Ջանֆիդա գյուղ…

Ջանֆիդա գյուղ…

Ջանֆիդան է գտնվում է Արմավիրի մարզում: Ջանֆիդա գյուղի հետ կապված շատ հետաքրքիր պատմություններ կան: Օրինակ, գյուղի անվանումն առաջացել է, երբ տեղացի ֆիդայիները մենամարտել են թուրքերի հետ, և, երբ հաղթել են, գյուղացիները գոռացել են ,ջան, ֆիդայիներե: Եվ գյուղը հետագայում անվանափոխվել է Ջանֆիդա: Գյուղը սահմանամերձ է, և գյուղից դեպի Արաքս գետը երկու քայլ է: Քանի որ ջանֆիդացիները իրենց լեզվով ծըռ (ծուռ) են, շատ պատմություններ են հորինել Արաքս գետի մասին: Ասում են, որ իսկական հայը, երբ մտնում է Արաքս, գետի ջուրը տաքանում է, բայց երբ այլազգի մեկն է մտնում, ջուրը սառչում է: Գյուղում կա նաև մի լիճ, որն անվանում են Ավազանոց: Երբ լիճը սկսեց ճահճանալ, ոչ ոք ուշադրություն չդարձրեց, շարունակում էին առաջվա պես մտնել լողալու: Լողացողներից համարյա ոչ մեկը չփրկվեց: Լիճը սկսեցին կոչել Մահվան ճահճուտ: Ջանֆիդան տարբերվում է բոլոր գյուղերից իր մրգաշատ այգիներով, հյութալի վարունգով և քաղցր սոխով:

Բնակչության հիմնական զբաղմունքը խաղողագործություն, անասնապահություն եւ բանջարաբուծությունն է։

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ջանֆիդայի մշտական բնակչությունը կազմել է 2963, առկա բնակչությունը` 2937 մարդ։ Մինչև 1918-1920 թթ. եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ` հիմնականում հայաբնակ։ Գյուղի բնակիչների նախնիների մի մասն այստեղ է գաղթել Արևմտյան Հայաստանի Մուշի, Մանազկերտի, Սասունի, Ալաշկերտի և այլ գավառներից։