Մեծապատիվ մուրացկաններ: Հ. Պարոնյան

Մեծապատիվ մուրացկաններ: Հ. Պարոնյան

  1. Կարդացե´ք ստեղծագործությունը:
  2. Գրե´ք ստեղծագործության գաղափարը:
    Ընդհանուր ստեղծագործության գաղափարը անգրագիտության ու գրագիտության բախման մասին էր։ Այն, որ շատերն այսօր մեծահարուստ են և ունեն մեծ պաշտոններ, դա դեռ ոչ մի երաշխիք չի հանդիսանում նրան, որ նրանք “գրագետ” են։ Շատ պաշտոնյաներ և մեծահարուստներ հասել են իրենց բարձրունքներին, պաշոտններին և ունեցվածքներին սխալ ճանապարհներով, այդպիսով, այսօր ունենք այսպիսի անարդար պատկեր աշխարհում։ Ինչպես Նար-Դոսի «Նեղ օրերից մեկը» պատմվածքում կարող ենք նկատել, այդպես էլ այստեղ, գրեթե միշտ մտավորականությունը չի գնահատվում և այն միշտ ցածր է, իսկ անբան մարդիկ միշտ գերագնահատվում են իրենց ինքնասիրության ու լավ ինքնագովազդի շնորհիվ։
  3. Դո´ւրս գրեք ամենազավեշտալի հատվածը:

Մեծապատիվ մուրացկանները։ Հակոբ Պարոնյան

Լուսինե Խառատյան | Քամի

Լուսինե Խառատյան | Քամի

Իրականում շատ յուրահատուկ գրվածք էր: Լուսինե Խառատյանին բացահայտեցի նոր կողմից, քանի որ մինչ այս, լինելով նրա գործունեության ակտիվ հետևորդ, չգիտեի, որ գրում է: Անսպասելի էր, երբ գրանիշում տեսա այսպիսի գրվածք, ում հեղինակն էր Լուսինե Խառատյանը և ընթերցեցի: Դուրս եկավ: Հետաքրքիր էր, ոչ ստանդարտ ստեղծագործություն էր, ոչ ստանդարտ գրելաոճով և սյուժեյով: Մի կողմից գրելաոճի անմիջականությունը չափից դուրս շատ էր: “Չափից դուրս շատը” նպաստել էր, որ այն փոքր ինչ անհասկանալի դառնա: Բայց և այնպես, այս ոճը տվել էր ստեղծագործությանը յուրահատկություն և մցրել ֆաբուլայի մեջ մեծ հետաքրքրություն: Իսկ առհասարակ, ամենաբացահայտ յուրահատկությունը, որը, կարծում եմ, բոլորին նկատելի կլիներ, դա այն էր, որ այդպիսի անմիջական գրելաոճի հետ համընթաց, գրողը կարողացել էր ստեղծագործությանը ներշնչել բազում զգացմունքներ, որոնցով լցված էր հերոսուհին, որոնց մասին գրեթե չէր խոսվում, բայց ինչ որ կերպ զգացվում էր: Նրա հոգևիճակը, ապրումները, կյանքի հոսքը…: Ստեղծագործությունը հետևություն կատարելու համար չէր` ինձ համար: Գաղափարային հյուսվածք չկար, կար հետաքրքիր սյուժե և ընթերցող, ով ուղղակի պետք է գնահատի գրվածքը: Կարող եմ վստահորեն ասել, որ այն սիրեցի և կարդալ հաստատ արժե:

Գնացին։ Ինչպես միշտ։ Եկան, քամի արեցին, ամեն բան խառնեցին ու փախան։ Ինքն իրեն կրկնում էր Հերոն՝ հատակին թափված կեղտոտ սպասքն ու ուտելքիի կտորտանքը հավաքելով։ Զատկական անձեռոցիկների փայլուն ձվիկներն ու հավի ճուտիկները տխուր ու նեղացած էին։ Ամեն անգամ շարվում էին սեղանին, սպասում, թե ինչպես են գոհացնելու հյուրերին ու հետո անգամ ժամկետանց ուրախության չէին արժանանում։

Read more
Նեղ օրերից մեկը։ Նար-Դոս

Նեղ օրերից մեկը։ Նար-Դոս

1․ Կարդացե՛ք պատմվածքը։

2․ Վերլուծե՛ք։
Դեռ վաղուց էի ցանկանում ընթերցել այս պատմվածքը, և անդադար չէր հաջողվում և ահա, ընթերցեցի, և այն սպասելիքները, որոնք ձևավորվել էին այս պատմության մասին լսելուց, բոլորը արդարացվեցին։ Հրաշալի ստեղծագործություն է, սյուժեն միանգամայն հետաքրքրաշարժ։ Ստեղծագործությունը փոխանցում է տարատեսակ զգացմունքներ, և Նար-Դոսը, ինչպես միշտ կարողացել է ստեղծագործության մեջ կատարելապես համախմբել տարբեր զգացմունքների ամբողջականություն, ստեղծելով իրական տեսարաններ, իրողություններ և պատկերներ։ Հետաքրքիր է, որ քննարկել այն կարելի է ցանկացած կերպարի հայացքից և բազում արդադացնելու և դատապարտելու կետեր կան։ Կերպարները հնարավորինս իրական էին, կատարյալ կազմված` iրենց խոսքերով և առհասարակ դերով պատմվածքում։ Նրանց ցանկացած կողմից կարելի է դիտարկել և իրականում, բոլոր հերոսներին էլ կարելի է հասկանալ։ Իհարկե, առաջին հայացքից Պատրիկյանը՝ գլխավոր հերոսը հնարավորինս խղջի զգացողություն է առաջեցնում, սակայն նաև կարող ենք հասկանալ տանտիրոջը, կարող ենք հասկանալ նաև քարուղարի կարգավիճակը, անգամ երգչին, քանի որ իրականում այսօր շատ բաների հասնելու համար հարկավոր է կարողանալ զբաղվել լավ ինքնագովազդով և կարևորը լինել ինքնավստահ, ինչպես, որ նա էր…։ Ընդհանուր գաղափարը մի ցավալի փաստի մասին էր, այն խնդրի, որն օրեցօր միայն զարգանում է, խորանում, շատանում։ Միտքը մտավորականության ցածր լինելու վերաբերյալ էր։ Նրա, որ ստեղծագործը երբեք չի գնահատվել այնպես, ինչպես օրինակ՝ ինքնասեր երգիչը, ով իր բարձրունքներին է հասել ուղղակի ինքնագովազդով։ Միտքը նրանում էր, որ օրինակ՝ ուսուցիչը կարող է լինել չգնահատված, այն դեպքում, երբ նա ունի բազում գիտելիքներ և կերտում ու մեծացնում է սերունդներ, ինչը չես ասի այլ շատ գերագնահատված մասնագիտությունների վերաբերյալ։ Ստեղծագործության մեջ, մեր գլխավոր կերպարը, ով գիրք էր գրում, միտք զարգացնում, ջանք ներդնում, անբանության մեջ գաղափարներ էր տարածում իր գրելու միջոցով, արդյունքում նա չուներ գումար, սոված էր, տանիքից շուտով զրկվելու էր և այլն…։ Մի խոսքով, սյուժեն և գաղափարական գիծը հետաքրքիր էին։ Նաև կցանկանամ նշել, որ գրվածքը սկզբից իրականում այդքան էլ նման չէր “Նար-Դոսական” ոճին և այնպիսի տպավորություն էր կարծես մեկ ուրիշ գրողի գործ է, այնուամենայնիվ, վերջում գլխի ընկնելը դժվար չէ, թե ով էր հեղինակը։

Պատրիկյանը մի հայացք ձգեց իր հնացած հագուստին, նայեց կոշիկների ծռմռված ծայրերին, դուրս եկավ սենյակից, դուռը փակեց կախովի կողպեքով, բանալին գրպանը կոխեց, անցավ բակի երկայնքով և բարձրացավ տանտիրոջ բնակարանի ընդարձակ պատշգամբը, որը մաքուր ու կարմրավուն, պլպլում էր հայելու պես, առավոտվա արևի պայծառ ճառագայթներով ողողված։ Նրան թվում էր, թե անասունները, երբ նրանց սպանդանոց են տանում, ճիշտ նույնը պիտի լինեն զգալիս, ինչ որ զգում էր ինքն այդ րոպեին։ Նա մի վտիտ երիտասարդ էր խիստ բարի աչքերով և անվստահ շարժումներով։ Խոհանոցից դուրս եկող իմերել ծառային խնդրեց կամացուկ, որ տանտիրոջն իմաց տա, թե ուզում է տեսնել նրան։ Ծառան, մոխրագույն բրդե չուխայի ետ ծալած երկայն ու լայն թևերը ցած թողնելով, գնաց նրա խնդիրքը կատարելու։ Պատրիկյանը հետևից նայեց նրա երկարաճիտ, փափուկ անկրունկ կոշիկներին, որոնք քայլելիս ոչ մի ձայն չէին հանում։ Հետո աչքը գցեց խոհանոցի բաց պատուհանից ներս, որտեղ խոհարարը, ամբողջապես սպիտակազգեստ, ձյունի պես սպիտակ ու մաքուր արախչին գլխին, վարժ ձեռքերով փետրահան էր անում նոր մորթած վառիկներ և բերանով ինչ-որ պարերգ էր շվշվացնում։ Ծառան դուրս եկավ և դռան մոտից ձեռքով արավ նրան։ Պատրիկյանը զգուշորեն անցավ պատշգամբով, դռան մոտ սրբեց ոտները, ծառայի առաջնորդությամբ մտավ ճաշասենյակը, այնտեղից՝ ընդարձակ ու խիստ բարձր դահլիճը, որը կորած էր հսկայական ծաղկամանների, աթոռների, բազկաթոռների, սեղանների, գահավորակների, բազմոցների մեջ և կանգ առավ տանտիրոջ առանձնասենյակի դռան առջև։ Ծառան դուռը բաց արեց, ներս հրավիրեց նրան, իսկ ինքը հեռացավ։

Read more
Առողջ խնձորներին կփթեցնի ընդամենը մեկ անառողջ խնձորը…

Առողջ խնձորներին կփթեցնի ընդամենը մեկ անառողջ խնձորը…

Վերջերս հանդիպեցի մի մտքի\օրինակի, որն իրոք հետաքրքեց և մտածելու մեծ տեղիք հանդիսացավ, այդպիսով ցանկացա մտքերս գրել տվյալ թեմայի վերաբերյալ և փորձել վերլուծել, թե´ երևույթը, թե´ իմ մտքերը, մտորումները, իմ ընկալումն ու վերաբերմունքը տվյալ մտքի շուրջ: Միտքը հետևյալն է. «Եթե փթած խնձորը դնենք առողջ խնձորների մեջ, այն կարճ ժամանակի ընթացքում մյուսներին էլ կփթեցնի, իսկ եթե առողջ խնձորը դնենք փթածների մե՞ջ, նա նույնպես արագ կփթի»: Կհամաձայնվեք, որ շատ իրատես և լավ միտք է՝ այսօրվան համապատասխան հանեմատական տանելու համար: Երբեմն պետք է գիտակցենք, որ այնտեղ, որտեղ որ մենք ցանկանում ենք լինել, կամ միգուցե արդեն կանք, կապ չունի մեր կամքին հակառակ, դա ստացվել է պատահաբար, թե մեր կամքով, օրինակ` մեզ այնտեղ դուր է գալիս և մենք զոհ գնալով մնում ենք, այդ վայրը՝ “տեղը” կարող է մեզ շատ արագ փթեցնել: Մարդիկ ունեն մի վատ հատկություն: Նրանք միշտ արագ վերցնում են բացասականը: Չէ’, դրական հատկության որդեգրումը այդքան արագ չէ: Մենք միշտ բացասականն ենք արագ խլում ու մերը դարձնում: Եվ դա գրեթե բոլորի հետ է, լինի մարդ իմաստուն, խոհեմ, թե հիմար ու անգիտակից: Եթե մենք ցանկանում ենք լինել հաջողակ, իմաստուն, խելացի, նպատակասլաց ու աշխատասեր, մենք մեզ պետք է շրջապատենք միայն ու միայն այդպիսի մարդկանցով ու միջավայրով: Ուշադրություն դարձրիք չէ՞, “միայն ու միայն”, այո, դա կարևոր է, քանի որ խնձորի օրինակը մեզ հստակ ցույց է տալիս, թե որքա՜ն վտանգավոր է, թեկուզ և մեկ փթած “խնձորը” շրջապատում: Պետք է լինել խոհեմ ու փթած և ոչ մեկին մոտ չթողնել և թույլ չտալ, որ այն քեզ վարակի: Փթած մարդիկ էլ կարող են լինել, անհամեստ, անհնազանդ, աննպատակ, անկարգ և այլ հատկություններով, որոնք նշված են Աստվածաշնչում, որոնցից հարկավոր է հեռու մնալ: Պետք է ամեն ջանք ներդնել, որպեսզի հնարավոր լինի ստեղծել այնպիսի մի վայր, որտեղ դու կկարողանաս աճել և ի տարբերություն խնձորների բնույթի, մենք կարող ենք գնալով ավելի զարգանալ, թարմանալ ու իրենց պես հասունանալ: Հարկավոր է թույլ տալ, որ այդ գործընթացը ստացվի և չխանգարել այդ մեր մեջ արդեն իսկ դրված “դրականի” ու “լավի” դրսևորմանը:

Ուզում ես փոխվե՞լ, փոխվի´ր, չե՞ս փոխվում, մի´ տրտնջա…

Ուզում ես փոխվե՞լ, փոխվի´ր, չե՞ս փոխվում, մի´ տրտնջա…

Այս միտքն ինձ ժամանակ առ ժամանակ սթափեցնում է և տալիս մեծ ուժ, եռանդ ու մոտիվացիա անելու այն, ինչն միգուցե չանեի մինչ դա: Մենք, շատերս, մարդիկս ունենք մի տհաճ բնույթ, մենք հաճախ չենք գործում, որպեսզի մի բան փոխենք, այլ դեռ հերիք չէ հակառակն ենք անում՝ նպաստում, որպեսզի ոչինչ չփոխվի, դեռ մի հատ էլ բողոքում ու անդադար տրտնջում ենք: Այս սովորությունը առաջ է եկել “անհնար է” բառից: Անհնար է փոխել, մի բան անել, չէ’, չեմ կարող ու գնա՜ց ողջ կյանքի կռիվը չգիտես էլ, թե ում հետ, գնա՜ց ողջ կյանքում հառաչանքը: Է՜հ ու այնդպես “անհնար է”-ով, հազարավոր ու միլիոնավոր մարդիկ են կործանվում ու իրենց կյանքից ու իրենցից էլ միայն հառաչանքը թողնում, արդյունքում աննպատակ ու անիմաստ կյանք…: Գիտեմ, որ ոչ ոքս էլ իհարկե չենք ցանկանում այդպիսի կյանք ունենալ, բայց հենց այսօրվանից էլ մենք տրտնջում ենք ու բողոքում, փոխարենը մեր ողջ ուժը ներդնենք մի բան անելու, փոխելու մեջ: Անդադար փորձենք, եթե չի ստացվում, էլի էլի ու էլի: Վստահեցնում եմ, մի բան կստացվի: Կամ, տրտնջում ես, որ աշխատանք չունե՞ս: Գնա´, փնտրիր, որոնիր այն ամենուրեք, այսօր համացանց գորյություն ունի, փողոցները ընկի, կհանդիպես, ծանոթներիդ ասա, որ գտնեն, իմաց տուր, էլի՜ որոնիր: Ոչ, դու տանը նստած սպասում ես, թե երբ քո առաջ կընկնի շատ լավ աշխատատեղ ու բողոքում ես գործազրկությունից: Կամ դո’ւ, բողոքում ես, որ դասերդ շատ են ու ողջ օրը անհասկանալի է, թե ինչով ես զբաղվում, նստի, արա դասերդ առաջին հերթին և կհասկանաս, որ շատ չէին: Եվ կհասկանաս, որ հնարավոր էր անել: Եվ կհասկանաս, որ էլ տրտնջալու բան չկա և դու ազատ ես զբաղվելու նրանով ինչով որ ցանկանում ես: Դե, հերիք է մարդիկ (ինքս ինձ էլ), հերիք է տրտնջանքին այդքան ժամանակ տրամադրեք, դրա փոխարեն ավելի կարևոր բաներ կան անելու ու գործելու։ Գիտեք, եթե այդ տրտնջանքը լիներ “ձրի”, բան էլ չէի գրի, բայց ոչ, մենք շատ թանկ ենք վճարում դրա համար, վճարում ենք մեր ժամանակով, մեր թանկ ժամանակով, որն երբեք հետ չենք բերի, եթե այսօր չանենք այն, ինչը որ ցանկանում ենք լինի մեր կյանքում:

Անուժ խոսքերը, որոնք իբրև թե պետք է մոտիվացնեն, ուժ տան…

Անուժ խոսքերը, որոնք իբրև թե պետք է մոտիվացնեն, ուժ տան…

Դու անօգնական չես և դու մենակ չես, դու ունես ինքդ քեզ և դրանով էլ բավարարվիր: Դու ունես ավելի մեծ ուժ, քան կարելի է պատկերացնել: Այս խոսքերը հնչում են ինչպես սովորական, հերթական, իբրև թե մոտիվացնող արտահայտություն, որոնք մենք գրեթե ամեն օր կարդում ենք համացանցից, պատերի վրա, փողոցում, ցուցափեղկերին և անցնում առաջ ենք, թերթում, քայլում, մոռանում: Դրանք քչերին է, որ օգնում են փոփոխություններ կատարել կյանքում ու քչերին է, որ կարող են ոգևորել: Սակայն ուղղակի փուջ արտահայտությունը չի կարող վերցնել և միանգամից իր ողջ ընթերցողներին մղել գործերի և այնպիսի բաների, ինչը որ չեն արել մինչ այդ: Խոսքերը չեն մղում, այլ գիտակցումը…: Հենց այն խոսքերը, որոնք վերևում նշեցի, դրանք պետք է մարդկանց բացվեն, բացատրվելն վերլուծվեն, որպեսզի վերջի վերջո դրդեն…: Դրանք երբեմն անգամ կարող են ցավեցնել՝ անելանելի վիճակի գիտակցումից, բայց ոչ հենց նրանից, ինչը ցանկանում է հասցնել այդ միտքը\արտահայտությունը մարդուն: Մենք չպետք է հենվենք մյուսների վրա, մենք ծնվել ենք կանք, մի կողմ դնենք այն փաստը, որ մենք ունենք, կամ պետք է ունենայինք այդպիսի կամ այնպիսի ծնողներ, կամ միգուցե այսպիսի ընտանիք, ամուսին, երեխաներ: Ու մտքի իմաստը նրանում չէ, չի նշանակում փոխել երեխաներին կամ ընտանիքը, կամ փոխել հայացքներն ու հեորթական անգամ տրամադրվել դրականով: Ո´չ: Այս միտքը ցանկանում է հասցնել այն փաստը, որ հարկավոր չէ անդադար կյանքի անհաջողությունների մեղքը գցել պայմանների ու ուրիշների վրա: Մենք կանք և մենք նույնչափ հնարավորություններ ունենք, որքան, որպես մարդ, ունի մեր հարուստ հարևանը, ինչու ոչ նաև Իլոն Մասկը: Եվ եթե մյուսը կարողացել է, ուրեմն դու էլ կկարողանաս, և միշտ չէ որ կարողանալու համար հարկավոր են լիքը միջոցներ ու հենարաններ: Մենք ունենք արդեն իսկ այն ամենը ինչ մեզ պետք է: Ամեն հնարավոր սովորելու և ինքնազարգանալու միջոցներ, ամեն հնարավոր հմտություններ ձեռք բերելու հնարքներ: Ամեն ինչ, ինչը որ մեզ կարող է օգնել անել և հասնել նրան, ինչին միգուցե թվա, որ ուշացել ենք: Գիտեք, ուղղակի շատերին պակասում է, ոչ թե սրա գիտակցումը, այլ նրա, որ եթե կա, պետք է օգտվել, օետք է չալարել, այլ վեր կենալ ու անել, կարդալ, ուսումնասիրել, նայել, սովորել, առաջ գնալ: Առաջ գնալու միակ ուղղին ոչ թե անվերջ ցիտատներն են, այլ անելու ցանկությունն ու կամքի ուժը: Կամքի ուժ բոլորին է պակասում: Բայց եթե դու այդ “բոլորն” ես, մի թույլ տուր մնալ, ամեն ինչն էլ կարող ես մարզել ինքդ քեզ սովորեցնել, մարզել ինքդ քո մեջ խոնարհություն, կամքի ուժ և այն ամենը, ինչը քեզ պետք է անելու այն, ինչի համար ոչինչ չես ցանկանում ձեռնարկել:

Հեքիաթ թռչող ձիու, պինգվինների ու երեխաների մասին։ Ռուբեն Ֆիլյան

Հեքիաթ թռչող ձիու, պինգվինների ու երեխաների մասին։ Ռուբեն Ֆիլյան

1․ Ծանոթացե՛ք Ռուբեն Ֆիլյանի կենսագրությանը։

2․ Կարդացե՛ք հեքիաթը։ Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրե՛ք։

3․ Փորձե՛ք գտնել հեքիաթի փոխաբերական իմաստը հետևյալում․

  • պինգվիններ, որ ձանձրացան մրսելուց ու եկան անտառապահի տուն,
  • թագավոր, որ գնդակահարեց անտառապահին, պինգվիններին ոչնչացնելու համար
  • սպիտակ թռչող ձի,
    Սպիտակ թռչող ձին խորհրդանշում էր մի կատարյալ կերպար, որին մարդիկ ամբողջ իրենց ուժով ցանկանում էին հավատալ։
  • ծերունու խոսքերը՝ ոչ մի կարգին հեքիաթ չկա այս աշխարհում․․․
    Ծերունին ապրելով երկար տարիներ, հասկացել էր, որ այն ամենը ինչ կա աշխարհում, ինչ մարդկանց ներկայացնում են, ինչին մարդիկ այդքան հավատում են, այդ ամենը փուջ է և սուտ։
  • թոռնիկ, որ պապիկից ժառանգել էր հեքիթ հորինելու վարպետությունը,
    Թոռնիկը դեռ “ջահել էր” և իր համար աշխարհում դեռ ամենը նոր էր և իրեն թվում էր, որ ամեն ինչ այստեղ ճիշտ է, մաքուր, հեքիաթների պես արդար, նա աշխարհում դեռ սուտը չէր կարողանում տեսնել և լավ գիտակցել, այդպիսով, նա՝ ինչպես իր պապիկը տարիներ առաջ, հավատում էր այնպիսի բաների, որոնք իրականում չկային։
  • երեխայի խոսքը՝ մենք ամեն րոպե մեռնում ենք․․․
  • սպիտակ ձիու փոխարեն պուտպուտիկավոր ձին․․․
    Այն խաբկանքը, սուտը, փուջը, որ իրականում կար, վերջապես դուրս եկավ ջրի երես, և բոլորը հասկացան, որ այն ամենը ինչ նրանց ներկայացրել էին ուղղակի պատրանք էր և իրենց կատարյալ սպասումների ու արդար, մաքուր և վառ երևակայության արդյունքը։
  • պուպուտավոր ձին զգաց, թե ինչքան է պետք իրեն այժմ թռչել․․․
  • կոկորդիլոսները անտառապահի շիրիմի մոտ արտասվում են կոկորդիլոսի արցունքներով․․․
    Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ “կոկորդիլոսի արցունքներ” արտահայտությունը նշանակում է կեղծ արցունքներ, այսինքն, այնտեղ լացողները կոկորդիլոսներ էին (նրանք ընդունակ չեն լացել), և լացում էին կեղծ արցունքներով, քանի որ ամեն ինչ հիմնված էր կեղծիքի վրա։

3․ Ձևակերպեք հեքիաթի փոխաբերական իմաստը։
Ինքս պատվածքը անկախ ինձնից ամենասկզբից էլ քաղաքականացրեցի, և այդպես էլ ցանկանում եմ իմ ընկալմամբ, սուբյեկտիվ կերպով ձևակերպել հեքիաթի փոխաբերական իմաստը։ Այն խորհրդանշում էր մարդկանց մեջ անիրական հավատը իշխանությունների նկատմամբ և “նորին” իդեալիզացնելու մեծ փափագը և փափագի իրականացումը։ Սպասումները, վառ ներկայացումը, դրա հետևից վազելը և փնտրտուքը։ Ողջ իմաստը կայանում էր նրանում, որ մարդիկ մեծամասամբ ապրում են հեքիաթներով, հավատում դրանց, պատրանքի պես պահում իրենց սրտում։ Սակայն միշտ էլ ժամանակին համոզվում են, որ այդ ամենը ուղղակի խաբկանք էր, կեղծիք և բացահայտ ստույթուն, որին ի սկզբանե հարկավոր չէր հավատալ։ Այնուամենայնիվ խոսվում է նաև առհասարակ մարդկանց կեղծ լինելու և ողջ կեղտոտության մասին, որ տիրում է մարդկանց սրտում ու հետևաբար նաև ողջ աշխարհում։

Հեքիաթներ մեծահասակների համար

Նախաբանի փոխարեն

Մի օր /մի քանի օր, ամեն ամիս/ մարդը հոգնած /առույգ, տխուր, ուրախ, հուզված, էլի տխուր/ եկավ տուն /իր ունեցած-չունեցած բոլոր տները/ ու սկսեց նամակ գրել /նամակներ, հեքիաթներ, արձակ, բանաստեղծություններ/: «ՈւՄ» հարցի կողքին ծրարի վրա դրեց սովորական փողոցի ու քաղաքի անուն /բոլոր քաղաքների անունները, մեր երկրի, մեր երկրագնդի՝ հետաքրքիր է, ի՞նչ է մեր երկրագնդի անունը/ եւ մի անունազգանուն /մի քանի ազգանուն, բոլոր անունները/: Հետո կպցրեց նամականիշը, որի վրա պատկերված էր հենց ինքը, գնաց փոստ եւ որքան որ հնարավոր էր՝ ուղարկեց ամենաշտապ ձեւով:

Read more
Ճիտին պարտքը։ Գրիգոր Զոհրապ

Ճիտին պարտքը։ Գրիգոր Զոհրապ

1. Կարդացե’ք պատմվածքը։

2. Դո’ւրս գրեք այն հատվածները, որտեղ երևում են.

  • պայուսակի դերը Հուսեփ աղայի կյանքում,
    Սև կաշիե մեծկակ պայուսակ մըն էր զոր առտու իրիկուն իր ձեռքը բռնած կ’երթար փողոցներեն: Իր կյանքին անբաժան ընկերն էր այս տոկուն կաշիե պարկը, որով ամեն իրիկուն իր տան պիտույքը, հացն ու միսը կտաներ, կամ պտուղը իր երկու փոքր զավակներուն, որոնք դրան առջևեն կբոլորվեին խոստումնալից ու խոստումնապահ այս պայուսակին շուրջը:
  • Հուսեփ աղայի այդօրվա մասնագիտությունը (զբաղմունքը),
    Հիմա միջակ հասակով, մորվոք, ալևորած մեկն էր Հուսեփ աղա որ վաճառականութենե, խանութպանե հետզհետե իջնելով, իջնելով առուտուրի միջնորդությամբ կ’ապրեր ալ, խանութե խանութ, դուռնե դուռ տանելով պասմաի ու ճերմակեղենի մատուցումներու ու պահանջումներու անհամաձայնելի ու հակառակորդ հավաքածոները:
  • տան նկարագրությունը
    Սկյուտարի բարձունքին վրա՝ Իճատիյեի կողմն է իրենց փոքրիկ տունը, ուր երկու հարյուր ղրուշ ամսական վարձքով կբնակեին երեքը, հայրը ու երկու աղջիկները, որոնց մայրը շատոնց մեռած է. փողոցի վրա նայող փոքրիկ սենյակին պատեն կախված երիտասարդ կնոջ պատկերը անորն է:
  • աղջիկների նկարագրությունը
    Ո՜հ, թե որ մինակ ըլլար. ի՜նչ փույթ. բայց երկու աղջիկ զավակներ իրենց պատանության ամեն հրապույրներովը, ամեն պատրանքներովը իրեն կնայեին. առջի մանկուհիները չէին, այլ խելահաս պատանուհիներ կյանքի վայելքի արդար ու անմեղ ըղձանքներով, ակնկալություններով ծարավի:
    Այս զավակները, իր բոլոր երջանկությունը, հիմա կճնշեին զինքը իրենց 14-15 տարու աղջկան անմեղության ժպիտովը, որ հանդիմանությունով լեցուն կ’երևար իր հայրական աչքին: Հանցավորի պես կմտներ ներս, զրկանքներու դատապարտված այս երկու հոգիներուն առջև, մեղավորի նման գլխիկոր կդառնար տուն, երեսին վրա միշտ պահելով զվարթության կեղծավոր երևույթը ու այս դիմայլակին տակ պարտկելով ապիկար ու շվարած մարդու կսկիծը:
  • տեղեկատվություն կնոջ մասին
    Մայրը շատոնց մեռած է. փողոցի վրա նայող փոքրիկ սենյակին պատեն կախված երիտասարդ կնոջ պատկերը անորն է. էրկանը աղեկ օրերուն մեռած էր կուրծքի հիվանդութենե մը, որ պատկերին մեջ տեսնվող սպիտակ ու անարյուն երեսեն կգուշակվի: Բայց իր հիշատակը կ’ապրի և օր չըլլար որ իր խոսքը չընեն. գիշերները, երբ աղջիկները կքաշվին, ամուսինը կմնա դեռ իր վաղամեռիկ կնոջ պատկերին դեմը, անխոսուկ ու առանձին. ու իր ոսկեզօծ շրջանակեն նայող այդ անթարթ աչքերեն՝ աղքատացած վաճառականը քաջալերություն մը կ’ակնկալե, գերեզմանի մյուս կողմեն սպասված զորավիգ մը:

3. Բացատրե’ք ավարտը։
Կարծում եմ բացատրելու բան շատ չկա, ուղղակի հարկավոր է ասել, որ ցավոք, սակայն Հովսեփ աղան վերջում, ունենալով այդքան անհաջող օր, լինելով հուսահատված, հուսալքված, անվերջ տվայտանքների և տանջանքների մեջ, անգամ չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի հոգևիճակ էր իր մոտ այդ ժամանակ, մի խոսքով, այդ ամենից, նա որոշեց դիմել ինքնասպանության և կյանքն ավարտեց չդիմանալով այն մտքին, որ ոչ մի կերպ չի կարողանում իր երկու աղջիկներին ապահովի նրանով, ինչի կարիքն նրանք այդքան ունեն։

4. Համառոտ` մի քանի նախադասությամբ, գրե’ք ֆաբուլան (գործողություններն ըստ հաջորդականության)։
Հովսեփ աղան ապրում էր Կոստանդնուպոլսում իր երկու աղջիկների հետ։ Աղջիկների մայրը վաղուց մահացել էր։ Այժմ նրանք ապրում էին ծայրահեղ ծանր պայմաններում, քանի որ Հովսեփ աղան եղել էր վաճառական և հետո սննկացել, ինչի պատճառով կուտակել էր պարտքեր և չէր կարողանում ապահովել իր աղջիկներին։ Հովսեփ աղան ամեն օր պայուսակը ձեռքին տնից դուրս էր գալիս սնունդ բերելու, բայց ցավոք չէր կարողանում աշխատել կամ հայթհայթել ուտելիք։ Արդյունքում, Հովսեփ աղան իր թափառումների վերջին օրը, երբ նորից չկարողացավ ոչինչ գնել, չցանկացավ էլ առանց գնումների գնալ տուն, այդպես նա հասավ կամրջին և հասկանալով, որ կամուրջն անցնելու համար պետք է գումար վճարեր, չդիմանացավ և որոշեց այդ հուսախափ և անելանելի վիճակում դիմել ինքնասպանության։

Սև կաշիե մեծկակ պայուսակ մըն էր զոր առտու իրիկուն իր ձեռքը բռնած կ’երթար փողոցներեն: Իր կյանքին անբաժան ընկերն էր այս տոկուն կաշիե պարկը, որով ամեն իրիկուն իր տան պիտույքը, հացն ու միսը կտաներ, կամ պտուղը իր երկու փոքր զավակներուն, որոնք դրան առջևեն կբոլորվեին խոստումնալից ու խոստումնապահ այս պայուսակին շուրջը:

Այս մարդուն բոլոր հոգնաջան վաստակը ու քրտնաթոր գործունեությունը անոր մեջն էր, դանայան տակառ զոր կլեցներ շարունակ երեսուն տարիներե ի վեր առանց հաջողելու: Իր կյանքի պայքարը հոն էր ամբողջ, ապրուստի խնդիր, որուն արհավիրքովը լեցուն էր միշտ այդ կաշիե պահարանը, իր մշտնջենական պարապությամբը. իր ուրախությունները ու ցավերն ալ հոն էին, իր հիշատակներն ալ: Աղեկ օրեր ու գեշ օրեր ուներ այդ տոպրակը. տիրոջը պես ճակատագիր մը հարափոփոխ, և անոր պես հոգի մըն ալ ուներ կարծես: Ո՞վ էր տերը այս երկուքին մեջ. երեսուն տարի վերջը, երբ ձախորդությունը իր երկաթի շրջապտույտ օղակով զինքը կպաշարեր, այս մարդը կհասկնար, որ այդ անզգա տոպրակը իր տերը եղած էր միշտ:

Read more
Լիանա Ասատրյան | Դեպի ծով

Լիանա Ասատրյան | Դեպի ծով

Գրանիշում երկար թափառումներից, դեգերումներից հետո գտա տվյալ ստեղծագործությունը։ Անծանոթ հեղինակ, ձգողական ուժ ունեցող վերնագիր։ Հենց այն, ինչն ինձ պետք է։ Տարօրինակ էր, այսօր ոչ մի կերպ չէի կարողանում հայթհայթել այնպիսի ստեղծագործություն, որն այնքան դուրս կգար, որ կցանկանաի անգամ վերլուծել այն և ահա, մոտ 13 տարբեր գրողներ, տարբեր գրվածքներ, տարբեր ժանրերից, դեսից դենից ընթերցելուց հետո գտնվեց այն, երբ առաջին տողը կարդացի, ու հասկացա, որ գտա’։ Իրականում, որ ասեմ հեղինակը գրվածքով «Ամերիկան է բացահայտել», կստեմ։ Բայց այն, որ հիացա տվյալ ստեղծագործությունով, դա թաքցնել չեմ կարող։ Այն իմ վերջերս ընթերցած բոլոր ստեղծագործություններից ամենակատարյալն էր։ Գիտեք, միգուցե ձեզ համար նրա միտքը ճարելը լինի «պրիմիտիվ»։ Հա՜, մասամբ ինձ համար էլ։ Բայց ահա ինչպես ընկալեցի այն ես ինքս, առավել ևս ընթերցելով այն գիշերը ժամը 4-ին՝ անքնությունից։ Բուռն էմոցյաներ պատճառած մի տեքստ, բառերի ամբողջականություն, որն հասավ սրտիս խորքը։ Այնուամենայնիվ ստեղծագործությունն ուներ այնպիսի կերպարներ, ում “պեսերին” կարելի է հանդիպել ամեն օր, այն նաև ուներ իհարկե գլխավոր հերոս, որի մեջ միգուցե ի՞նձ տեսա։ Այս ստեղծագործությունը առաջին իսկ պահերից գոչում էր, որ նրա նպատակը չէ ուղղակի քո կարդալն ու ընկալելը, այլ այն, որ ուղղակի հարկավոր է այնքան խորությամբ սա գիտակցել, որ նույն ծուղակը, կամ երջանկությունը (ընթերցողների համար անվանեմ այսպես), չընկնես։ Երբեմն, ինքդ քեզ վեր դասելով, անձնական ինքնասիրությունից ու պնդաճակատությունից ցանկանում ես փախչել քո իրականությունից, որն միգուցե սահմանափակ է, փակ է ու խցի պես սահմաններով։ Եվ ահա, գիտակցում, ցանկություն, ձգտում, տենչ… Չգիտեմ որևէ մեկին այն էլի կօգնի այսպիսի եզգրահանգման գալ, ինքն իր վրա վերցնել, թե ոչ, մի խոսքով, շարունակեմ։ Ժամանակ առ ժամանակ լցվում ես այն մտքերով, որ քեզ շրջապատող մարդիկ անգիտակից են, անիմաստ իրենց գոյության մեջ (հա, գիտեմ, դաժան էր), ու գիտեմ, որ ոչ ոք իրավունք չունի իր ընկալումներով որևէ մեկին սահմանի անիմաստ ու “չ”անիմաստի հասկացությունները, բայց ահա, ի՞նչ անել, ցանկանում ես բոլորին հակառակվել ու ասել, որ չէ՜, գիտե՞ք, մարդ կարող է զարգանալ, մարդ կարող է առաջ գնալ, այնքան, որ կգտնի իր իսկական “նշանակումը”, որ նա կկարողանա, ինչքան էլ բարդ չլինի, իսկ դուք, այդպես նստեք և շարունակեք ապրել ձեր ճահիճում, գոհանալով այդ անկարելի անմտությամբ։ Եվ ահա, հիմա է ժամանակը, գիտակցում, ցանկություն, ձգտում, տենչ.
Բայց ցավոք, միշտ չէ, որ այդ ազատության, սահմանափակումներից դուրս գալու, բոլորին տալ ու անցնելու տենչը լավի է բերում։ Ընկալման եզրերս հանգեցին արդյունքում նրան, որ այդ ազատության ձգտումն արդյունքում լինում է այնքան անսահման, որ վերածվում է ճահճի։ Անհնար է լինում դիմանալ արդեն իսկ ազատության ճնշմանը և այն քեզ կործանում է, այն է դառնում, ինչն բերում է սուիցիդյալ մտքերի և ահա… ինքնասպանության՝ ինքդ քո կամքով դու քեզ տարար դեպի կործանումը…։ Այդպիսով, պատմվածքում այդ ծովը, այն նպատակակետն էր, որից այնկողմ էլ ոչինչ չկա և թվում է, որ դա քաղցր է, որ եթե հասնես, կլինես լիակատար երջանիկ, սակայն ոչ։ Լիակատար երջանկույթունը նպատակակետը չէ և ոչ թիրախային համարել միայն վերջը։ Կա զարգանալու ու առաջ գնալու ճանապարհ և նշանակետը պետք է լինի այնքան հեռու, որ գրեթե անկարելի լինի հասնել դրան, այդ ժամանակ հարկավոր է կենտրոնանալ ճանապարհի վրա, քանի որ դա է լինելու գիտակցական և հասուն երջանկությունը, այլ ոչ բաց ու ազատ ծովը, որն արդյունքում ազատության խտությունից ու աննպատակ դատարկ զգացումից կխլի քեզանից այն, ինչի կատարելության համար այդքան պայքարում էիր։ Կյանքը։
Եվ ահա, հետևությունս այսքանից. ազատությունը ցանկացած ժամանակ պետք է ունենա իր սահմանները, այն պետք է լինի ոչ լիարժեք և ոչ ամբողջական, հակառակ դեպքում այն կլինի ոչ ավելին, քան ինքնակործանում…։

Համոզված չէի, որ հավատում եմ նրանց, թեպետ ինչ-որ ուժ ստիպում էր մնալ իրենց կողքին: Ո՛չ ստիպողաբար, այլ միայն սիրով: Հետո եկավ մի պահ, երբ հասկացա, որ հողն ինձ համար չափազանց տաք է և այդ ջերմությանը դիմանալ չեմ կարող։ Մի անգամ, խոնավ անտառում , փտած գերանի տակ մանր մունր սնունդ հայթհայթելիս ասացի, որ շատ կուզեի մի որոշ ժամանակ էլ ծովերում ապրել: Նրանց դա դուր չեկավ։ Նրանք գերադասում էին այդ մամռակալած և փտած ծառերը, ցեխոտ անտառներն ու ճահճացած գետերը։ Անվանեցին ինձ կեղտոտ երկկենցաղ: Որոշ ժամանակ ուղղակի խուսափում էի նրանցից, իսկ երբ պահը վրա հասավ, գնացի ծովը որոնելու: Ուզում էի արտասվել մի հանգստությամբ, որ գիտեմ ՝ չեմ կարող: Չէ՞ որ մեզ մոտ արցունքագեղձերը փակ են: Դրա փոխարեն թույն կուտակվեց ներսումս, որի միջոցով էլ փրկվում էի սովից, ու զգում էի, որ ավելի եմ մոտենում ծովին: Կարծում եմ մարդկանց մոտ էլ այդպես է. երբ չեն կարողանում արտասվել, արցունքը վերածվում է թույնի:
Շատ էի ուզում ճանապարհին հանդիպել մեկ այլ սալամնդրի, որպեսզի մոռանամ այն գարշելի գորտերի մասին, որոնց հետ երբևէ ապրել եմ: Ես նրանց կարող էի ուղղակի կերակուր դարձնել, բայց չէի անում, մտածում էի, որ ընկերություն՝ նշանակում է սիրել ընկերոջդ, բայց չուտել նրան: Իսկ ինչպե՞ս վարվեցին նրանք. պարզապես ինձ դուրս նետեցին իրենց կեղտոտ գետակներից:
Ներսումս ամեն ինչ հանգիստ էր, մինչև այն պահը երբ հանդիպեցի մի քանի սալամանդրերի: Նրանք խոնավ անտառներում թափառում էին ու գռեհիկ բաներից խոսում։ Նրանք սիրում էին այդ գարշահոտ վայրը, ձգտում էին ապրել այդ տիղմիa մեջ, ուր ամեն քայլդ ոտքերիդ ցեխակոլոր կալանքներ է դնում ու ամեն քայլդ դարձնում ՝ կեղտոտ ոտնահետք: Նրանք կախարդվածի նման պատմում էին իրենց հանդիպած խոնավ գերանների մասին, որոնց տակ հայտնվելով՝ իսկապես հաճույք են ստացել, խոսում էին սարալանջերի մասին, որոնց խոնավությունը գոհացրել էր նրանց: Ապրելով ինքնախաբեությամբ, թե ունեն այն, ինչ յուրաքանչյուր սալամանդր կերազեր, նրանք գոհ էին։ Ուրախությամբ ընդունեցին ինձ այդ ճահճոտ անտառները: Նրանք նույնիսկ ինձ ՝ սալամնդրիս համար էլ զզվելի տեսք ունեին: Նրանց նայելով կարելի էր հասկանալ, որ երբեք չեն մտածել ծովը որոնելու մասին:
– Ես այստեղ չեմ կարող: Պետք է գնամ,- ասացի` չկարողանալով զսպել հիասթափությունս։
– Ուր էլ գնաս, սրա նման տեղ չես գտնի,- պատասխանեց նրանցից մեկը հպարտորեն։
– Եվ փառք Աստծո,- հեգնեցի ես։
– Երկար չես գնա, կմեռնես ճանապարհին: – Ասաց նրանցից մեկը:
Ոչինչ չպատասխանեցի, որովհետև ես գիտեի ՝ երբ կարողանում ես հասնել ծովին կյանքդ ձգվում է հավերժորեն: Իսկ ես ամեն գնով հասնելու էի այնտեղ:
Լքեցի նրանց` այդ փոքրոգիներին, որ նույնիսկ երկկենցաղ էլ չէին: Մեկից ավելի միջավայրերում դիմանալու համար պետք է քեզնից ինչ-որ բան ներկայացնես, ինչ-որ արժեքավոր բան: Անտառում արժեքավորների շատ չես հանդիպի, բայց ես հավատում եմ ՝ ծովերում այլ է: Այնտեղ ինձ լավ կհասկանան, և շատ կսիրեն, եթե տեսնեն, որ ոչ մեկին չեմ նեղացնում:
Անտառը երկար էր ձգվում, շարունակում էի գնալ դեպի ծովը: Ես քայլում էի այն խորը ափսոսանքի գիտակցումով, որ վատնել եմ կյանքիս քսան տարիները։ Ապրել եմ առանց ծովի մասին մտածելու, վատնել եմ` հիմարների հետ ապրելով, ովքեր երբևէ չեն տարվել գեղեցիկի փնտրտուքներով: Ովքեր քաշ են եկել անտառներում ու ամեն օր կերակրվել զզվելի միջատներով և հրճվել են այն տգետ մտքով, թե դա է կյանքը ու դրա համար են այստեղ։ Հիմա, երբ թեկուզ նրանցից մեկին հանդիպում եմ, զզվանք եմ ապրում: Չեմ հասկանում՝ ինչպե՞ս են ապրում այստեղ, երբ գոյություն ունի ավելի գեղեցիկ մի վայր ՝ ծովը: Իհարկե իմ ճանապարհին շատ անպիտանների հանդիպեցի, որոնց կերա ՝ օգնելով ազատվել իրենց գարշելի կյանքից: Մեկ-մեկ անգամ փոքր սալամնդրների էի ուտում, որովհետև նրանք կյանքին արժանի չէին: Ընդհանրապես նրանք, ովքեր չեն գնհատում կյանքը, չեն կամենում բացահայտել կյանքի գեղեցիկ գաղտնիքները, արժանի չեն կյանքին: Այո՛, նրանց արդարացնելու համար եղել են պահեր, որ մտածել եմ՝ գուցե նրանք ուղղակի չգիտեն ծովերի մասին, սակայն դա հնարավոր չէ: Անտառներում հայտնված բոլոր մարդիկ ծովերից խոսել են մեզ մոտ, դրանց մասին մեզ անգամ թռչուններն են պատմել:
Լուրերը, որ ես ծովն եմ որոնում, մեր աշխարհում լայն տարածում էր ստացել։ Բոլորը խուսափում էին ինձնից։ Ոմանք այն պատճառով , որ մտածում էին` խելքս թռցրել եմ, ոմանք, որ կհասնեմ ծովերին ու կծիծաղեմ իրենց վրա, ոմանք պարզապես, առանց սեփական կարծիքի` ուղղակի տգետ սողուններին հետևելով:
Երեք տարի է արդեն, ինչ ես դեպի ծովն եմ գնում: Մի հազար անգամ պատկերացրել եմ ինձ ծովում՝ ազատ լողալիս, տրվելով ալիքների հոսանքին, վայելելով ծովը, ապրելով այնտեղ հավերժ:
Մի անգամ, ծով հասնելուս ճանապարհին, ինձ պատահեց մի անհասկանալի արտաքինով սողուն։ Չափազանց փոքր էր օձ լինելու համար և չափազանց մեծ ՝ որդի: Ես նրան ոչինչ չէի հարցրել, չէի էլ պատրաստվում զրույցի բռնվել նրա հետ, իսկ նա ասաց.
– Իզուր ես այդքան չարչարվում, ծովերը գոյություն չունեն:
– Թռչունները պատմել են ծովերի մասին, ասել են, որ կան,- վստահ պատասխանեցի ես:
– Չե՞ս նկատել, որ թռչունները միշտ էլ ծաղրում են նրանց, ովքեր սողուններին հավասարը հավասարի են տեսնում:
Չափազանց քաղցած էի՝ նրան երկար հանդուրժելու համար: Չեմ էլ հիշում թե իրականում ինչ համ ուներ, բայց երևի զզվելի էր: Ես նրան չէի վնասի, եթե նա չվիրավորեր իմ անցած ճանապարհը: Ինչևէ, նրան էլ չհաջողվեց փոխել որոշումս:
Անցավ ևս երկու տարի: Այդ երկու տարվա ընթացքում թռչունները, թերևս իմ միակ բարեկամները, ասացին, որ իսկապես գուցե մեռնեմ, նախքան ծովին հասնելս, սակայն այդ գիտակցումն էլ ինձ մոտ ոչինչ չփոխեց: Երբ գիտես թե հանուն ինչի ես ապրում, մեռնելը շնչելու պես սովորական է:
Ես շարունակում էի քայլել, բայց այդպես էլ չհանդիպեցի մեկին, որը կհամարձակվեր գալ ինձ հետ: Ոմանք ասում էին, որ ծով իրականում գոյություն չունի, ոմանք էլ, որ այն ինձ համար չէ:
Ես հասել էի նրան, որ բոլորն ատում էին ինձ, իսկ ես միայն ծովն էի սիրում, և միայն նրան էի հավատում: Անտառը ուր որ է վերջանում էր, երբ պոչս դեմ առավ մի փայտի կտորի ու ես ցած գլորվեցի: Հայտնվեցի ավազեպատ մի վայրում, բարձրացրի գլուխս ու վերջապես իմ աչքերի առաջ հայտնվեց կապույտ, պարզ, մաքուր ծովը: Լսվում էր ալիքների դյութիչ ձայնը։ Դրանք զարկվում էին իրար ու թվում էր, թե շրջապատող ժայռերը «կյանք» են արձագանքում։
Մարդու նման երջանիկ էի, մարդ-երեխայի, ես նրանց շատ անգամներ եմ տեսել անտառներում, նրանք նույնիսկ պատրաստ էին ճախրել, երբ երջանիկ էին: Ես էլ էի պատրաստ այդ ճախրանքին, և ես ինձ թռչուն էի զգում, թռչուն, որը երբեք չի նայել սողունին իբրև հավասարը հավասարի: Եթե արցունքագեղձերս բաց լինեին, ես կարտասվեի երջանկությունից:
Թռչելու ցանկությունս չէր հասցրել դադարել, երբ լսեցի մի կենդանու ձայն, որն ինձ ասաց.
– Վերջապես դու հասար:
Դա…դա կարմրավուն, երկար չանչերով ծովային կենդանի էր, ես նրա մասին լսել եմ, դարձյալ իմ ազգակից թռչուններից…դա խեցգետին էր:
– Այո,- հպարտ պատասխանեցի ես,- ես այստեղ եմ:
– Սա քեզ ոչինչ չի տա և դու շուտով կմեռնես :
Նա գորտերից տարբերվում էր միայն իր արտաքինով, և ես արհամարհեցի նրան:
Ես ՝ միակ սալամանդրս, որն իրավունք ունի թռչունների ազգականը կոչվելու, գնում էի դեպի ծովը, իսկ մտքում՝ ճախրում: Ծովին վերջնականապես հասնելուց հետո զգացի, որ իզուր չէր այն ճանապարհը, որն անցել եմ: Նետվեցի ծովի մեջ՝ ոչինչ չունենալով և ոչ ոք չունենալով: Նկատեցի, որ այլևս ոչ մի իմաստ չկա, որ այլևս չեմ կարող երազել: Միակ բանը, որն ինձ ստիպել էր առաջ շարժվել դա ծովին հասնելու երազանքն էր:
Ծովի ալիքները դիպան թաց մաշկիս: Ես առաջին ագամ զգացի ծովի բուրմունքն ու սառը շունչը, այն այնպես հաճելի էր, որ ուզում էի մի ամբողջ հավերժություն այնտեղ ապրել: Նկատեցի, որ եթե ավելի շուտ ձգտեի ծովին, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Ծովն ինձ ոչինչ չտվեց և տվեց ամեն ինչ աշխարհում: Նրան հասնելու համար ես հաղթեցի բոլորին, ես հաղթահարեցի ամեն ինչ, ես ճանաչեցի ինքս ինձ: Աչքերս քիչ-քիչ փակվում էին, ու ես քիչ-քիչ դադարում էի զգալ, թե ինչպես էր ծովն ինձ տանում դեպի իր խորքերը, մի տեղ, որի մասին նույնիսկ թռչունները չէին պատմել, և որի մասին անգամ երազել չէի կարող: Դա մի անհայտություն էր, որը մի նոր երազնաքի նման կանչում էր ինձ:

Թարգմանություն

Թարգմանություն

Научиться жить в огне

Говорят, что когда приближаешься к огню — то он сначала светит, потом греет, а после обжигает. Видя свет друг друга, мы стремимся сблизиться, чтобы согреться. Особенно, когда нам так не хватает тепла. Ближе, ближе, еще ближе… Чтобы отогреться за всю предшествующую жизнь, и на всю последующую. Но, обжегшись, отскакиваем назад, в холод, отныне боясь сближаться, и часто даже не желая видеть свет.

Эта граница может быть разной с разными людьми: кто-то обжигает, еще не начав согревать, а к кому-то удается подойти очень близко. И, в простоте душевной, мы думаем, что где-то точно есть человек, который будет нас всегда греть, и никогда не обожжет. Но предел есть всегда, и чем мы ближе подошли друг к другу, тем больнее на него натыкаться.
Можно научиться не отскакивать, а находить комфортное для обоих расстояние, и оставаться на нем. Это хороший способ, взрослый, ответственный, реалистичный.

Но если все же очень хочется заглянуть за край, перейти границу… Так бывает, редко, но бывает: когда без этого — вроде как и не совсем жизнь. Тогда выход один — научиться жить в огне, как мифические саламандры. Стать огнем. Не оставить в себе ничего, кроме огня. И тогда, два таких огня, встречаясь, могут соединяться в один, или проходить друг сквозь друга свободно, не встречая препятствий. А всем остальным вокруг становится светлее.

Սովորել ապրել կրակի մեջ

Ասում են, երբ մոտենում ես կրակին, այն սկզբում փայլում է, հետո տաքացնում, հետո այրում։ Տեսնելով միմյանց լույսը՝ մենք ձգտում ենք ավելի մոտենալ, որպեսզի տաքանանք։ Հատկապես այն ժամանակ, երբ մեզ այդքան պակասում է ջերմություն: Ավելի մոտ, ավելի մոտ, ավելի շատ… Որպեսզի ջերմանալ ամբողջ անցած կյանքի համար, և մնացած ողջ կյանքի տեղը նույնպես: Բայց, այրվելով, մենք հետ ենք ցատկում դեպի ցուրտ, այժմ վախենալով մոտենալ և հաճախ նույնիսկ լույսը չտեսնելու ցանկությամբ։

Այդ սահմանը կարող է տարբեր լինել, տարբեր մարդկանց մոտ՝ ինչ-որ մեկը այրում է անգամ դեռ չտաքացրած, բայց ինչ-որ մեկին կարելի է շատ մոտենալ: Եվ հոգու խորքում, մենք մտածում ենք, որ ինչ-որ տեղ հաստատ կա մի մարդ, ով միշտ կջերմացնի մեզ և երբեք չի այրի։ Բայց սահման միշտ էլ կա, և որքան շատ ենք մոտենում միմյանց, այնքան ավելի ցավալի է այդ ժամանակ սայթաքելը:
Կարելի է սովորել ոչ թե հետ ցատկել, այլ գտնել երկուսին առավել հարմար հեռավորություն և մնալ այդ հեռավորության վրա: Սա լավ միջոց է՝ հասուն, պատասխանատու, իրատես։

Բայց,,եթե այնուամենայնիվ ցանկություն կա տեսնել սահմանից, եզրից այն կողմ, անցել այն… Դա տեղի է ունենում, հազվադեպ, բայց տեղի է ունենում. երբ թվում է, թե առանց դրա կյանք ուղղակի չկա: Հետո միայն մեկ ելք կա՝ սովորել ապրել կրակի մեջ, ինչպես առասպելական հերոսները։ Դարձեք կրակ: Չթողնելով քո ներսում ոչինչ՝ կրակից բացի: Եվ հետո, երկու նման կրակ, հանդիպելով, կարող են ձուլվել, կամ ազատորեն անցնել միմյանց միջով, առանց խոչընդոտների: Եվ շրջապատում մնացած ամենը ավելի լուսավոր կդառնա: