Պատմության ընտրությամբ դասընթաց | Ամփոփիչ աշխատանք

Պատմության ընտրությամբ դասընթաց | Ամփոփիչ աշխատանք

Դե, ինչպես նախորդ տարի, այդպես էլ այս տարի որոշեցի նորից ընտրել «Պատմության ընտրությամբ խորացված դասընթացը»՝ նախ որպես նախընտրած առարկա, և հետո որպես ապագա մասնագիտությանս համապատասխանող ոլորտ։ Այս տարի չցանկացա ամփոփիչ աշխատանքս ներկայացնել նույն ձևաչափով, ինչպես անցյալ տարի, որոշեցի ներկայացնել այս տարվա բոլոր աշխատանքներս, նախագծերս և բազմաթիվ այլ ուսումնական նյութեր, դրանց մասին խոսել առանձին-առանձին, որոնք կարողացել եմ ստեղծել «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի շրջանակում/շնորհիվ լրիվ այլ ձևաչափով։ Կփորձեմ կատարածս աշխատանքները բաժանել մասերի և նյութս մեկնաբանել, թե ինչ արդյունք է տվել տվյալ աշխատանքը նախ գիտելիքի, այնուհետև տարբեր հմտությունների առումով։

Հանդիպումներ մասնագետների հետ․

Նախ նշեմ, որ հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումները մեր «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի շրջանակում իրականացվող ամենասիրելի և արդյունավետ բաղադրիչն է։ Ամենասիրելին է, քանի որ, բազմիցս եմ նշել, այն առավել արդյունավետ ճանապարհն է որևէ թեմայի շուրջ կենդանի, իրական գիտելիքներ ձեռք բերելու և մեծ տեղեկատվություն ստանալու համար։ Այս տարի ունեցանք հանդիպումներ երեք մասնագետների հետ՝ Ռուբեն Գալչյանի, Աշոտ Ոսկանյանի և Արամ Մանուկյանի։ Ցավում եմ, որ չկարողացա մասնակցել Արամ Մանուկյանի հետ հանդիպմանը, սակայն մասնակցել եմ մյուս երկու մասնագետների հետ հանդիպումներին։ Իրականում ամենաշատը սպասումներ ունեի Աշոտ Ոսկանյանի հետ հանդիպումից, սակայն ամենհաջողվածը, ըստ իս, Ռուբեն Գալչյանի հետ հանդիպումն էր։ Եթե նկատեցիք, ստեղծել եմ անգամ փաթեթ Ռուբեն Գալչյանի վերաբերյալ, որտեղ ներառել եմ՝

  • նրա մասին կենսագրական նյութ
  • իր գրքի վերաբերյալ իմ վերլուծությունը
  • հանդիպման նախապատրաստական նյութեր
  • հանդիպման իմ լուսաբանումը և տպավորություններս

Կարծում եմ, որ պարոն Գալչյանի հետ հանդիպումը անչափ արդյունավետ էր և գտնում եմ, որ այսպիսի մարդուն մենք՝ հայերս, լինելով ազգասեր, պետք է տարածենք, ճանաչել տանք աշխարհին, քանի որ նա այն մարդկանցից է, ով ընդունակ է ողջ աշխարհին փաստերով ապացուցել մեր ինքնությունը և մեր տարածքային ամբողջությունը։

Ավելին՝ լուսաբանմանս մեջ։

Արտագնա պարապմուքններ.

Արտագնա պարապմունքները երկուսն էին, երկուսն էլ անչափ հետաքրքիր։ Իհարկե, կցանկանամ առանձնահատուկ նշել «Կարմիր բլուր» հնավայրում մեր ունեցած պարապմունքի մասին, քանի որ դրա ընթացքում մենք մի մե՜ծ հնարավորություն ունեցանք մասնակցելու անչափ հետաքրքիր և յուրահատուկ գործի՝ հնագիտական պեղումների, որի արդյունքում էլ կատարեցինք հետաքրքիր բացահայտումներ․․․այդ մասին մանրամասները կարող եք տեսնել օրվա վերաբերյալ լուսաբանմանս մեջ։ Նաև ունեցանք արտագնա պարապմունք Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ ունեցանք հիանալի օր, որը դարձավ մեզ համար նոր գիտելիքների ձեռքբերման աղբյուր։ Անչափ հետաքրիքր էր երկար տարիներ անց այցելել նոր, վերակառուցված պատմության թանգարան, որտեղ հավաքված էր կարծես մեր ողջ պատմությունը․․․Թանգարան այցի վերաբերյալ նյութը՝ այստեղ։

Գիտաժողովներ.

Այս տարի մասնակցություն ունեցանք «Հին Հայաստանի պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովին, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում։ Այս տարվա գիտաժողովը կոնկրետ ինձ համար ոչ այդքան արդյունավետ հետաքրքիր էր։ Պատճառը միգուցե թեմաների մեջ իմ հետաքրքրության պակասի՞ մեջ էր։ Ինչպես մեջբերել եմ լուսաբանմանս մեջ, թեմաները չափազանց մանր տարրերի վրա էին հիմնված և դա այդքան էլ հետաքրքիր չէր։ Սակայն, միևնույն է, այսպես ասած, գիտաժողովը մնում է գիտաժողով և այն, միևնույն է, տվել է իր արդյունքը։

Տարատեսակ նյութեր, ուսումնասիրություններ.

Սիրադեղյանական օրեր | Լայնածավալ նախագիծ.

Սիրադեղյանական օրերին մասնակցությունս առանձնացրել եմ, քանի որ, ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Սիրադեղյանական օրերը ունեցան ինձ համար մեծ նշանակություն։ Սիրադեղյանական օրերի ընթացքում ներդրել եմ առավելագույն ջանքերս և անդադար աշխատել եմ։ Կարծում եմ, որ այս ուսումնական շրջանում կատարածս ամենածավալուն աշխատանքները հենց վերաբերվում էին տվյալ նախագծին։ «Սիրադեղյան» երևույթը ինձ համար դարձել է կյանքի անբաժան մաս, որն ազդում է ինձ վրա միայն դրական կերպով, իսկ ավելին իմ վերաբերմունքի և աշխատանքներիս վերաբերյալ կարող եք իմանալ, տեսնել վերը նշված նյութերիս մեջ՝ անցնելով Վանո Սիրադեղյանի մեծածավալ փաթեթով։

Դե ինչ, ամփոփումս այսքանն էր, կարծում եմ, որ այս ուսումնական շրջանը անչափ արդյունավետ էր և, իհարկե, ինչպես միշտ, բազմատեսակ և հետաքրքիր․․․

Թողնել մեկնաբանություն