Ծեր կաղնու վերջին երազը: Հանս Քրիստիան Անդերսեն

Ծեր կաղնու վերջին երազը: Հանս Քրիստիան Անդերսեն

  1. Կարդացեք ստեղծագործությունը:
  2. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը:
    Ստեղծագործության գաղափարը կայանում էր մարդկանց աշխարհայացքների ընկալման եւ դրսեւորման մեջ։ Կար մի ծառ, ով ապրեց մի քանի դար։ Կար նաեւ թիթեռ, ում կյանքի տեւողությունը մեկ օր էր։ Սակայն թիթեռն այդ մեկ օրը ապրում էր այնպիսի հաճույքով եւ երջանկությամբ, առանց որեւէ մտահոգության եւ անհանգստությամբ, ինչպես չէր ապրում եւ վայելում կաղնին ՝ իր դարեր շարունակ կյանքի ընթացքում։ Թիթեռը արժեւորում էր իր մեկ օր կյանքը, եւ այդ մեկ օրը ապրում էր այնպես, որ վայելեր ամեն փոքր մանրուք։ Նա ապրում էր այնպես, որպեսզի հիանա ամենով եւ ոչնչի համար չափսոսա։ Նա չէր բողոքում, չէր տրտմում, նա զվարճանում էր եւ հիանում իր թեկուզ եւ կարճ, սակայն հնարավորինս հագեցած կյանքով։ Ըստ իս, ստեղծագործությունը հորդորում էր նմանվել թիթեռին եւ ապրել կյանքը այնպես, որպեսզի վայելենք ամեն վայրկյանը։ Չբողոքենք, այլ գոհանանք մեր ունեցածով եւ հիանանք շուրջը գտնվող հրաշքներով։ Ստեղծենք այդ հրաշքները եւ ապրենք սիրելով մեզ շրջապատող ամեն ինչը, որպեսզի մեր կյանքի վերջում էլ ոչնչի մասին չափսոսանք եւ հաստատ իմանանք, որ գնահատել ենք կյանքի ամեն մի պահը։
  3. Գրեք ձեր հիմնավորված կարծիքը ստեղծագործության մասին:
    Միանշանակ ստեղծագործությունը շատ դուր եկավ եւ անչափ տպավորեց։ Գաղափարը հետաքրքիր կերպով էր մատուցվել եւ սիրեցի, թե’ գրելաոճը, թե’ հերոսներին, եւ թե’ նրանց աշխարհայացքները։ Ես նույնպես ցանկանում եմ կյանս անցկացնել թիթեռի նման՝ հիանալով եւ վայելելով։ Ստեղծագրծությունը լինելով մատչելի, գեղեցիկ եւ միարժամանակ թեթեւ ու տպավորիչ, մտածելակերպիս մեջ հետք թողեց, եւ նպատակ, որպեսզի վայելեմ կյանքիս ամեն վայրկյանը։

Անտառում՝ զառիվայրին, ծովափին մոտ, կանգնած էր մի ծեր կաղնի: Նա ընդամենը երեք հարյուր վաթսունհինգ տարեկան էր: Ծառերի այդ տարիքը հավասար է մարդկային կյանքի օրերին: Մենք արթնանում ենք առավոտյան, քնում՝ գիշերը ու երազ տեսնում: Ծառերի մոտ այլ է. նա ստիպված է արթուն մնալ տարվա երեք եղանակներին եւ քնել միայն ձմեռնամուտին: Ձմեռը նրա հանգստի ժամանակն է: Իր գիշերը՝ երկա՜ր գարունից, ամառվանից ու աշունից հետո: Ամառային տաք օրերին, փոքրիկ Էֆեմերաները (այդպես են կոչվում մեկ օր ապրող թիթեռները) պտտվում էին կաղնու շուրջը, վայելում կյանքն ու երկար պարելուց հետո հանգստանում կաղնու լայն տերեւների վրա:
-Խե՜ղճ, փոքրիկ արարած: Ողջ կյանքդ բաղկացած է այս մեկ օրից: Ի՜նչ կարճ է: Պետք է, որ թախծես, – այսպես էր ասում ծեր կաղնին ամենօր:
-Թախծե՞մ: Ինչպե՞ս, – թիթեռների հիմնական պատասխանն էր: – Իմ շուրջը ամեն-ինչ այնքան գեղեցիկ է, այնքան լուսավոր ու ջերմ, որ ես միշտ երջանիկ եմ:
-Բայց ընդամենը մեկ օր, հետո ամեն-ինչ վերջանում է:
-Վերջանո՞ւմ, – կրկնեց թիթեռը, – ինչպե՞ս է վերջանում: Դու նույնպե՞ս վերջանում ես:
-Ոչ: Ես գուցե ապրեմ քո կյանքի նման հազարավոր օրեր ու դա այնքան երկար է, որ դու չես կարող հիշել:
-Ես չեմ հասկանում, դու ապրում ես հազարավոր օրեր, իսկ ես՝ հազարավոր պահեր, ու ես երջանիկ եմ լինում: Արդյոք ամբողջ գեղեցկությունը վերջանո՞ւմ է, երբ դու մեռնում ես:
-Ոչ, – պատասխանեց ծառը, – այն շա՜տ ավելի երկար է տեւում, հավերժության չափ երկար, չեմ կարող անգամ ասել՝ որքան երկար:
-Դե, ուրեմն, – ասաց թիթեռը, – մենք միեւնույն ժամանակը ունենք ապրելու համար, միայն թե մենք տարբեր կերպ ենք հաշվում:

Read more
Աստղկան սայլը: Համաստեղ

Աստղկան սայլը: Համաստեղ

  1. Կարդացեք պատմվածքը:
  2. Որքան հնարավոր է համառոտ վերապատմեք պատմվածքի ֆաբուլան:
    Կար մի ձկնորս, որն օրերից մի օր գնաց որսի։ Նա ցանկանում էր որսալ ձկներ, սակայն երբ ցանցը հանեց ջրից, տեսավ, որ այն լցված չէ ձկներով, այլ դրանց փոխարեն այն լցված էր իսկական փայլուն աստղերով։ Նա որոշեց դրանք տուն տանի, իսկ երբ կինը տեսավ դրանք, առաջարկեց վաճառել։ Այդպես նա գնաց գյուղ դրանք վաճառելու։ Շատերը գնում էին, սակայն կար մի աշուղ, որը նույնպես ցանկացավ ձեռք բերել գոնե մեկ աստղ, սակայն ոչ մի միջոց չուներ։ Այդպես նա անդադար համոզում էր ձկնորսին տալ իրեն մեկ աստղ, սակայն նա չէր համաձայնվում։ Եվ աշուղը այդպես երկա՜ր, գյուղերով մեկ քայլեց ձկնորսի հետեւից, ուժասպառ լինելով չհանձնվեց, սակայն այդպես էլ աստղ չստացավ։ Իսկ վերջում, երբ մի քանի աստղ էր մնացել սայլի մեջ, քամի բարձրացավ եւ բոլոր աստղերը տարավ երկինք։ Աստղերի հետ էլ ուժասպառ եւ կիսամեռ աշուղին…։
  3. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը՝ հեղինակի ասելիքը:
    Կարծում եմ, հնարավոր է ստեղծագործության եւ դրա ասելիքի մեջ շատ երկա՜ր խորանա, ուշադրություն դարձնելով եւ կարեւորելով ամեն մի մանրուքլ։ Սակայն ըստ իս, ստեղծագործության հստակ ասելիքն այն էր, որ այսօր մարդկանց մեծամասնությունը ընկնում է նյութականի հետեւից, իսկ իսկական, “թանկ” արժեքները՝ հոգեւոր եւ մարդկային արժեքները, նրանք անտեսում են։ Իսկ այն մարդկանց փոքր մասը, ով արժեւորում է իրականում այն, ինչին պետք է արժեք տալ, գնահատել եւ ինչի համար պայքարել, վերջում կվարձատրվի, իսկ այն բոլորը, ովքեր ամբողջ կյանքում ընկնում են միայն նյութական արժեքների հետեւից՝ միանշանակ չեն վարձատրվի։

Գյուղեն քիչ հեռու, ջաղացքներու մոտ, քով քովի երկու անձև ժայռեր կային: Գյուղացիներն այդ ժայռերը Աստղկան սայլ կկոչեին:
   Փոքրիկ, շատ փոքրիկ էինք: Օր մը Աստղկան Սայլին քով առվակին եզերքը կխաղայինք, երբ ծեր ջաղացպանը մեզ իր մոտ կանչեց  ու ըսավ.
 «Ինձ մոտ եկե՛ք մանուկներ. ձեզ բաղարջ պիտի տամ. եկե՛ք, նստեցեք, ես ձեզ պիտի պատմեմ Աստղկան  Սայլին հեքիաթը աղվոր»:

Read more
Թարգմանություն

Թարգմանություն

Пощечина

У царя Акбара иногда бывали странные причуды. Однажды он ни с того, ни с сего дал пощечину -человеку, стоящему рядом. Им оказался Бирбал, самый высокопоставленный человек при дворе. Бирбал подождал несколько секунд, наверное, думая, что делать, однако делать что-нибудь было нужно! И вот он развернулся и дал пощечину человеку, стоящему рядом. Им оказался один из министров. Тот просто опешил: «Что происходит? Что это за шутки?» Потом, недолго думая, он отпечатал свою ладонь на щеке помощника…

Говорят, что эта пощечина обошла всю столицу. А ночью Акбара внезапно ударила его собственная жена. Он спросил:

— Что ты делаешь? А она ответила:

— Я не знаю, в чем дело, но это происходит по всей столице. Сегодня меня ударила твоя старшая жена. Но она старше меня, поэтому я не могла ответить ей тем же. А кроме тебя, мне некого ударить.

— Надо же, — задумчиво произнес Акбар. — Моя пощечина вернулась ко мне.

Ապտակը

Աքբար թագավորը երբեմն ուներ դրսեւորվող տարօրինակություններ: Մեկ օր, առանց որեւէ պատճառի նա ապտակեց իր կողքին կանգնած տղամարդուն։ Պարզվեց, որ դա Բիրբալն էր՝ դատարանի ամենաբարձրաստիճան անձը։ Բիրբալը սպասեց մի քանի վայրկյան՝ հավանաբար մտածելով, թե ինչ անել, սակայն ինչ որ բան պետք էր անել։ Եվ ահա, նա շրջվեց ու ապտակեց իր կողքին կանգնած տղամարդուն։ Պարզվեց, որ նա էլ նախարարներից մեկն էր։ Նա ուղղակի ապշած էր. «Ի՞նչ է կատարվում։ Այս ի՞նչ կատակներ են:» Հետո, առանց երկար մտածելու, ձեռքի հետքը թողեց օգնականի այտին…

Ասում են, որ այդ ապտակը անցավ ամբողջ մայրաքաղաքով։ Իսկ գիշերը Աքբարին անսպասելի ապտակեց իր սեփական կինը։ Նա հարցրեց.

— Ինչ ես անո՞ւմ։

Իսկ նա պատասխանեց.

— Ես չգիտեմ ինչ է պատահել, բայց սա կատարվում է ամբողջ քաղաքում։ Այսօր ինձ ապտակեց քո մեծ կինը։ Բայց նա ինձնից տարիքով մեծ է, այդպիսով ես չկարողացա նրան պատասխանել նույնով։ Իսկ քեզանից բացի, ոչ ոք չկա, ում կարող եմ ապտակել։

— Վա՜յ,— մտածկոտ ասաց Աքբարը, — Իմ ապտակը վերադարձավ ինձ: