Հայ մաթեմատիկոսներ

Հայ մաթեմատիկոսներ

Նորայր Առաքելյան

Նորայր Հունանի Առաքելյան (հուլիսի 17, 1936, Մեղրաշեն, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1989), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ՝ 1974): Հիմնական հետազոտությունների բնագավառներն են կոմպլեքս անալիզ և մոտավորությունների տեսություն։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2003)։

Կենսագրություն

Ծնվել է Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղում (Հայկական ԽՍՀ)։ 1954-1958 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1989 — 1991, 1997-2006 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, 1991 — 1993՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր։ 2006 թվականից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի, մեխանիկայի և ինֆորմատիկայի բաժանմունքի ակադեմիկ-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։ Տրիի համալսարանի (Գերմանիա) պատվավոր դոկտոր (2004)։

2013 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

Սերգեյ Այվազյան

Սերգեյ Այվազյան.jpg

Սերգեյ Արտեմի Այվազյան (ռուս.՝ Сергей Арутюнович Айвазян ) (հունիսի 24, 1934, Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն — մարտի 12, 2019, Մոսկվա, Ռուսաստան), հայազգի մաթեմատիկոս, տնտեսագետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Լեոնիդ Կանտորովիչի անվան մրցանակի դափնեկիր (2017), ՌԳԱ Կենտրոնական տնտեսագիտական-մաթեմատիկական ինստիտուտի փոխտնօրեն, կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի որդին։

Սերգեյ Այվազյանը ծնվել է Մոսկվա քաղաքում։ 1952 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի թիվ 186-րդ միջնակարգ դպրոցը։ 1957 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո մինչև 1969 թվականը որպես կրտսեր գիտաշխատող աշխատել է Վլադիմիր Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում, այնուհետև տեղափոխվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտ, որտեղ էլ իր նախաձեռնությամբ ստեղծվեց կիրառական եղանակներով հավանականության տեսության և մաթեմատիկական վիճակագրության լաբորատորիա։ Նրա առաջին գիտական ղեկավարներն են եղել գիտնականներ, ակադեմիկոսներ Ա.Կոլմագորովը և Նոբելյան մրցանակի դափնեկիր Յու. Վ. Պրոխորովը։ Նրա դիպլոմային աշխատանքի արդյունքները տպագրվել են մի շարք երկրների հրատարակություններում։ 1967 թվականին Այվազյանը պաշտպանել է գիտական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան՝ հավանականությունների տեսության մասնագիտությամբ՝ «Сравнение оптимальных свойств критериев Неймана Пирсона и Вальда» թեմայով։ 1975 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն մաթեմատիկական կիբեռնետիկա մասնագիտությամբ՝ «Вероятностностатистическое моделирование социально-экономических процессов и некоторые проблемы многомерного статистического анализа» թեմայով։ Նա մոտ 100 գիտական աշխատանքների և մենագրությունների հեղինակ է, որոնք տպագրվել են տարբեր երկրներում։ Նա նաև ղեկավար է եղել մոտ 20 գիտնականի, որոնք պաշտպանել են գիտական թեզեր։ 1988-2001 թվականներին հրատարակել է երկու դասագիրք՝ «Կիրառական վիճակագրություն և էկոնոմետրիայի հիմունքներ», «Կիրառական վիճակագրությունը խնդիրներում և վարժություններում»։ Այվազյանը դասախոսել է նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում։

Կապը այլ բուհերի հետ

Այվազյանը համագործակցել է մի շարք երկրների բուհերի գիտաշխատողների հետ։ Նրա նախաձեռնությամբ և մասնակցությամբ Ռուս-հայկական համալսարանի հետ մշակվել է «Հայաստանի Հանրապետության մակրո էկոնոմոմետրիկական մոդելավորումը» նախագծի տեխնիկական առաջադրանքի հիմնական դրույթները, զեկուցումներով և դասախոսություններով հանդես է եկել ինչպես Հայաստանի բուհերում, այնպես էլ Արցախի պետական համալսարանում։ Նա դասախոսություններ է ունեցել նաև Դիժոնի համալսարանի տնտեսա-մաթեմատիկական ինստիտուտում (Ֆրանսիա), Լոնդոնի Թագավորական համալսարանում (Մեծ Բրիտանիա) և այլն։ 2008 թվականին Սերգեյ Այվազյան ընտրվել է Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ։

Անդամակցություն

  • Բարձրագույն դպրոցի միջազգային ԳԱ անդամ։
  • Ամերիկյան վիճակագրական ընկերության անդամ։
  • 2008 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ։

Մրցանակներ

  • ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր (1986)
  • Ֆրանսիայի վիճակագիրների ազգային կոնգրեսի պատվավոր շքանշան (1986)
  • Եվրոպական էկոնոմետրիական կոնգրեսի պատվավոր շքանշան (1988)
  • Կոնտորովի անվան մրցանակի դափնեկիր (2017)

Երկեր

  • Топология потребления, М., 1978 (համահեղինակ).
  • Прикладная статистика: Классификация и снижение размерности. М., 1988 (համահեղինակ).
  • Probabilistic-Statistical Modelling of the Relations in Society, Amsterdam-N. Y.-Oxford, 1976.
  • Прикладная статистика и основы эконометрики — М.: Юнити, 1998.
  • Прикладная статистика и основы эконометрики: Учебник для вузов.
  • Россия в межстрановом анализе синтетических категорий качества жизни населения: анализ российской траектории на стыке XX—XXI вв. (1995—2004 гг.). Мир России. 2005. Т. XIV. № 1. С. 62-88.

Գրիգորի Կարագուլյան

Գրիգորի Կարագուլյանը ծնվել է 1962 թվականին Վրաստանի Վալե քաղաքում։ 1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1989-2004 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում, եղել է կրտսեր, ավագ գիտաշխատող։ 2002 թվականին ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում («Եռանկյունաչափական և ընդհանուր օրթոգոնալ շարքերի զուգամիտության և հանրագումարելիության մասին», Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ, Մոսկվա, 2002)։ Միաժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 2000-2006 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դոցենտ, 2006 թվականից՝ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դոցենտ, 2014 թվականից՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի իրական անալիզի բաժնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են օրթոգոնալ շարքերի զուգամիտությանը, եռանկյունաչափական և օրթոգոնալ Ֆուրյեի շարքերի զուգամիտությանն ու հանրագումարելիությանը։

Պարգևներ, մրցանակներ

  • ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների մրցանակ, 1989
  • Սորոսի մրցանակ, 1994
  • Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ, 2016 («Օրթոգոնալ շարքերի զուգամիտության որոշ հարցեր» գիտական հոդվածների շարքի համար)։
Պատմության ընտրությամբ դասընթաց | Ամփոփիչ աշխատանք

Պատմության ընտրությամբ դասընթաց | Ամփոփիչ աշխատանք

Դե, ինչպես նախորդ տարի, այդպես էլ այս տարի որոշեցի նորից ընտրել «Պատմության ընտրությամբ խորացված դասընթացը»՝ նախ որպես նախընտրած առարկա, և հետո որպես ապագա մասնագիտությանս համապատասխանող ոլորտ։ Այս տարի չցանկացա ամփոփիչ աշխատանքս ներկայացնել նույն ձևաչափով, ինչպես անցյալ տարի, որոշեցի ներկայացնել այս տարվա բոլոր աշխատանքներս, նախագծերս և բազմաթիվ այլ ուսումնական նյութեր, դրանց մասին խոսել առանձին-առանձին, որոնք կարողացել եմ ստեղծել «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի շրջանակում/շնորհիվ լրիվ այլ ձևաչափով։ Կփորձեմ կատարածս աշխատանքները բաժանել մասերի և նյութս մեկնաբանել, թե ինչ արդյունք է տվել տվյալ աշխատանքը նախ գիտելիքի, այնուհետև տարբեր հմտությունների առումով։

Հանդիպումներ մասնագետների հետ․

Նախ նշեմ, որ հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումները մեր «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի շրջանակում իրականացվող ամենասիրելի և արդյունավետ բաղադրիչն է։ Ամենասիրելին է, քանի որ, բազմիցս եմ նշել, այն առավել արդյունավետ ճանապարհն է որևէ թեմայի շուրջ կենդանի, իրական գիտելիքներ ձեռք բերելու և մեծ տեղեկատվություն ստանալու համար։ Այս տարի ունեցանք հանդիպումներ երեք մասնագետների հետ՝ Ռուբեն Գալչյանի, Աշոտ Ոսկանյանի և Արամ Մանուկյանի։ Ցավում եմ, որ չկարողացա մասնակցել Արամ Մանուկյանի հետ հանդիպմանը, սակայն մասնակցել եմ մյուս երկու մասնագետների հետ հանդիպումներին։ Իրականում ամենաշատը սպասումներ ունեի Աշոտ Ոսկանյանի հետ հանդիպումից, սակայն ամենհաջողվածը, ըստ իս, Ռուբեն Գալչյանի հետ հանդիպումն էր։ Եթե նկատեցիք, ստեղծել եմ անգամ փաթեթ Ռուբեն Գալչյանի վերաբերյալ, որտեղ ներառել եմ՝

  • նրա մասին կենսագրական նյութ
  • իր գրքի վերաբերյալ իմ վերլուծությունը
  • հանդիպման նախապատրաստական նյութեր
  • հանդիպման իմ լուսաբանումը և տպավորություններս

Կարծում եմ, որ պարոն Գալչյանի հետ հանդիպումը անչափ արդյունավետ էր և գտնում եմ, որ այսպիսի մարդուն մենք՝ հայերս, լինելով ազգասեր, պետք է տարածենք, ճանաչել տանք աշխարհին, քանի որ նա այն մարդկանցից է, ով ընդունակ է ողջ աշխարհին փաստերով ապացուցել մեր ինքնությունը և մեր տարածքային ամբողջությունը։

Ավելին՝ լուսաբանմանս մեջ։

Արտագնա պարապմուքններ.

Արտագնա պարապմունքները երկուսն էին, երկուսն էլ անչափ հետաքրքիր։ Իհարկե, կցանկանամ առանձնահատուկ նշել «Կարմիր բլուր» հնավայրում մեր ունեցած պարապմունքի մասին, քանի որ դրա ընթացքում մենք մի մե՜ծ հնարավորություն ունեցանք մասնակցելու անչափ հետաքրքիր և յուրահատուկ գործի՝ հնագիտական պեղումների, որի արդյունքում էլ կատարեցինք հետաքրքիր բացահայտումներ․․․այդ մասին մանրամասները կարող եք տեսնել օրվա վերաբերյալ լուսաբանմանս մեջ։ Նաև ունեցանք արտագնա պարապմունք Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ ունեցանք հիանալի օր, որը դարձավ մեզ համար նոր գիտելիքների ձեռքբերման աղբյուր։ Անչափ հետաքրիքր էր երկար տարիներ անց այցելել նոր, վերակառուցված պատմության թանգարան, որտեղ հավաքված էր կարծես մեր ողջ պատմությունը․․․Թանգարան այցի վերաբերյալ նյութը՝ այստեղ։

Գիտաժողովներ.

Այս տարի մասնակցություն ունեցանք «Հին Հայաստանի պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովին, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում։ Այս տարվա գիտաժողովը կոնկրետ ինձ համար ոչ այդքան արդյունավետ հետաքրքիր էր։ Պատճառը միգուցե թեմաների մեջ իմ հետաքրքրության պակասի՞ մեջ էր։ Ինչպես մեջբերել եմ լուսաբանմանս մեջ, թեմաները չափազանց մանր տարրերի վրա էին հիմնված և դա այդքան էլ հետաքրքիր չէր։ Սակայն, միևնույն է, այսպես ասած, գիտաժողովը մնում է գիտաժողով և այն, միևնույն է, տվել է իր արդյունքը։

Տարատեսակ նյութեր, ուսումնասիրություններ.

Սիրադեղյանական օրեր | Լայնածավալ նախագիծ.

Սիրադեղյանական օրերին մասնակցությունս առանձնացրել եմ, քանի որ, ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Սիրադեղյանական օրերը ունեցան ինձ համար մեծ նշանակություն։ Սիրադեղյանական օրերի ընթացքում ներդրել եմ առավելագույն ջանքերս և անդադար աշխատել եմ։ Կարծում եմ, որ այս ուսումնական շրջանում կատարածս ամենածավալուն աշխատանքները հենց վերաբերվում էին տվյալ նախագծին։ «Սիրադեղյան» երևույթը ինձ համար դարձել է կյանքի անբաժան մաս, որն ազդում է ինձ վրա միայն դրական կերպով, իսկ ավելին իմ վերաբերմունքի և աշխատանքներիս վերաբերյալ կարող եք իմանալ, տեսնել վերը նշված նյութերիս մեջ՝ անցնելով Վանո Սիրադեղյանի մեծածավալ փաթեթով։

Դե ինչ, ամփոփումս այսքանն էր, կարծում եմ, որ այս ուսումնական շրջանը անչափ արդյունավետ էր և, իհարկե, ինչպես միշտ, բազմատեսակ և հետաքրքիր․․․

Մեծ եղեռնի իրականացման փուլերը | Հայերի ցեղասպանության պատճառները…

Մեծ եղեռնի իրականացման փուլերը | Հայերի ցեղասպանության պատճառները…

Մեծ եղեռնի իրականացման փուլերը.

Դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ հայ բնակչության բնաջնջման ծրագիրը մշակել էին կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան, երիտթուրքական կուսակցության կենտկոմի անդամ Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ: Առաջին աշխարհամարտի սանձազերծումը պատեհ առիթ է ստեղծել հայերի զանգվածային ոչնչացման ծրագրերի իրագործման համար: 1914 թ-ի հոկտեմբերին Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կազմվել է հատուկ մարմին՝ «Երեքի գործադիր կոմիտե» (Սելանիկլի Նազիմ, Բեհաէդդին Շաքիր, Միդհատ Շյուքրի), որին հանձնարարվել է կազմակերպել հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: «Երեքի գործադիր կոմիտեն» ստացել է մեծ լիազորություններ, զենք ու դրամ:

Իրենց ծրագիրն իրականացնելու նպատակով իշխանությունները նախ փորձել են հայերին զրկել դիմադրելու հնարավորությունից: Հայերի ցեղասպանության ծրագիրն իրականացվել է 3 փուլով

Առաջին՝ պատերազմի սկզբին բանակ զորակոչված 18–45 տարեկան 60 հզ. հայ զինվորները, Սարիղամիշի մոտ թուրքական բանակի ջախջախումից հետո, որպես քավության նոխազ, զինաթափվել  են և 1915 թ-ի փետրվարին Էնվերի հրամանով ոչնչացվել: Սկզբում նրանց ռազմաճակատից տեղափոխել են թիկունք՝ բանվորական գումարտակներ, ապա խմբերով դուրս բերել տեղակայված վայրերից ու կոտորել: Այդ ընթացքում բռնագրավել են հայ բնակչության սակավաթիվ զենքն ու զինամթերքը: Ցեղասպանության երկրորդ փուլը հայ մտավորականության և հայությանը կազմակերպող ուժի ձերբակալությունն ու ոչնչացումն էր: Զեյթունում խոշտանգվելով սպանվել է ազատագրական շարժման գործիչ Նազարեթ Չաուշը (Նորաշխարհյան), Վանում՝ Իշխանը (Նիկողայոս Պողոսյան), օսմանյան խորհրդարանի պատգամավոր Արշակ Վռամյանը (Օնիկ Դերձակյան) և շատ ուրիշներ: 1915 թ-ի ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և Անատոլիայի խորքերն է աքսորվել մոտ 800 մտավորական. նրանց թվում էին կոմպոզիտոր Կոմիտասը, գրողներ Գրիգոր Զոհրապը (նաև խորհրդարանի պատգամավոր էր), Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը և շատ ուրիշներ: Մեծ մասն սպանվել է: 1915 թ-ի հունիսին Կոստանդնուպոլսի հրապարակներից մեկում կախաղան են բարձրացվել հնչակյան գործիչ Փարամազը (Մատթեոս Սարգիսյան) և նրա 19 կուսակից ընկերները: Երրորդ փուլում սկսվել է տասնյակհազարավոր անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի զանգվածային տեղահանությունը: Որոշ վայրերում հայ բնակչությունը փորձել է դիմադրել: 1915 թ-ի մայիս-հունիսին սկսվել են Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների, Կիլիկիայի, Արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն արդեն կռահել էր, որ հայ բնակչության տեղահանությունը հետապնդում է մեկ նպատակ` հայերի զանգվածային ոչնչացում: Տեղահանության իսկական նպատակը հայտնի էր նաև Թուրքիայի դաշնակից Գերմանիային, որի դեսպան Հանս Վանգենհայմը 1915 թ-ի հուլիսին այդ մասին տեղեկացրել է իր կառավարությանը

Հայերի ցեղասպանության պատճառները.

Հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն են: 

Երիտթուրքական կառավարությունը, մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը կցել Այսրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը և Պովոլժիեն: Այդ նպատակի իրականացման ճանապարհին անհրաժեշտ էր առաջին հերթին ոչնչացնել հայ բնակչությանը` նրանց մեղադրելով ռուսական կողմնորոշման և պանթյուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Հայերի բնաջնջումը միաժամանակ օրակարգից կհաներ նաև Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտություններին Թուրքիայի ներքին գործերին: 

Ցեղասպանության ծրագիրն ուներ նաև ակնհայտ նյութական դրդապատճառներ. այն է` ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց անշարժ ու շարժական գույքը: