Արտագնա պարապմունք Հայաստանի պատմության թանգարանում

Արտագնա պարապմունք Հայաստանի պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարան - Իրազեկ

Պատմության ընտրությամբ դասընթացի շրջանակում 11-րդ դասարանի պատմության ընտրությամբ խմբի արտագնա պարապմունք-ցուցադրության դիտում Հայաստանի պատմության թանգարանում․․․

Օր՝ դեկտեմբերի 7
Մեկնում՝ ժամը՝ 11։55, քաղաքային երթուղայինով /համար 99/
Վերադարձ՝ ժամը՝ մինչև 15։00, քաղաքային երթուղայինով
Վայր՝ Հայաստանի պատմության թանգարան
Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբի սովորողներ
Պատասխանատու՝ Վարդան Կարապետյան
Մեկնում՝ ժամը՝ 11։55, քաղաքային երթուղայինով /համար 99/
Վերադարձ՝ ժամը՝ մինչև 15։00, քաղաքային երթուղայինով
Վայր՝ Հայաստանի պատմության թանգարան
Մասնակիցներ՝ 11-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբի սովորողներ
Պատասխանատու՝ Վարդան Կարապետյան

Նպատակ՝
-Արտագնա պարապմունքի իրականացում Հայաստանի պատմության թանգարանում
-ծանոթանալ «Հին Մեծամոր․հայ-լեհական» բացահայտումներ» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին

Նախապատրաստական աշխատանքի նյութեր՝

Ակնկալվող արդյունք՝
-պատումներ, ֆոտոշարեր, տեսանյութեր, դրանց հրապարակումը սովորողների բլոգներում, ենթակայքում, կայքում․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայաստանի պատմության թանգարանը պատմամշակութային, գիտահետազոտական և տեղեկատվական խոշոր կենտրոն է, հիմնադրվել է 1919 թվականին Երևանում: Թանգարանում պահվում և ցուցադրվում են հնագիտական, ազգագրական և պատմական 400 հազարից ավելի նմուշներ, որոնք ներկայացնում են Հայաստանի մշակույթի և պատմության ընդհանուր պատկերը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը:

Հայաստանի պատմության թանգարանի ազգային հավաքածուն ներկայացված է հնագիտության, ազգագրության, դրամագիտության, վավերագրերի բաժիններով: Գործում են նաև թանգարանային առարկաների վերականգնման բաժինը և գրադարանը: Հրատարակվում են հայկական ճարտարապետության, հնագիտության, հայոց պատմության վերաբերյալ մատենաշարեր, մենագրություններ և հոդվածներ:

Թուրքերեն

Թուրքերեն

2. Aşağıdaki cevaplara sorular yazalım.

1. Yorgun değilsin?
Hayır, yorgun değiliz.

2. Kaç yaşındasın?
45 yaşındayım.

3. Evde misin?
Evet, bugün evdeyim.

4. Yemek tuzlu?
Hayır, yemek tuzlu değil.

5. Neredesin?
Biz Taksim’deyiz.

6. Dolapta ekmek var?
Evet, dolapta ekmek var.

7. Doktor musunuz?
Hayır, doktor değilim. Mühendisim.

8. Sınıfta kaç öğrenci var?
Sınıfta 15 öğrenci var.

9. Evli misin?
Evet, evliyim.

10. Sınıf hangi katta?
Sınıf üçüncü katta.

Հայոց լեզու

Հայոց լեզու

1. Ո՞ր նախադասությունն է արևելահայերենով: Ընդգծե՛ք։
Մյուս նախադասությունները դարձրե՛ք արևելահայերեն։

1) Մենք մեր ընթերցողաց փափագն հագեցնելու համար արժան դատեցինք այս օրվան թերթերնուս մեջ օտար լրագիրներեն քաղվածք մը ընելով հրատարակել:
Մենք մեր ընթերցողների ցանկությունը հագեցնելու համար, ճիշտ համարեցինք այսօրվա թերթերի մեջ օտար լրագրերից մի քաղվածք վերցնել և հրապարակել։
2) Հեռվից մշուշի մեջ Մասիսն ինձ երևաց. իբր ժպտում էր հայրաբար, կանչում էր տուն։
3) Ի՞նչ ընելու է ուրեմն, թո՞ղ տալու է, որ բարի մարդերն առանց հիշատակի անցնեն, երթան։
Ի՞նչ պետք է արվի, պետք է թույլատրվի, որ բարի մարդիկ առանց հիշատակի անցնեն, գնա՞ն։
4) Թերևս հարցնողներ գտնվին, թե այս մարդն եթե այսչափ գործունյա է, հիմա ինչո՞ւ չգործեր։
Թերևս հարցնողներ լինեն, եթե այս մարդը այսքան գործունյա է, հիմա ինչո՞ւ ոչինչ չի անում։

2. Ո՞ր նախադասությունն է գրաբարով: Ընդգծե՛ք։
Նախադասությունները դարձրե՛ք արևելահայերեն։

1) Երբ կու ծաղկին միտքս ու հոգիս, լեզուս իմ հանց պըտուղ կու տայ:
Երբ ծաղկում է միտքս ու հոգիս, իմ դատարկ լեզուն պտուղ է տալիս։
2) Տասնչորս ավուր լուսնին կը նմաներ, Որ յոթ սարի ետևեն կ’էլներ:
Տասնչորս օրվա լուսնի նման էր, Որ յոթ սարի հետևից էլ ելնում։
3) Շուշանն շողէր հովտին, շողշողէր դէմն արեգականն.
Շուշանը շողում էր հովտում, շողշողում էր արեգակի առջև։
4) Նա կը հիշեցնե այն չքաղված խաղողի հատիկը, որ կեցած տեղը, բիրտ հպումներե հեռու թոռմելով, ավելի ևս կքաղցրանա։
Նա հիշեցնում էր այն չքաղված խաղողի հատիկը, որ մնալով իր տեղում, կոպիտ հպումներից հեռու թոռոմելով, ավելի է քաղցրանում։

3. Ո՞ր նախադասությունը գրաբարով չէ:
Նախադասությունները դարձրե՛ք արևելահայերեն։

1) Ապա տայր հրաման Շապուհ արքայ Պարսից բերել շղթայս և արկանել ի պարանոցս Արշակայ։
2) Տե՛ր արքա, ավելի կմեղանչես, երբ գահդ թափուր թողուս, որուն վրա միշտ հառած են Պարսկաստանի արյունռուշտ աչքերը։ — գրաբարով չէ։
3) Յետ այսորիկ ապստամբեւաց ի թագաւորին հայոց եւ ձեռին իշխանութեանն տանն հայոց թագավորին։
4) Եթող զարքայն Հայոց եւ գնաց Սաղամուտ տէր Անձտեաց, եւ ընդ նմին իշխանն Մեծի Ծոփաց։

4․ Ո՞ր մտքերն են հակասում տեքստի բովանդակությանը:

Աշխարհի երկրորդ հրաշալիքը Ալեքսանդրիայի հիասքանչ փարոսն է, որի կառուցումը մեր թվականությունից առաջ է սկսվել երրորդ դարի սկբներին՝ Պտղոմեոա թագավորի օրոք, որն այդ ժամանակ իշխում էր Եգիպտոսում: Նա որոշեց ականակիր գիշերներին քաղաքին մոտեցող նավերի համար Ալեքսանդրիայի նավահանգիստն ավելի ապահով դարձնել և կառուցել մի ուղեցույց աշտարակ։ Հետաքրքիր է հենց փարոս անվանման ծագումը, Այն հիմնվեց ափամերձ մի կանաչ կղզյակի վրա, որը առագաստի տեսք ունենալու պատճառով կոչվում էր Ֆարոս, այսինքն՝ աոագաստ: Երբ կղզու վրա կառուցեցին լուսատու բարձրաբերձ աշտարակը, այն նույնպես սկսեցին այդպես անվանել։ Հետագայում փարոս բառն ձեռք բերեց այժմյան իմաստը , իսկ հայերենում«ֆ» հնչյունը փոխարինվեց «փ» հնչյունով։ Չնաշխարհիկ փարոսը մի երկնակարկառ շինություն էր, որն ամբողջովին կառուցված էր սպիտակ մարմարից։

1․ Ալեքսանդրիայի փարոսի կառուցումը սկսվել է Պտղոմեոա թագավորի օրոք և ավարտվել մեր թվականությունից առաջ երրորդ դարի սկզբներին:
2. Փարոսի կառուցումով Պտղոմեոսը նպատակ ուներ Ալեքսանդրիայի նավահանգիստն ավելի գրավիչ դարձնել՝ ալահովագրված լինելով թշնամիների հարձակումներից:

3. Առագաստի տեսք ունենալու պատճառով աշտարակը կոչվել է Ֆարոս, որն էլ հետագայում ձեռք է բերել այժմյան իմաստը, իսկ հայերենում «ֆ» հնչյուն վոխարինվել է «փ» հնչյունով։
4. Կանաչազարդ կղզյակի վրա ամբողջովին սպիտակ մարմարից կառուցված ուղեցույց աշտարակը մութ գիշերներին պետք է ապահով դարձներ նավահանգիստ մտնող նավերի ճանապարհը։

5․. Ո՞ր տարբերակում համեմատություն չկա:

1) Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ:
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

2) Մի թեթև շառագույն փայլեց յուր այտերի վրա, ինչպես ձմեռվա դժգույն ձյունապատ ժայռերին:

3) Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն
Մատնում ես ինձ աշխարհին,
Մինչ դողում է որպես երդում
Քո անունն իմ շուրթերին…

4) Անոնք այնչա՜փ բռնկեր են, որ կարծես Հրդեհն իրենց կ’այրե դաշտերը անհուն;

6․. Ո՞ր տարբերակում փոխաբերություն չկա:

1) Ձյունն էլ արևի ջահել համբույրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա: .

2) Սարի հետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ:

3) Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն:

4) Եվ մահամերձն ալ կ’ուզե երկու բան,
Նախ՝ կյա՜նքը, վերջը` լացող մ իր վըրան: