատասխանատու էին շարժման ծավալման համար. «Սլավիկ Միրզոյանը` Ասկերանում, Գրիգոր Ուլուբաբյանը, Կամո Սաֆարյանը և Լորենց Հարությունյանը` Մարտունիում, Վիգեն Գրիգորյանը` Հադրութում, Ստեփանակերտում և ողջ Լեռնային Ղարաբաղում շարժման կազմակերպման մեջ առանձնահատուկ դեր էր խաղում կոմերիտմիության մարզային կոմիտեի հրահանգիչ Արկադի Կարապետյանը: Շուտով նա դարձավ Ղարաբաղում շատ թե քիչ կարևոր բոլոր գործողությունների համադրողը: Ղարաբաղի կուսակցական ապարատից շարժման ղեկավարներին առանձնահատուկ օգնություն են ցույց տվել շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանը և ագրոարդի նախագահ Հենրիխ Պողոսյանը»:

Հատված Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» հատորից

Կանաչ ու սև փաստավավերագրական իրապատումը լրացրեց և հարստացրեց արցախյան գոյամարտի պատմության գանձարանը: Հեղինակին հաջողվել է հակամարտության հենքին ուրվագծել պատերազմի բերած արհավիրքների, զինված առճակատման հանգուցալուծման ուղու որոնումների, դրա հետ կապված միջազգային ջանքերի, մարդկանց հույսերի ու հուսախաբությունների ողջ համայնապատկերը: Հեղինակին հաջողվել է արդար և անկողմնակալ ներկայացնել այս կարեւորագույն խնդիրը, որը հասարակական քննարկումներում հաճախ շահարկումների է ենթարկվել: Գրքի հերոսները միայն հայտնի քաղաքական գործիչներ չեն: Հակամարտությունն անողոք է եղել նաև հազարավոր սովորական մարդկանց ճակատագրերի հանդեպ և նրանց կրած փորձություններն ընդգծում են այն անձանց պատասխանատվությունը, որոնցից կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դրա մասին է մեզ կրկին հիշեցնում հեղինակը, և հենց այդ պատճառով գրքին կարելի է տալ ևս մեկ բնորոշում` փաստավավերագրություն, որն անցել է սրտի միջով:

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծում


Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու նպատակով կյանքը ԼՂՀ-ում ամբողջովին ռազմական պահանջներին ենթարկվեց՝ 1992-ի օգոստոսի 14-ին ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն, որի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ ինքնապաշտպանության կոմիտեն ղեկավարում էր Սերժ Սարգսյանը: Ինքնապաշտպանական ուժերի ջոկատները վերակազմավորվեցին և խիստ կարգապահության ու միասնական հրամանատարության հիման վրա կազմավորեցին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը: ՊԲ-ին հաջովեց ազատագրել նախկինում Ադրբեջանի կողմից զավթված ԼՂՀ տարածքի մեծ մասը՝ ռազմական գործողությունների արդյունքում գրավելով նաև Ադրբեջանի մերձակա մի քանի շրջաններ, որոնք կրակակետերի էին վերածված: Հենց այդ անվտանգության գոտու ստեղծումը թույլ տվեց կանխել խաղաղ բնակչությանը սպառնացող անմիջական վտանգը: 1994-ի մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին նույն կողմերի միջև ստորագրվեց Հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը գործում է արդեն 20 տարի:1992-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակում իրականացվում է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:Այս 26 տարիների ընթացքում ԼՂՀ ոչ մի բնակչի մտքով անգամ չի անցել, և չի էլ անցնում, որ կարելի է վերադառնալ Ադրբեջանի իրավասության տակ՝ չափից շատ է արյուն հեղվել, չափազանց մեծ են կորուստները նվաճածից նահանջելու համար:

Հեղինակներ՝ Ջանիկյան Արթենի, Նարե Ազարյան, Ալինա Արզումանյան…