Домашняя работа

Домашняя работа

  • Выберите один из рассказов о животных из сборника. 
  • Прочитайте, подготовьте пересказ истории, напишите, что нового вы узнали из прочитанного, можете сделать аудио-, видеозапись рассказа, понравившегося отрывка, своего мнения о нем.
  • Повторение. Просмотрите таблицу, запомните окончания для существительных в Родительном падеже.
  • Попробуйте свои силы в викторине по теме. 

Մաթեմատիկան և կենսաբանությունը

Մաթեմատիկան և կենսաբանությունը

  1. Ըստ վիճակագրական տվյալների՝ մարդկանց 50 տոկոսն ունի առաջին խմբի արյուն, 30 տոկոսը՝ երկրորդ, 15 տոկոսը՝ երրորդ, իսկ 5 տոկոսը՝ չորրորդ։ Հաշվի՛ր 7 միլիարդ մարդկանցից քանիսն ունեն
    ա․  1-ին կարգի արյուն,
    7.000.000.000:2=3.500.000.000
    բ․ 2-րդ կարգի արյուն,
    7.000.000.000×30:100=2.100.000.000
    գ․ 3-րդ կարգի արյուն,
    15×7.000.000.000:100=1.050.000.000
    դ․ 4-րդ կարգի արյուն,
    7.000.000.000×5:100=3.500.000.000
    ե․ 1-ին և 4-րդ կարգի արյուն։
    3.500.000.000+3.500.000.000=3.850.000.000
  2. Արթուն և հարաբերական հանգստի պայմաններում չափահաս մարդը 1 րոպեում կատարում է մոտավորապես 16 շնչառական շարժում, քնած ժամանակ՝ 12։ Ուսանողը գտնվում է 16 ժամ արթուն և հարաբերական հանգստի պայմաններում և 8 ժամ՝ քնած։
    ա․ Հաշվի՛ր ուսանողի արթուն վիճակում կատարած շնչառական շարժումների քանակը,
    15360
    բ․ Հաշվի՛ր ուսանողի քնած վիճակում կատարած շնչառական շարժումների քանակը։
    11760
  3. Ֆիզիկական աշխատանք կատարելիս մարդու մարմնից գոլորշացավ 0,5 կգ քրտինք։ 1գրամ քրտինքի գոլորշացման համար ծախսվում է 2,45 ԿՋ էներգիա (ԿՋ=կիլոջոուլ)։ Քանի՞ ԿՋ էներգիա հեռացավ մարդու օրգանիզմից ։
  4. Ըստ վիճակագրական տվյալների՝ մարդկանց 50 տոկոսն ունի առաջին խմբի արյուն, 30 տոկոսը՝ երկրորդ, 15 տոկոսը՝ երրորդ, իսկ 5 տոկոսը՝ չորրորդ։ Հաշվի՛ր Հայաստանի 3000000 բնակչությունից քանիսն ունեն
    ա․  1-ին կարգի արյուն,
    3.000.000:2=1.500.000
    բ․ 2-րդ կարգի արյուն,
    3.000.000×30:100=900.000
    գ․ 3-րդ կարգի արյուն,
    3.000.000×15:100=450.000
    դ․ 4-րդ կարգի արյուն։
    3.000.000×5:100=150.000
  5. Արթուն և հարաբերական հանգստի պայմաններում չափահաս մարդը 1 րոպեում կատարում է մոտավորապես 16 շնչառական շարժում, քնած ժամանակ՝ 12։ Ուսանողը գտնվում է 18 ժամ արթուն և հարաբերական հանգստի պայմաններում և 6 ժամ՝ քնած։
    ա․ Հաշվի՛ր ուսանողի արթուն վիճակում կատարած շնչառական շարժումների քանակը,
    17283
    բ․ Հաշվի՛ր ուսանողի քնած վիճակում կատարած շնչառական շարժումների քանակը։
    4320
  6. Ֆիզիկական աշխատանք կատարելիս մարդու մարմնից գոլորշացավ 0,3 կգ քրտինք։ 1գրամ քրտինքի գոլորշացման համար ծախսվում է 2,45 ԿՋ էներգիա (ԿՋ=կիլոջոուլ)։ Քանի՞ ԿՋ էներգիա հեռացավ մարդու օրգանիզմից ։
  7. Ըստ վիճակագրական տվյալների՝ մարդկանց 50 տոկոսն ունի առաջին խմբի արյուն, 30 տոկոսը՝ երկրորդ, 15 տոկոսը՝ երրորդ, իսկ 5 տոկոսը՝ չորրորդ։ Հաշվի՛ր Չինաստանում  քանիսն ունեն
    ա․  1-ին կարգի արյուն,
    բ․ 2-րդ կարգի արյուն,
    գ․ 3-րդ կարգի արյուն,
    դ․ 4-րդ կարգի արյուն,
    ե․ 1-ին և 4-րդ կարգի արյուն։
  8. Ֆիզիկական աշխատանք կատարելիս մարդու մարմնից գոլորշացավ 1,5 կգ քրտինք։ 1գրամ քրտինքի գոլորշացման համար ծախսվում է 2,45 ԿՋ էներգիա (ԿՋ=կիլոջոուլ)։ Քանի՞ ԿՋ էներգիա հեռացավ մարդու օրգանիզմից ։

Լրացուցիչ առաջադրանքներ

Կազմի՛ր ինքնուրույն առաջադրանքները <<Մաթեմատիկան և հարակից գիտությունները >> թեմայի շրջանակներում։
Հիվանդաոցի բժիշկների 13%  կատարում են բարդ վիրահատություն, իսկ 38%՝ հեշտ: Բոլոր բժիշկները միասինն վիրահատության որ մասն են կատարում:

 

Փոքրիկ Մուքը: Վիլհելմ Հաուֆ

Փոքրիկ Մուքը: Վիլհելմ Հաուֆ

Իմ հայրենի Նիկե քաղաքում ապրում էր մի մարդ, որին կոչում էին Փոքրիկ Մուք։ Թեպետ այն ժամանակ ես դեռ երեխա էի, բայց շատ լավ եմ հիշում նրան, մանավանդ, որ մի անգամ նրա պատճառով հորիցս մի լավ ծեծ կերա։ Այն ժամանակ փոքրիկ Մուքն արդեն ծեր մարդ էր, բայց շատ կարճ հասակ ուներ։ Եվ տեսքն էլ, ընդհանրապես, շատ ծիծաղելի էր, փոքրիկ, բարալիկ մարմնի վրա տնկված էր ահագին գլուխը, որ շատ ավելի մեծ էր, քան սովորական մարդկանցը։

Փոքրիկ Մուքն ապրում էր հին, մեծ տան մեջ, բոլորովին մեն֊մենակ։ Նույնիսկ իր ճաշն ինքն էր պատրաստում։ Ամեն օր կեսօրին նրա տան գլխին թանձր ծուխ էր բարձրանում։ Եթե այդ ծուխը չլիներ, հարևանները չէին իմանա՝ ողջ֊առողջ է թզուկը, թե՞ մեռել է արդեն։ Փոքրիկ Մուքը փողոց էր դուրս գալիս ամսական միայն մեկ անգամ, այն էլ ամսվա առաջին օրը։ Բայց հաճախ երեկոները մարդիկ տեսնում էին, թե ինչպես նա զբոսնում է իր տան տափակ կտուրին։ Ներքևից այնպես էր թվում, թե տան կտուրին հենց միայն մի ահագին գլուխ է ետ ու առաջ շարժվում։

Ես ու իմ ընկերները չար տղաներ էինք և սիրում էինք մարդկանց ծաղրել ու ջղայնացնել, դրա համար էլ, երբ Փոքրիկ Մուքը դուրս էր գալիս տանից, մեզ համար իսկական տոն էր լինում։ Այդ օրը մենք հավաքվում էինք Մուքի տան առաջ և սպասում նրա դուրս գալուն։ Ահա զգուշությամբ բացվում է դուռը։ Այնտեղից դուրս է ցցվում Փոքրիկ Մուքի գլուխը՝ ահագին չալմայի մեջ։ Լայն գոտուց կախված էր լինում խանչալը՝ այնքան երկար, որ դժվար էր ասել՝ խանչա՞լն է կախված Մուքից, թե՞ Մուքն է կախված խանչալից։

Read more