Կիլիկյան Հայաստանի պետական կարգը…

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը…

XI-XIV դարերում Կիլիկյան Հայաստանն իր հասարակական-քաղաքական և տնտեսական համակարգով զարգացած ավատապետություն էր: Հիմնականում զարգանալով Մայր Հայաստանի ավատատիրական կարգերի ավանդույթներով` Կիլիկյան Հայաստանի հասարակական և պետական կարգր կրել է նաև բյուգանդական ու արևմտաեվրոպական պետությունների (մասնավորապես խաչակիր ասպետների միջոցով) ազդեցությունը, որն արտահայտվում էր նաև կառավարման մարմինների անվանումներում (գունդստաբլ, դուկ, կապիտան, կիր, կոմս, մարաջախտ, պարոն, պռոքսիմոս, ջամբոլայ, կանցլեր, սենեսկալ և այլն): Իշխանապետության սկզբնական ժամանակաշրջանում (1080-1198) հիմնականում ազատագրվել էին Կիլիկիայի հայաբնակ տարածքները, հաղթահարվել էր երկրի մասնատվածությունը, ձևավորվել էին պետական կառավարման մարմինները: Սակայն արքունիքը, նրան առընթեր Գերագույն ատյանը, բարձրագույն վարչական մարմիններն ու գործակալությունները վերջնականապես ձևավորվեցին և օրենսդրորեն հաստատվեցին թագավորության հռչակումից հետո, հատկապես Լևոն II Մեծագործի և նրա անմիջական հաջորդների ժամանակ: 

Read more
Լևոն 2-րդի քայլերը՝ արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ…

Լևոն 2-րդի քայլերը՝ արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ…

Կիլիկիայի Հայաստանյան իշխանությունը անցնում է Ռուբենի Եղբայր՝ Լևոն II-ին 1187-1219թթ: 1187թ. Իկոնիայի սուլթանության զորքերը հարձակվեցին Կիլիկիայի վրա և հասան մինչև Սիս: Սակայն հայերին հաջողվեց նրանց երկրից դուրս վտարել: Սելջուկների այս արշավանքը Լևոնին ստիպեց մտածելու երկրի հյուսիսային սահմանների ամրապնդման մասին: Այս նպատակով նա գրավեց և ամրացրեց սահմանային մի քանի բերդեր:

Երուսաղեմը մահմեդականներից հետ գրավելու համար 1189թ. սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը: Լևոն Բ-ն կապեր հաստատեց խաչակիրների առաջնորդներից մեկի՝ Սրբազան Հռոմեական կայսրության (Գերմանիայի) կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ՝ խոստանալով օգնել խաչակիրներին: Դրա դիմաց կայսրը համաձայնեց Լևոնին ճանաչել Կիլիկիայի թագավոր: Սակայն Ֆրիդրիխը Կիլիկիայի գետերից մեկում խեղդվեց, և Լևոնի թագադրությունը հետաձգվեց:

Այսուհանդերձ, Լևոնը մասնակցեց խաչակիրների մղած կռիվներին: Հայկական զորքերը մասնակցեցին Աքքայի գրավմանը: Լևոնն Անգլիայի Ռիչարդ Առյուծասիրտ թագավորին օգնեց գրավելու բյուզանդացիներից Կիպրոս կղզին: Սակայն հակասություններ կային նաև հայերի և խաչակիրների միջև: Այդ ժամանակ Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանների համար նորից վեճ բորբոքվեց Անտիոքի և Կիլիկիայի միջև: Սահմանային վեճերը լուծելու պատրվակով Անտիոքի դուքս Բոհեմունդ Գ-ն Լևոնին հրավիրեց Անտիոք՝ նպատակ ունենալով նրան ձերբակալել: Դքսի նկրտումների մասին Լևոնն իմացավ հենց դքսի կնոջից, որն ըստ Միքայել Շաթիրյանի եղել է Լևոն Բ-ի սիրուհին ու կանխեց Բոհեմունդին: Լևոնն ինքը նշանակեց հանդիպման վայրը և ձերբակալեց Բոհեմունդին: 1194թ. հաշտություն կնքվեց, որի համաձայն Բոհեմունդը Կիլիկիային էր վերադարձնում նրանից խլված տարածքները: Սրա դիմաց նա ազատ արձակվեց: Անտիոքի և Կիլիկիայի բարեկամությունն ամրապնդելու համար կողմերը որոշեցին Բոհեմունդի ավագ որդի ու ժառանգորդ Ռայմոնդին ամուսնացնել Լևոնի եղբայր Ռուբենի դուստր Ալիսի հետ: Ծնված արու զավակը պետք է ժառանգեր Անտիոքը և Կիլիկիան: Դրանով Լևոնը ձգտում էր իրավական հիմք ունենալ՝ ապագայում Անտիոքի զգալիորեն հայաբնակ իշխանությունը Կիլիկիային միավորելու և ավելի կենսունակ ու հզոր պետություն կազմակերպելու համար։ Այսպիսով, Լևոնի շրջակա թշնամիների դեմ տարած մի շարք հաղթանակներով բարձրացրեց պետության միջազգային հեղինակությունը և նախադրյալներ ստեղծեց Կիլիկյան Հայաստանում թագավորություն հիմնելու համար։

1197 թվականին Հենրիխ VI կայսրը թագ ուղարկեց Լևոնին։ Լևոնը թագադրվեց 1198 թվականի հունվարի 6-ին՝Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Մայր Տաճարում։ Լևոնին օծեց հայոց կաթողիկոս Գրիգոր Զ. Ապիրատը: Լևոնը հետևողական պայքար ծավալեց Անտիոքի ժառանգության համար։ Երբ մահացավ Անտիոքի իշխան Ռայմոնդը, նրա և Ալիսի որդի Ռայմոնդ-Ռուբենը դարձավ Անտիոքի իշխանության ժառանգորդը: Սակայն նրա դեմ դորս եկավ նրա հորեղբայր Բոհեմունդը, որը գրավեց Անտիոքը և իր ձեռքը վերցրեց իշխանությունը: Լևոնը որոշեց պաշտպանել իր հայրենակցի շահերը և 1216թ նա գրավեց Անտիոք քաղաքը ևիշխանությունը հանձնեց Ռայմոնդ-Ռուբենին: Չունենալով արու օրինական ժառանգ (Լևոն Բ-ն ուներ արու ժառանգ (ոչ օրինական), բայց մինչ նրան քաղաքական ասպարեզ բերելը և այդ մասին բարձրաձայնելը կինը՝ Սիբիլ իշխանուհին կազմակերպում է այդ տղայի սպանությունը)  Լևոնը Անտիոքի գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին որդեգրեց և հռչակեց Հայոց գահաժառանգ: Դիվանագիտական այդ քայլով Լևոնը ձգտում էր Անտիոքի դքսությունը միավորել Կիլիկիայի թագավորությանը, կազմակերպել քրիստոնյա կայուն պետություն և նվաճողներից ազատագրել հայկական բոլոր հողերը։ Սակայն շուտով նրա գոծնեությունից հիասթափված՝ Լևոնը փոխեց իր որոշումը և Կ իլիկիայի թագաժառանգ նշանակեց իր մանկահասակ դուստր Զաբելին: Լևոնը վախճանվեց 1219 թվականի մայիսի 2-ին։ Լևոնի կտակի և ժողովրդի պահանջի համաձայն նրա մարմինը ամփոփվեց Սիսում, սիրտը՝Ակներում: Նա իր հաջորդներին թողեց հզոր մի պետություն: Նա հայոց պատմության մեջ մնաց որպես Լևոն Մեծագործ:

Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները…

Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները…

Կիլիկիայի Հայկական Թագավորությունը 1080-1199թթ.

Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արևելքում: Հարավից այն եզերում է Միջերկրական ծովը, իսկ հյուսիսում նրա սահմաններն անցնում են Կիլիկյան Տավրոսի լեռներով: Արևելքում Կիլիկիայի սահմաններն անցնում են Ամանոսի (Սև) լեռներով: Նշված տարածքը բնաշխարհագրական առումով բաժանվում է երեք մասի: Հյուսիսարևելյան լեռնային հատվածը կոչվում է Լեռնային Կիլիկիա: Հարավարևելյան շրջանները, որոնք ընդարձակ դաշտավայր են կազմում, հայտնի են Դաշտային Կիլիկիա անունով: Քարքարոտ բլուրներ ունեցող արևմտյան մասը կոչվում է Քարուտ Կիլիկիա:

Հայկական լեռնաշխարհի հարևանությամբ գտնվող Կիլիկիան հին ժամանակներից ծանոթ էր հայերին: Դեռևս Ք.ա. I դ. Տիգրան Բ-ն նվաճեց և Հայոց տերությանը միացրեց Կիլիկիայի արևելյան՝ դաշտային և լեռնային շրջանները: Հավանաբար այդ ժամանակներից էլ հայերը սկսեցին բնակվել Կիլիկիայում: X դ. նրանք այստեղ արդեն զգալի թիվ էին կազմում:

Կիլիկիայի հայերի ազգային-եկեղեցական խնդիրները հոգալու համար Խաչիկ Ա կաթողիկոսը X դ. վերջին մի շարք եպիսկոպոսական թեմեր հիմնեց:

Read more
Հայոց լեզու

Հայոց լեզու

1. Նախադասությունը ենթարկիր ձևաբանական վերլուծության։

Կաքավաբերդի — գոյական, սեռական հոլով
գլխին — գոյական, տրական հոլով
ամբողջ — որոշյալ դերանուն
տարին — գոյական, տրական հոլով
ամպ — գոյական, ուղղական հոլով
նստում է — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա
բերդի — գոյական, սեռական հոլով
ատամնաձև — հարաբերական ածական
պարիսպները — գոյական, ուղղական հոլով
կորչում են — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա
սպիտակ — որակական ածական, որակական
ամպերի — գոյական, սեռական հոլով
մեջ — կապ
միայն — դերանուն, որոշյալ
երևում են — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա
բարձր — որակական ածական
բուրգերը — գոյական, ուղղական հոլով


2. Նախադասությունը ենթարկիր ձևաբանական վերլուծության։

Մթնաձոր — գոյական, հայցական հոլով
տանող — դերբայ, ենթակայական
միակ — դերանուն, որոշյալ
արահետն — գոյական, ուղղական հոլով
առաջին — դասական թվական
ձյունի — գոյական, սեռական հոլով, արտաքին ի հոլովում
հետ — կապ
փակվում է — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա
մինչև — կապ
գարուն — գոյական, հայցական հոլով
ոչ մի — դերանուն, ժխտական
մարդ — գոյական, ուղղական հոլով
ոտ — գոյական, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում
չի դնում — բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա,
անտառներում — գոյական, ներգոյական հոլով


Երկրորդական նախադասություններ

Գտեք երկրորդական նախադասությունների տեսակները.

  • Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը, սրածայր թրերի պես շողշողում են նրանց ժանիքները.,
  • Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը, որը մինչև արմատը խրված էր ծառի բնում,
  • Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կռվում.
  • Եթե ճանապարհին Պանինը տեսներ մեկին գողացած փայտը շալակին, շներին հրաման էր տալիս հարձակվելու նրա վրա;
  • Ավին եթե Պանինից երկյուղ չէր անում, Մթնաձորում ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում՝ գիշերով տուն տանելու համար։
13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարում իրենց դիրքերը պահպանած հայկական իշխանությունները…

13-րդ դարի երկրորդ կեսին և 14-րդ դարում իրենց դիրքերը պահպանած հայկական իշխանությունները…

Կիլիկիայի հայկական իշխանությունը կամ Կիլիկիայի հայոց իշխանապետությունը (արևմտյան գրականության մեջ նաև՝ Փոքր Հայք կամ Փոքր Հայաստան), հայկական միջնադարյան պետություն է՝  Ռուբինյան իշխանների գլխավորությամբ (1080-1198)։ Այն ստեղծվել էր սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում է պատմական Կիլիկիա շրջանը։ Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Բարձրբերդն էր, իսկ 1098 թվականից՝ Վահկա ամրոցը։ Դաշտային Կիլիկայի նվաճումից հետո մայրաքաղաքն է դառնում Սիսը, որը վարչաքաղաքական ու մշակութային դերը չի կորցնում նաև թագավորություն շրջանում (13-14–րդ դարեր)։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում։  Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մուսուլմանական ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր սելջուկների իշխանության տակ, կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։
1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ իշխանապետությունը վերածվեց թագավորության։ 13-14-րդ դարերում իրենց դիրքերը պահում էին Օրբելյանները՝ Սյունիքում, Դոփյանները՝ Վերին Խաչենում, Հասան-Ջալալյանները՝ Ներքին Խաչենում, Ազիզբեկյանները՝ Արայի լեռան շրջանում։
Օրբելյաններ — Մետրոպոլիտներ Հովհաննես Օրբելու և Ստեփանոս-Տարսայիճի աջակցությամբ եռանդուն շինարարական գործունեություն է ծավալել ճարտարապետ Մոմիկը։ Կառուցվել են Արենիի սուրբ Աստվածածին եկեղեցին (1321), Եղեգիսի Զորաց տաճարը (1321), Սպիտակավոր Աստվածածինը (1322), Սելիմի իջևանատունը, Ամաղուի Նորավանքի կրկնահարկ դամբարան եկեղեցին (1339)։ 
Դոփյաններ — Աոզու խաթունն ի հիշատակ իր որդիների և ամուսնու Դադիվանքում կառուցել է եկեղեցի, որին նվիրել է գյուղեր ու ագարակներ։ 
Ազիզբեկյաններ — Ազիզբեկ Ա-ն Քասաղ գետից ջրանցք է բացել, կառուցել Եղվարդի Ս. Հակոբ եկեղեցին։ 14-րդ դարում Ազիզբեկյանների տոհմի հայտնի գործիչներից էր Արարատյան թեմի արքեպիսկոպոս Մանվելը։
Ջալալյաններ — Իշխանների հայտնի ամրություններից էին Խոխանաբերդը, Դարպասները, Կաչաղակաբերդը, Վանքաշենը։ Հոգևոր կառույցներից հայտնի էին Գանձասարը, Մեծառանից Սուրբ Հակոբավանքը, Հուրեկը (Հոռեկ), Ջրվշտիկը (Եղիշե առաքյալի վանքը), ուշ միջնադարում՝ նաև Երիցմանկունքը։