Այց Հայաստանի պատմության թանգարան…

Այց Հայաստանի պատմության թանգարան…

Դեկտեմբերի 7-ին, 11-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի մեր խմբի սովորողներով, դասընթացի ծրագրի շրջանակում, այցելեցինք Հայաստանի պատմության թանգարան, որտեղ հնարավորություն ունեցանք տեսնելու մարդկության պատմության Քարի դարից մինչև նոր և նորագույն շրջանի բազմաթիվ և բազմատեսակ գտածոներ, որոնք պեղվել և հայտնաբերվել են Հին Արտաշատի, Դվինի, Մեծամորի, Շենգավիթի և այլ հնավայրերից։ Թանգարանի էքսկուրսավարը մեզ մանրամասն բացատրություններով ներկայացրեց 5 հիմնական սրահները՝ Քարի դարի, Արտաշատի գտածոների, Դրվագներ ինքնության /Զարդեր/, Զենքի /Պայքար և մշակույթ/, Գորգերի /Ինքնություն/ սրահները, որտեղ ցուցադրված են հիմնականում բնօրինակ գտածոներ, նաև նվիրատվության և գնումների ճանապարհով ձեռք բերված նմուշներ։ Հիմնական շրջայց-ուսումնասիրությունից հետո նաև ծանոթացանք թանգարանում ժամանակավորապես ցուցադրվող «Հին Մեծամոր»․հայ-լեհական արշավախմբի 10-ամյա պեղումների արդյունքներին,  ինչպես նաև հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի լուսանկարների ցուցադրությանը։ Բոլոր սրահներն էլ չափազանց հետաքրքիր էին, սակայն, Քարի դարի սրահում մեր էքսկուրսավարի հաճախ հնչող արտահայտությունը դուրս չէր գալիս, որն էր «Քրիստոսից առաջ, Հոմո էրեկտուսի ժամանակ»։ Ինչո՞ւ դուրս չէր գալիս, քանի որ «Քրիստոսի» անունը և Հոմո էրեկտուսի անվանումը չի կարելի համատեղել և գործածել միմյանց հետ նույն նախադասության մեջ, դրա պատճառն է այն, որ նրանք իրար հակասում են և անկարելի է միասին օգտագործել մի արտահայտությամբ, իսկ դրա համար հարկավոր է բավականաչափ տեղեկացված լինել, այլապես չես կարող իմանալ, որ այն մարդը, ով հավատում է Քրիսստոսին՝ նրա գալուստին, հավատում է նաև Աստծուն, տրամաբանական է, որ տվյալ անձնավորությունը դեմ է էվոլուցիոն գաղափարներին (մարդկային), հետևաբար անկարելի է այդպես արտահայտվել, այլապես դա դիտարկվում է ինչպես “առանց հասկանալու արտահայտված միտք”։ Դրանից զատ, ամեն ինչ դուրս եկավ, ողջ այցը և այն ինֆորմացիան, որը մեզ փոխանցեցին, այն հրաշալի այցի միջոցով։ Ցուցադրված բոլոր նմուշները բացառիկ էին և վստահ եմ, որ բոլորիս համար միանշանակ հետաքրքիր։ Շնորհակալություն թանգարանին այսպիսի հետաքրքրաշարժ և յուրահատուկ այց և արտագնա պարապմունք անցկացնելու համար։

Թողնել մեկնաբանություն