Մետաղաձուլություն և մեքենաշինություն

Մետաղաձուլություն և մեքենաշինություն

 

  1. Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ: Մետաղով պատրաստում են տարբեր ժամանակակից իրեր, տեխնիկա, տարբեր սարքեր, ռոբոտներ, տրանսպորտ և այլն… Այդ սարքերը շատ պետք են գալիս այս ժամանակակից աշխարհում այդպիսով առանց մետաղի չի կարող առաջնթաց ունենալ ոչ տնտեսությունը ոչ էլ կյանքը:
  2. Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
    Մեքենաշինության հումքը մետաղաձուլությունն է և այդպիսով մեքենաշինությունը փոխադարձ կապեր ունի մետաղադուլության հետ:
  3. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում:
    World_map_blank
  4. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ:
    k
  5. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:
    k - копия
Русский язык

Русский язык

Домашняя работа 

  • Начните работу над проектом «Глобальные проблемы современности». 
  • Выполните упражнение:
  • Из двух простых предложений составьте сложное предложение, используя союзы потому что, так как, благодаря тому что, из-за того что, поэтому.
    1. Движение транспорта приостановлено из-за того что произошла авария.
    2. Пока этот вопрос не может быть решен Декан в командировке.
    3. Студент долго болел поэтому он просит перенести сессию.
    4. Ученый обладал высокой трудоспособностью и благодаря этого ученому удалось получить хорошие научные результаты.
    5. Одни органы животных развиваются, а другие ослабевают и исчезают поэтому происходит изменение внешней среды.
  • Составьте предложения с союзами:

Благодаря, от, из-за, потому что, поэтому, так как. 

Благодаря ей я начал хорошо разговаривать по итальянски.
От этого запаха мне становится плохо.
Всё это из-за неё.
Я заболела так как не одела свитер.
Поэтому я лежу.

Գրազը: Հովհաննես Թումանյան

Գրազը: Հովհաննես Թումանյան

  1. Կարդացեք պատմվածքը:
  2. Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք:
    գուժավոր- Գույժի մասին հաղորդող՝ գուժող:
    քիրվա- Բարեկամ, ծանոթ
    բինեն-…?
  3. Նկարագրեք և բնութագրեք չոբան Չատիին:
    Չոբան Չատիին մի շատ աժդահա, ուժեղ, խիզախ, ընկերասեր, բարեսիրտ և հյուրասեր մարդ էր: Նա շատ ուժեղ մարդ էր, քանի որ անվախ մենամարտեց թուրքերի հետ, իսկ իր հյուրասիրությունն ու բարեսրտությունը երևում է այն փաստից, որ նա միշտ ուներ շատ հյուրեր,  ընդունում էր բոլոր անծանոթներին, շատ լավ կերակրում էր և միշտ լավ ճանապարհում:
  4. Ինչո՞ւ է պատմվածքը վերնագրված «Գրազ»:
    Այս պատմությունը վերնագրել են Գրազ, քանի որ հենց այդպես էլ սկսվում է պատմությունը՝ նրանց գրազ գալուց:
  5. Ինքդ վերնագրիր պատմվածքը և հիմնավորիր դրածդ վերնագիրը:
    (Թշնամիներ, որոնց բաժանում է մեկ լեռ)… Երևի այսպես կվերնագրեի այս պատմությունը, քանի որ այս պատմության մեջ պատմում էր հայերի և թուրքերի թշնամության մասին, և նրանց բաժանում էր ընդամենը մեկ լեռ: Չնայած կարծում եմ, որ հենց այս վերնագիրը՝ Գրազը, ավելի շատ է սազում այս պատմությանը, քանի որ ինչպես արդեն ասեցի հենց այդպես էլ սկսվում է այս պատմությունը՝ գրազով:

1Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։

Մութը Ձորը բաժամում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր բինեն զարկում, մյուս կողմը՝ հայը։

Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հանդերում են հասնում ու փետակռիվ են անում։

Մեկ էլ տեսար մի սարի ուսից տարածվեց մի զիլ, առաձգական ձայն՝ «Հավար հե՜յ․․․»։ Այդ գուժավոր ձայնը ձգվելով՝ տարածվում է լեռներում, ու հանկարծ երկու կողմն էլ բինեքում իրարով են անցնում։

2Թուրք Ղափըչօղլին իր բինեն զարկել, ձվար էր արել Մութը Ձորի մի կողմը։ Այնտեղից խրորխտ ու սպառնալի նայում էր դիմացը վեր եկած հայերին։ Նրա մարդիկը այդ սարերի ամենահռչակավոր գողերն էին։ Դատաստանից փախածները նրա մոտ էին ծածկվում, սարերով անցնող ավազակային խմբերը նրա հարկի տակ էին ապաստան գտնում։

3Մի իրիկնադեմ վրանում թինկը տված նա զրույց էր անում իր սովորական հյուրերի հետ։ Նրանք հայտնի ավազակներ էին, որ անցնում էին լեռներով։

— Էս դիմացի հայերին լավ է տղերքը տակնուվրա չեն անում,— իր զարմանքը հայտնեց հյուրերից մի քուրդ։

— Էդքան էլ խեղճ մի գիտենալ դրանց,— պատասխանեց տանտերը։

— Դրա՞նց․․․

— Հա՛, դրանց։ Դրանց մեջ Չատի անունով մի չոբան կա, իգիթ եմ ասում, որ մենակ էն մի տղի դեմը դուրս գա։

— Փա՛, հա՜,— բացականչեց վրդովված ավազակը ու շրըխկալով վրա նստեց։

— Ի՞նչ կտաս գիշերս էնպես անեմ, որ առավոտն էլ ծուխ չբարձրանա դիմացը։

— Կապուտ ձին փեշքեշ։

— Ձեռքդ տուր։

Նրանք ձեռք ձեռքի խփեցին ու գրազ եկան։

4Սարսափելի մութն են Մութը Ձորի գիշերները։

Մի մթնագիշեր էր․ անձրևն էլ անընդհատ տեղում էր միալար։ Քնած էր հայերի բինեն։ Երբեմն-երբեմն հովիվները այս կամ այն կողմից խուլ «հե՜յ-հե՜յ․․․» կանչելով, իմացնում էին, որ հսկում են դեռ։

Գիշերվա մի ժամանակը մի թմփթմփոց անցավ վրանների մոտից։ Շները վեր կացան, վրա տվին, ոչխարը խրտնեց, ձիաները փախան, տավարը ցրվեց։ Հովիվները հավար կանչեցին, հրացանները բացվեցին, և այս բոլոր սարսափներն ու ձայները խառնվելով մութին, հեղեղին ու ամպի որոտմունքին, հորինեցին մի դժոխային գիշեր։

— Շունը տարա՜ն, բինեն պահեցեք հե՜յ․․․― գոռաց աժդահա հովիվ Չատին։

— Շունը տարա՜ն․․․— ձայն տվին ամեն կողմից, ու սև սարսափը կալավ բինեն։ Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի՝ «Շունը տարան»։

Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում են ընկնում են բինեն, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար։ Շներն ընկնում են նրանց ետևից։ Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են բինից։ Այնուհետև խառնված, անշուն բինին ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ քշում են նրանց անասունները։

Շուտով հետևեց երկրորդ հարձակումը, հարահրոցն ընկավ, հրացանները բացվեցին, ամեն բան մթնումը խառնվեց իրար ու իրար խառնված ընկավ դեպի ներքև։

Ակնակիր մթնում ոչինչ չէր երևում։ Փայլակի լուսով վայրկենաբար բացվում էր ահռելի տեսարանը, բայց մարդու աչքերը որոշ բան չէին կարող նկատել այն թոհուբոհի մեջ։ Աչքերը չէին կարող նկատել, բայց հրացանների ձայները ցույց էին տալիս, թե որ կողմից են գնում,— հովիվների աղաղակը, որ կանչում էին՝ «Տարա՜ն, տարա՜ն․․․ Ալաբաշ, հե՜յ․․․»։

Այդ ձայներն էլ հետզհետե հեռացան, նվազեցին, ու էլ ոչինչ չէր լսվում։

Անձրևը միալար շրըփում էր, և ամպը խուլ ճայթում ու որոտում հեռու լեռներում։

5Լուսադեմին տղերքը վերադարձան։ Դեռ հեռվից լսվում էր նրանց ուրախ-ուրախ խոսոցն ու ծիծաղները թանձր մշուշի մեջ։ Ապրանքն ական ու անվնաս ետ բերին հանձնեցին սարվորին, իրենք հավաքվեցին հովիվ Չատի վրանը, որ հաց ուտեն։

Նրանք իրենց հետ բերել էին մի քրդի քոլոզ, վահանն ու թուրը։

Իսկույն տարածվեց, թե տղերքը մի քուրդ են սպանել, ու հետաքրքրած սարվորները եկան խռնվեցին վրանի ներսն ու դռների արանքում։ Չատնի մայրը սոված հովիվների համար կրակի վրա կերակուր էր շինում ու հետն էլ իրեն-իրեն դունդունում.

Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․
Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․
Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․
Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․

Գլուխներն օրորելով նրան ձայնակցում էին մի քանի ուրիշ կանայք։ Այնինչ հովիվները սարվորին պատմում էին, թե բանն ինչպես եղավ։

— Չորս կողմից հավաքեցինք, տարանք արինք մի ձոր։ Էստեղ սրանց տեղը որ նեղացրինք, սրանք ապրանքը թող արին, ու ամենքը մի կռան վրա փախան։ Մընին քշեցի, տարա քարափին դեմ արի։ Որ քարափին դեմ էլավ, մին էլ տեսա ետ դառավ, թուրը հանեց, վրա քշեց, թե՝ գլուխդ ազատի, միջիցդ կես եմ անում. դագանակը պտտեցի, ուսախառը վեր բերի, ա՛ռ հա կտաս․․․

— Ա՛յ տո՜ւր,— բացականչեցին սարվորները։

— Շրըխկալով փռվեց,— վերջացրեց Չատին իր պատմությունը։

— Հա՛, հա՛, հա՛, հա՛,— քահ-քահ խնդացին սարվորները։

6Այս դեպքից մի քանի շաբաթ անց էր կացել։ Մի օր շները հաչեցին․ դուրս եկան, տեսան մի պառավ քուրդ ձայն էր տալի բինի ներքևից։

— Ի՞նչ ես ուզում, ա՛ քիրվա։

— Չոբան Չատնի վրանն եմ ուզում,— ասավ քուրդը։

Բերին չոբան Չատնի վրանը։ Չատին հաց դրեց հյուրի առաջ։ Դեսից-դենից խոսեցին, մինչև հացը կերավ, պրծավ։ Երբ որ հացը կերավ, պրծավ, Չատին հարցրեց․

— Խեր ըլի, ընչի՞ համար էր եկել քիրվան։

— Էստեղ մի քանի շաբաթ առաջ մի քուրդ են սպանե՞լ,— խոսեց հյուրը։

— Սպանել են,— պատասխանեց հովիվը։ — Ասում են՝ դու ես սպանել։

— Դրուստ է։

— Ես նրա հայրն եմ,— ասավ ծերունին։— Եկել եմ, որ նրա արինը քեզ հալալ անեմ։ Դու նրան ճամփին չես սպանել, իր տանը չես սպանել․․․ Քանի անգամ ասի՝ ա՛յ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից․ ուրիշները քեզ համար չեն աշխատել․․․ ինձ չլսեց։ Երևի էդպես մահը մոտեցել էր,— ասավ քուրդը ու գլուխը քաշ արավ, լռեց։

— Հավատիդ հաստատ կենաս, որ արդարն ես խոսում,— չորս կողմից ձայն տվին սարվորներն, ու իրենք էլ լռեցին։

— Արինը քեզ հալալ,— բացականչեց ծերունին,— միայն մայրը․․․ գիտես էլի, մայր է․․․ չի հանգստանում․․․ Շորերն ինձ տվեք, տանեմ, շորերի վրա լաց ըլի, իր սիրտը հովացնի, իր կարոտն առնի։

Չատին բերեց, ծերունուն հանձնեց արյունոտ քոլոզը, վահանն ու թուրը, մի ոչխար էլ առաջն արավ ու շներն անցկացրեց, տարավ ճամփու գցեց։

— Դե մնաս բարով, զավակս,— հրաժեշտ տվավ ծերունի քուրդը։

— Գնաս բարով, քիրվա՛։

Առակների վերլուծություն…

Առակների վերլուծություն…

Գրել առակների ասելիքը:
ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակի ասելիքը այն էր, որ գանձեր ասվածը ոչ միայն թանկարժեք քարերն ու ոսկիներն են, այլ նաև սեփական աշխատանքով ձեռք բերվածն է:

ԱՂՎԵՍՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Առակի ասելիքն այն է, որ մարդիկ կան, որոնք երբ ինչոր բանի չէն հասնում՝ համարում են դա ոչ թե իրենց թուլությունը կամ սխալը, այլ մեղադրում են դիմացինին:

ԵՂՋԵՐՈՒՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակը սովորեցնում է մեզ, որ եթե մեզ լավություն են անում՝ պետք է դա հիշել և գնահատել, և երբ գա ժամանակը՝ հիշես, որ նա քեզ օգնել է:

ԱՂՎԵՍՆ ՈՒ ՀՈՎԱԶԸ

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.
— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Այս առակի ասածն այն է, որ պետք չէ մարդուն գնահատել նրա արտաքինով, այլ կարևոր է իմանալ, թե ինչ կա նրա  ներսում՝ հոգում: Լավ է լինել ճարտար և ճկուն ներքուստ, քան ուղղակի գեղեցիկ արտաքինով:

ԳԱՅԼԵՐՆ ՈՒ ՈՉԽԱՐՆԵՐԸ

Գայլերը ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին: Նրանք որոշեցին խորամանկությամբ հասնել իրենց նպատակին և դեսպաններ ուղարկեցին ոչխարների մոտ` շներին հանձնելու առաջարկով. չէ՞ որ հենց նրանց պատճռով է թշնամանք առաջացել, և եթե շներին հանձնեն, ապա գայլերի և ոչխարների միջև խաղաղություն կհաստատվի: Ոչխարները գլխի չընկան թե դրանցից ի՛նչ է ծագելու, և շներին հանձնեցին:

Եվ այն ժամանակ գայլերը, որ ավելի ուժեղացել էին, առանց դժվարության հաշվեհարդար տեսան անպաշտպան հոտի հետ:

Կյանքում յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ պետք է լրջորեն խորհրդածենք և հասկանանք ինչ հետևանքներ և օգուտներ կբերի այն մեզ համար:

ՈւՂԵՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՍՈՍԻՆ

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին.
— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց.
— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:

Կան շատ մարդկանց տեսակներ, որոնք օգտվում են, բայց մևնույն է բողոքում են և դժգոհում: Առակը ցանկանում է ասել, որ պետք չէ այդպիսին լինել, այլ պետք է գոհանանք նրանից ինչը մեզ օգուտ է տալիս:

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու որդիները մշտապես վիճում էին իրար հետ: Հայրն անընդհատ համոզում էր նրանց, որ հաշտ ու խաղաղ ապրեն, բայց ոչ մի խոսք չէր ազդում: Եվ նա որոշեց օրինակով համոզել. կարգադրեց մի խուրձ շիվ բերել: Երբ բերեցին, կապված շիվերը տվեց նրանց և առաջարկեց ջարդել: Շատ չարչարվեցին, բայց իզուր:
Հայրն արձակեց խուրձը և շիվերը մեկ-մեկ տվեց որդիներին, որոնք առանց դժվարության ջարդեցին շիվերը: