Տիգրան Հայրապետյանի օրը մեր կրթահամալիրում…

Տիգրան Հայրապետյանի օրը մեր կրթահամալիրում…

Ինչպես շատերս գիտենք, մարտի 18-ին Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն էր, որի ժամանակ մեր կրթահամալիրը կազմակերպում է Տիգրան Հայրապետյանի օր, որն այս տարի կայացավ շաբաթ օրը: Ավելի հստակ, ինքս ներկա եղա Տիգրան Հայրապետյանին նվիրված կլոր սեղան-հանդիպմանը, Տիգրան Հայրապետյանի անվան գրադարանում: Հանդիպման մեկնարկը տվեց հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայի ղեկավար Վարդան Կարապետյանը, ով նախ ներկայացրեց ողջ Տիգրան Հայրապետյանական օրերի օրացույցը, անելիքները, հանդիպումները: Խոսեց Տիգրան Հայրապետյանի անվանական մրցանակի մասին, նշեց նախորդ տարիների հաղթողներին և ներկակացրեց ներկա հաղթանակի թեկնածուներին, ովքեր էլ որ պետք է ներկայանաին իրենց փաթեթներով: Ներկայացան 3 սովորող և մեկ ուսուցիչ: Գրեթե բոլորի փաթեթներն էլ ամբողջական էին, հստակ: Որպես մրցանակի հավակնորդներ նրանք ունեին հստակ հիմնավորում, թե ինչու պետք է արժանանան դրան: Ոմանք անդրադարձան փաթեթում առկա իրենց վերլուծություններին և ընդհանուր Տիգրան Հայրապետյանի գործունեությանը: Ներկայացրին իրենց տեսակետները, համեմատական կերպով գաղափարները և այլն…: Ներկայացումը հետաքրքիր էր, կարևորը ձանձրալի չէր և բացահայտ երևում էին տարված աշխատանքներն ու ջանքերը: Հետաքրքիր էր, որ ներկայացումն այնքան պարզ էր, մատչելի և հստակ, որ հարցեր գրեթե չեղան, փաթեթների և հավակնորդների աշխատանքներին վերաբերող: Ահա, հանդիպումը ավարտվեց և մեզ սպասվում էր այդ գեղեցիկ օրն ամփոփել հյուրասիրությամբ և հյուրասիրության շուրջ քննարկել հանդիպումը, արդյունքները, տպավորությունները և իհարկե շփվել մրցանակի թեկնածուների հետ, նրանց պլանների և հետագա հոդվածների վերլուծությունների վերաբերյալ հանդիպումների մասին:

Թողնել մեկնաբանություն