Խորտակումի ուշացած հառաչանք…

Խորտակումի ուշացած հառաչանք…

Ուզես, թե ոչ, մեկ օր բախվում ես կյանքի անկարելի նույն պարբերական ընթացքից ազատվելու, այն թոթափելու անհագ իղձին: Գալիս է օր, երբ դու կորցնում ես քո կյանքի ղեկը տիրապետելու, ղեկին լինելու հնարավորությունը… անգամ իրավունքը: Երբ ուղղակի չես էլ գիտակցում, որ իրոք դու մխրճվել ես ինչ որ մի մութ ճանապարհի արագավազ ավազի (зыбучий песиок) մեջ, ուր գնալով ավելի ու ավելի ես մխրճվում ՝ կորցնելով քո առջևում երևացող ճանապարհի պատկերը: Դու ընկնում ես կյանքի անդադար նույնական ռիթմի անվերջ օղակի մեջ, որը քեզ տանում է խորտակման, և ամեն անգամ փորձելով այդ ամենից ազատվել դու հանդիպում ես էլ ավելի մեծ խնդրի։ Արագավազ ավազն ունի մի օրենք, երբ դու բոլոր ուժերդ գործադրում ես, որպեսզի դուրս գաս դրանից, անդադար շարժվում ես, թափահարում ոտքերով ձեռքերով, շարժվում մարմնով դեպի վեր, ապա այն քեզ ավելի արագ է կուլ տալիս, քան հանգիստ և անշարժ ժամանակ: Ահա դրա յուրահատկությունը և եթե նկատել ես, ապա կյանքիդ ղեկը կորցնում ես հենց այն ժամանակ, երբ ամեն ինչ կարծես շարժվում է ոչ քո կամքով, այլ ուղղակի, քանի որ պետք է այդպես ընթանա, և կյանքիդ ղեկի մոտ կանգնելու հնարավորությունը ավելի է քեզնից հեռանում հենց այն ժամանակ, երբ ընկնում ես կյանքի այս կամ այն շտապ գործը ավարտելու, սա անելու, նա անելու, վազելու, որ հասցնես, ամեն ինչ կատարես, բայց… մի վայրկյան: Հապա մի կանգ առ: Նայիր շուրջդ: Նայիր, թե ուր քեզ հասցրեցիր, տես, թե որտեղ ես: Դու անգամ չես տեսնում առջևումդ պատկերդ, ապագադ և վաղվա օրդ: Դու ընկել ես կյանքի քեզնից անկախ հոսքի մեջ, կառչել դրանից ու կարծես քոնը դարձել, բայց քեզ կառավարողն արդեն վաղուց էլ դու չես…։ Եվ հապա, ի՞նչ ես ուզում անել, ի՞նչ նպատակներ ունես, ինպիսի՞ ձգտումներ: Կյանքի այս անցուդարձի մեջ դեռ հիշու՞մ ես դրանց մասին: Իսկ այս ամենը նպաստելու է ապագայի՞դ, թե՞ ուղղակի ժամանակդ ես վատնում: Չէ՜… հույս ունեմ ինձ պես պատասխանդ “այո” չի լինի…: Հույս ունեմ, որ գիտակցում ես, թե ինչ ես անում ու մեծ հույս ունեմ, որ ինձ պես արագավազ ավազի մեջ մխրճված չես: Եվ այո, ես էի հենց այն մեկը, ով բախվել էր կյանքի անվերջ նույն պարբերականությանը և այդ ամենը ինչ որ կերպ տիրապետելու անվերջ փորձերից ազատվելու և ամենը թոթափելու տենչանքով մեկը: Ես էի արագավազ ավազի մեջ մխրճված և կյանքի առջևում պատկերը կորցրած մեկը…: Հույս եմ տածում, որ դու հենց այն իմաստուններից ես, ով սովորում է ուրիշների սխալների վրա, քեզ հաջողություն եմ մաղթում: Մի շտապիր, այլ հստակ քայլիր առաջ՝ դեպի քո կյանքը, ամուր պահելով քո կյանքի ղեկը, իսկ գրպանում՝ ներքին կողմնացույցդ, և եթե անգամ ընկել ես թակարդը, ապա մի շտապիր և մի փորձիր դուրս գալ այդ ամենից՝ նույնն անելով, թույլ տուր, որպեսզի քեզ օգնեն, օգնեն փիլիսոփաները, գրողները, կամ ինձ պես, ինչ որ երևի թե անծանոթը:

Assignments for 02.12.22

Assignments for 02.12.22

Writing choose one topic and write about it

Аre you light sleeper or do you sleep like a log?

I love sleeping a lot. Usually I sleep like a log, however sometimes I sleep lighter. It depends on the invironment around me and other circumstances. For example in I am very tired, because of busy and hard day I well sleep like a log no matter where I am. Nobody can wake me up after a hard day even if an explosion will happen next to me I will be still sleeping. However as I have already mentioned it also depends on the enviroment. For example if I am in a new place such as hotel I have to adapt to that inviroment for a proper sleep. Also when my day was really easy and passive I wouldn’t be able to sleep properly. My sleep also depends on my thoughts before sleep. For example if I am not worred about anythig and my thoughts are posetive I sleep really nice, however if I am worred about something wouldn’t be able to sleep properly. In short it depends on the environmet, circumstances and my feeling.

Հանդիպում Աշոտ Ոսկանյանի հետ…

Հանդիպում Աշոտ Ոսկանյանի հետ…

Սեբաստացու օրերի շրջանակում  դեկտեմբերի 1-ին կրթահամալիր այցելելեց մի շատ հետաքրքիր հյուր։ Կայացավ հանդիպում փիլիսոփայության դոկտոր, դոցենտ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս, ՀՀ Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Ոսկանյանի հետ /Հանդիպման նախապատրաստական նյութ/։ Հանդիպման թեման էր՝ «Պատմություն և արդիականություն․Կիլիկյան արտաքին քաղաքականության դասերը», սակայն Աշոտ Ոսկանյանը, տեսնելով սովորողների հետաքրքրվածությունը, ոչ միայն մանրամասն և պատկերավոր ձևով փոխանցեց թեմայի շուրջ բավական շատ, արժեքավոր տեղեկություններ, այլև պատմության արդիականության, շարունակականության, հայ ժողովրդի ինքնության հետ կապված այլ մանրամասներ։ Հանդիպումը շատ հետաքրքիր էր։ Պարոն Ոսկանյանը իր ողջ խոսքն ու ասելիքը փոխանցում էր, այսպես ասած, մեզ համարժեք լեզվով, ինչը նպաստում էր նրան, որ մեր հետաքրքրվածությունը ամբողջ հանդիպման ընթացքում միայն աճի։ Բավականին ինֆորմատիվ էր և արդյունավետ, քանի որ անհնար էր այն, որ որևէ սովորող գոնե ինչ որ բան չվերցներ այս անմոռանալի հանդիպումից, որը շատերիս համար դարձավ մեծ բացահայտումների աղբյուր։ Այնքան հավանեցինք պարոն Ոսկանյանին և իր խոսքը, որ մեծ հաճույքով էլի հանդիպումներ կուզենայինք նրա հետ։ Հանդիպման վերջին հատվածում սովորողները սկսեցին հարցեր ուղղել պարոն Ոսկանյանին՝ ինչպես օրվա թեմայի, այնպես էլ փիլիսոփայության շրջանակում։ Հարցերն էլ այնքան շատ էին, որ հանդիպումը անցավ  սահմանված ժամից և տևեց նախատեսվածից շատ ավելի երկար՝ հենց հարցերի տարափի պատճառով։ Շնորհակալությո՜ւն պարոն Ոսկանյանին իր այցի և մեզ այսքան մեծ ինֆորմացիա փոխանցելու համար։ Կսպասենք նոր հանդիպման…։

Հանդիպում Աշոտ Ոսկանյանի հետ | Նախապատրաստական նյութ…

Հանդիպում Աշոտ Ոսկանյանի հետ | Նախապատրաստական նյութ…


Աշոտ Ոսկանյան։ Փիլիսոփայության  դոկտոր է, դոցենտ։ Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարաններում։

Գիտական հետաքրքրությունների շրջանակին են պատկանում հասարակական գիտությունների մեթոդաբանությունը, հերմենևտիկան, ռացիոնալության և հասարակության արդիականացման տեսությունները և ազգային ինքնության հիմնահարցերը։

Ավելի քան հիսուն գիտական՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն հրապարակումների հեղինակ է, որոնց թվում՝ Հասկացման անխուսափելիությունը. Դրվագներ փիլիսոփայական հերմենևտիկայի և կազմաքանդման պատմությունից (Եր., 2015) և Չարենցի ժամանակը (Ոգու մասին) (Եր., 2017) մենագրությունները։

1993-ին հիմնադրել է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը (ՀՀՀԿ), որի նախագահն է մինչ այժմ։ Կենտրոնի երկու տարեգրքերի՝ Ինքնություն (Եր., 1995) և Հայաստանը Եվրոպայի ճանապարհին. Ինքնություն — 2 (Եր., 2005) կազմողն է և գլխավոր խմբագիրը։

Փիլիսոփայության գծով քսան տեսադասախոսություններից բաղկացած դասընթացի հեղինակ է (ցուցադրված է Boon.TV համացանցային հարթակում):

1990-1995 թթ. եղել է առաջին անկախ խորհրդարանի՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և Նախագահության անդամ: Հետագայում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական հանձնաժողովի անդամ և Ազգային Եկեղեցական ժողովի պատվիրակ։

1995-2002 թթ. ՀՀ դեսպանն էր մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում՝ Ավստրիայում և Գերմանիայում: Եղել է ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայում տեղակայված կազմակերպություններում։

2002-2017 թթ. մի շարք պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում:

Ուսումնասիրության նյութեր՝