Պատմություն տնային աշխատանք…

Պատմություն տնային աշխատանք…

ԵՐԵՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` փետրվար

  1. Վերլուծել քոչվորների և հայերի քաղաքակրթական փոխազդեցության ընթացքը, դրական ու բացասական հետևանքները;
  2. Համեմատել միջնադարի վաղ և զարգացած փուլերի կրթական համակարգերը;
  3. Վերլուծել «Կիլիկյան Հայաստան» երևույթը;
    Կիլիկիոյ Հայոց Թագաւորութիւն, հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան կամ Փոքր Հայք կամ Հայաստան, միջնադարյան հայկական անկախ պետություն՝ ստեղծված սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից: Պետությունը հիմնադրվել է Ռուբինյանների կողմից, ովքեր Բագրատունիների շառավիղ էին։ Ռուբինյանների իշխանությունը թագավորություն հռչակվեց 1198 թ-ին։ Ռուբինյանների տոհմի վերջին ներկայացուցիչը Զապել թագուհին էր, ում մահից հետո՝ 1252 թ-ին, գահն անցնում է Հեթումյաններին, կարծում եմ, որ Հեթումյանների ցեղը կարող էր ավելի լավ կառավարել այդպիսով ճիշտ էր, որ գահը հենց նրանց տոհմին փածանցվեց։ 1341 թ-ին գահն անցնում է Լուսինյաններին, համեմատած Հեթուսյաններին Լույսիկյանները ավելի զորեղ կլինեին։ Կիլիկյան Հայաստանը դադարում է գոյություն ունենալուց 1375 թ-ին. դրանից հետո գահին հավակնում էին Կիպրոսի Լուսինյանները, ևս մեկ անգամ գահը փոխանսվում է նրանց, քանի որ նրանք նածկինում ցուց են տվել, որ կարղ են լավ կառավարել Կիլիկյան Հայաստան։ 1485 թ-ին, երբ Շառլոթ Կիպրացին ամուսնացավ Սավոյան հարստության ներկայացուցչի հետ, Կիլիկյան Հայաստանի թագավոր տիտղոսն անցավ Սավոյան հարստության ներկայացուցիչներին։ Տիտղոսը մնաց գործածության մեջ մինչև 1861 թ.։
  4. Կազմել Կիլիկյան Հայաստանի պատմության առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին եռյակի ընտրությունը հիմնավորել):

 

Աղբյուրներ`

Քոչվորական կայսրություններ

Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան

Հակոբ Մանանդյան. «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» (հատոր Գ)

Մոնղոլական նվաճումները և Հայաստանը

Միջնադարյան դպրոց

Միջնադարյան դպրոցը, համալսարանները

Միջնադարյան դպրոցները և համալսարանները

Միջնադարյան ուսանողների կյանքը

Միջնադարյան համալսարանի կառուցվածքը

Փ/Ֆ «Միջնադարյան դպրոցում»

«Միջնադարյան դպրոցները և համալսարանները» (դասախոսություն)

Կիլիկիայի հայկական պետություն

Կիլիկյան Հայաստանը թագավորության ժամանակաշրջանում

Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկ

Հայոց հնագույն Կիլիկիան

Կիլիկիայի մանրանկարչության դպրոց

Փ/Ֆ «Կիլիկյան Հայաստան»

Ձայն Արարատի-39 Հայոց Կիլիկյան Թագավորություն

Փ/Հ «Կիլիկիայի հայոց թագավորության անհայտ էջերից»

Սովորենք պատմությունից «Մլեհ Ռուբինյան»

Լևոն Բ Մեծագործ

Սմբատ Գունդստաբլ. մեծ զորավարն ու մեծ մտածողը

Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Կադալ շարադրությունները՝ Երկիր մոլորակը 3000 թվականին:
  2. Տրված հատվածից դուրս գրել գոյականները՝ իրենց հատկանիշներով, ածականները, թվականները, դերանունները, բայերը.

Դիլան դային նստել էր հնձանի պատի տակ, ընկուզենու չոր կոճղին։ Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։
Դիլան- գոյական, հատուկ, եզակի, թանձրացական, անորոշ, ուղղական հոլով
Նստել էր- բայ
Հնձանի- գոյական, հասարակ, եզակի, թանձրացական, անորոշ, սեռական-տրական հոլով
Պատի- գոյական, հասարակ, եզակի, թանձրացական, անորոշ, սեռական-տրական հոլով
Ընկուզենու- գոյական, հասարակ, եզակի, թանձրացական, անորոշ, սեռական-տրական հոլով
Չոր- ածական, որակական, դրական
Կոճղին- գոյական, հասարակ, եզակի, թանձրացական, անորոշ, սեռական-տրական հոլով
Նա- դերանուն, անձնական դերանուն
Սովորություն- գոյական, հասարակ, եզակի, վերացական, անորոշ, ուղղական հոլով
Աշնանը- գոյական, հասարակ, եզակի, վերացական, անորոշ, ուղղական հոլով

Դիլան(-գոյական, հատուկ, եզակի, թանձրացական, անորոշ, ուղղական հոլով) դային նստել էր(-բայ) հնձանի(-գոյական, հասարակ, եզակի, թանձրացական, անորոշ,  սեռական-տրական հոլով) պատի(-գոյական, հասարակ, եզակի, թանձրացական, անորոշ,  սեռական-տրական հոլով) տակ, ընկուզենու(-գոյական, հասարակ, եզակի, թանձրացական, անորոշ,  սեռական-տրական հոլով) չոր(-ածական, որակական, դրական) կոճղին(-գոյական, հասարակ, եզակի, թանձրացական, անորոշ,  սեռական-տրական հոլով): Նա(-դերանուն, անձնական դերանուն) սովորություն(-գոյական, հասարակ, եզակի, վերացական, անորոշ,  ուղղական հոլով) ուներ ուշ(-ածական, որակական, դրական) աշնանը(-գոյական, հասարակ, եզակի, թանձրացական, որոշյալ, ուղղական հոլով) վերջին(-թվական, դասական թվական) անգամ այգին(-գոյական, հասարակ, եզակի, թանձրացական, անորոշ,  ուղղական հոլով) մտնելու(-բայ), դուռ(-գոյական, հասարակ, եզակի, թանձրացական, անորոշ,  ուղղական հոլով) ու ցանկապատ(-գոյական, հասարակ, եզակի, թանձրացական, անորոշ,  ուղղական հոլով) ամրացնելու(-բայ) և հնձանը(-գոյական, հասարակ, եզակի, թանձրացական, որոշյալ, ուղղսկան հոլով) փակելու(-բայ), որպեսզի ձմռան(-գոյական, հասարակ, եզակի, թանձրացական, անորոշ, ուղղկան հոլով) ցուրտ(-ածական, որակական, դրական) գիշերներին գայլ(-գոյական, հասարակ, եզակի, թանձրացական, անորոշ, ուղղկան հոլով) ու գազան(-գոյական, հասարակ, եզակի, թանձրացական, անորոշ, ուղղկան հոլով) չպատսպարվեն(-բայ) ներսը(-գոյական, հասարակ, եզակի, թանձրացական, որոշյալ, ուղղկան հոլով):

Չորացած ոստերի և ցողունների մի կապ ժողովել էր, դրել մոտը։ Եվ հոգնությունից հանգստանում էր՝ աչքը հեռու սարերին։ Նստել էր ու միտք էր անում՝ ականջը սիմինդրի տերևների խշշոցին։

Մայրենիի օրեր

  • Ընթերցանություն
  • Թարգմանչական աշխատանք
  • Ֆլեշմոբային առաջադրանքներ
  • Աուդիո-, տեսա-, ռադիոնյութեր
  • Հեղինակի ոճ: Սեփական ոճի ստեղծում
  • Ստեղծագործական աշխատանք
  • Գրաբար ընթերցանություն
  • Նոր Կտակարանի գրաբարյան հատվածների վերլուծություն
  • Արևմտահայ հեղինակներ: Զահրատ, Մատթեոս Զարիֆյան, Միսաք Մեծարենց
  • Ձայնագրություններ՝ Հովհ. Թումանյան, Եղ Չարենց, Վ. Տերյան

Լրացուցիչ կրթություն

Գրել շարադրություն ձեր ընտրած թեմայով:

Մեջբերումներ

Երջանկություն…

Այսօր ցանկանում եմ խոսել մի շատ յուրահատուկ զգացողության մասին՝ երջանկության: Շատ մարդիկ երկրի վրա այդ զգացողությունը երբեք չէն զգացել, քանի որ մանկուց դժբախտ կյանք են ունեցել և միշտ երազել են գոնե մեկ անգամ կյանքում զգալ այդ զգացողությունը, որը շատերը համարում են կախարդական զգացում: Բայց սակայն մարդիկ էլ կան, որոնց համար այդ զգացողությունը սովորական է, և նրանք կարող են զգալ դա ամեն օր: Դե՝ ապրում ենք անարդար աշխարհում, այդպիսով էլ չենք կարող լինել հավասար և զգալ երջանկություն հավասար: Բայց արդյոք ինչո՞ւ չի կարելի լինել երջանիկ՝ միայն հասկանալով այն, որ դու ապրում ես, որ դու ունես ընտանիք, որ ունես ապրուստի բոլոր միջոցները և այլն… Չէ որ կան մարդիկ, որոնք անգամ դա չունեն: Բայց ցավոք հիմա շատ մարդիկ մտածում են, որ երջանկությունը կայանում է նյութական բաներ ունենալու մեջ՝ լավ բնակարան, առանձնատուն, լավ մեքենա, լավ տեխնիկա, շատ գումար և այլն… Իմ կարծիքով այդպիսի մտածելակերպը շատ սխալ է, սակայն այն գերակշռում է ամբողջ աշխարի մեծ մասի մտածելակերպը… Կցանկանայի, որ բոլորն էլ ունենային հավասարակշռված մտածելակերպ, քանի որ երբ մարդիկ գտնում են երջանկություն նյութական բաների մեջ՝ սկսում են մրցակցել կողքինի հետ, իսկ մրցակցության ոգին արդեն չարից է, և ինչքան էլ դու մրցակցես՝ միևնույն է ցանկանալու ես ավելին և ավելին, ու այդպես շարունակ: Երջանկություն… գտեք երջանկություն այն ամենի մեջ ինչը ունեք, և այդ ժամանակ էլ կլինեք ավելի ուրախ և երջանիկ, քան մյուսները՝ ունենալով աշխարհի նյութական բաներ, անգամ չէն էլ նկատում այնպիսի արժեքներ, ինչպիսին օրինակ՝ իրենց իսկ սեփական ընտանիքն է…

Քիմիա|Հարաբերական ատոմային զանգված

Քիմիա|Հարաբերական ատոմային զանգված

Ատոմների զանգվածներն ու չափերը շատ փոքր են: Ի՞նչ միավորներով կարելի է չափել այդ փոքր զանգվածները: Ցանկացած` գրամներով, կիլոգրամներով, տոննաներով: Իսկ ի՞նչ միավորներով է առավել հարմար չափել շատ փոքր զանգվածները: Որպեսզի պատասխանենք այս հարցին, դիտարկենք հետևյալ մատչելի օրինակը: Յոթերորդ դասարանի աշակերտի զանգվածը 40 կգ է կամ 0,040 տ, կամ 40000 գ: Սովորաբար ի՞նչ միավորներով են արտահայտում մարդու զանգվածը: Կիլոգրամներով, որովհետև դա առավել հարմար է բանավոր հաշվարկների և տարբեր մարդկանց զանգվածները համեմատելու համար: Գրամներով ստացվում են շատ մեծ թվեր, իսկ տոննաներով` շատ փոքր: Չնայած քիմիական տարրերի ատոմները չափազանց փոքր են, դրանց զանգվածներն այնուամենայնիվ չափելի են: Ֆիզիկոսներին հաջողվել է որոշել ատոմներիզանգվածները: Օրինակ՝ ածխածին տարրի ատոմի իրական զանգվածը 0,000 000 000 000 000 000 000 002 գ է (2•10-23 գ կամ 2•10-26կգ),թթվածնի ատոմի զանգվածը`m0(O)=2,66•10-26կգ, ջրածնի ատոմի զանգվածը m0(H)=1.67•1027կգ: Դրանք շատ փոքր թվեր են, որով հաշվումներ կատարելը հարմար չէ: Այսքան փոքր թվերով են արտահայտվում նաև մնացած բոլոր քիմիական տարրերի ատոմների զանգվածները, որոնք որոշվում են հետազոտման ժամանակակից եղանակներով: Նման փոքր թվերից ու դրանց հետ հաշվարկներ կատարելու անհրաժեշտությունից ձերբազատվելու նպատակով ատոմների զանգվածների որոշման համար կիրառվում է զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.): 
Զանգվածի ատոմային միավորը ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասն է:

1 զ.ա.մ.:= 1/12m(C) =2•10-26կգ/12=1.66•10-27կգ :

Հիմնականում օգտվում են հարաբերական ատոմային զանգված հասկացությունից:

Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է Ar-ով, որտեղ rը լատիներեն relative(հարաբերական) բառի սկզբնատառն է.

Հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունի, այն
հարաբերական մեծություն է:

Օրինակ`

 Ածխածնի հարաբերական ատոմային զանգվածը`Ar=2•10-26կգ/1.66•10-27կգ=12

Ջրածնի հարաբերական ատոմային զանգվածը` Ar=1.67•10-27կգ /1.66•10-27կգ =1

Թթվածնի հարաբերական ատոմային զանգվածը` Ar=2,66•10-26կգ /1.66•10-27կգ = 16

Այս կերպ ստացվել են բոլոր հայտնի քիմիական տարրերի հարաբերական

ատոմային զանգվածները:

Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե այդ տարրի 
մեկ ատոմի զանգվածը (m0) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը:

Օրինակ՝ 
Ar (կալցիում=40: Սա նշանակում է, որ կալցիումի մեկ ատոմի զանգվածը 40

անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից:

Ատոմի զանգվածը` զանգվածի ատոմային միավորներով արտահայտված, և ատոմի

հարաբերական ատոմային զանգվածը թվային արժեքով միմյանց հավասար են:

Օրինակ`

mo(Fe) = 56 զ.ա.մ. mo(Na) = 23 զ.ա.մ. mo(Cu) = 64 զ.ա.մ.

Ar(Fe) = 56 Ar(Na) = 23 Ar(Cu) = 64

Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածն իմանալով՝ կարող ենք

որոշել տարրի մեկ ատոմի իրական զանգվածը` mo-ն: Այդ նպատակով տարրի

հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք զանգվածի ատոմային

միավորով.

m0 (x) = Ar (x) • 1,66 • I0–27 կգ կամ m0 (x) = Ar (x) • 1,66 • I0–24գ

Օրինակ` m0 (նատրիում) = Ar (նատրիում) • 1,66 • IO -27 կգ, m0 (նատրիում) = 23 •

1,66 • IO -27 կգ = 3,8 • IO -26 կգ, այսինքն՝ m0 (Na) = 3,8 • I O-26 կգ կամ 3,8 • IO-23 գ:

Բոլոր տարրերի հարաբերական ատոմային զանգվածները ներկայացված են

Դ.Ի.Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգում:Ինչու են դրանք

արտահայտված կոտորակային թվերով՝ դուք կիմանաք հետո: Գործնականում օգտվում են հարաբերական ատոմային զանգվածների՝ մինչև ամբողջ թիվ կլորացված արժեքներից,բացառությամբ քլորի՝

Ar (CI) = 35,5

Յուրաքանչյուր քիմիական տարր ունի հարաբերական ատոմային զանգվածի   որոշակի արժեք:

Դուք ծանոթացաք ատոմի քանակական բնութագրին` ատոմի զանգվածին և

հարաբերական ատոմային զանգվածին: Այժմ կարելի է ասել, որ տարրի քիմիական նշանը

ցույց է տալիս նաև նրա հարաբերական ատոմային զանգվածը:

Օրինակ` Ca քիմիական նշանը ցույց է տալիս.

1) քիմիական տարր` կալցիում (որակական բնութագիր),

2) կալցիում տարրի մեկ ատոմը, (քանակական  բնութագիր) 

3) կալցիումի հարաբերական ատոմային զանգվածը` 40 

Հարցեր և վարժություններ

  1. Տվե՛ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը:
  2. Պարզաբանե՛քզանգվածի ատոմային միավոր հասկացությունը:
  3. Մեկնաբանե՛քAr (ֆտոր) = 19 հավասարությունը` զ.ա.մ. գաղափարն օգտագործելով:
  4. ա) Ar (բորը) = 11, բ) Ar (ցինկ) =65, գ) Ar (պղինձ) = 64: Հաշվե՛քայդ երեք տարրերից յուրաքանչյուրի ատոմի իրական զանգվածը՝ m0-ն:
  1. Նեոնի ատոմի զանգվածը`
     m0(Ne) = 3,32× 1023 գ է : Հաշվե՛ք նեոն տարրի հարաբերական ատոմային զանգվածը:
  2. Հաստատե՛քհետևյալ պնդումների ճշմարտացիությունը քիմիական տարրերի հարաբերական ատոմային զանգվածների վերաբերյալ.

ա) ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածից,

բ) չափողականություն չունեցող մեծություն է,

գ) արտահայտվում է զանգվածի ատոմային միավորով,

դ) ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասից,

ե) ճիշտ արժեքները տրված են պարբերական համակարգում,

զ) պարբերական համակարգում տրված են մինչև ամբողջ թիվ կլորացված արժեքները:

Տնային`սովորել`էջ 48-49,վարժ.`էջ 43-50