Հայոց լեզու

Հայոց լեզու

Կարդացեք հատվածները: Ուշադրություն դարձրեք հեղինակի ոճին՝ ինչպես է պատկերավոր ներկայացնում ասելիքը:
Ինքերդ փորձեք հետաքրքիր ոճով, պատկերավոր  որևէ պատում գրել:

1. Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։ Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր։ Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի, վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։ Հրանտ Մաթևոսյան՝ Կանաչ դաշտը

 

2. Աշնան արևը ջերմացնում էր նրան. ձորի խաղաղությունը դուրեկան էր։ Ծառերին փաթաթված վազերն օրորվում էին քամուց։ Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։ Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ։
Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից։ Շուտով կիջնի ձմեռ, և ո՞վ գիտի, բացվող գարնանը նորից պիտի ի՞նքը բանա այգու դուռը, թե մի ուրիշ ձեռք։
Աշնան խաղաղ օրին նրան հաճելի էր և՛ սիմինդրի տերևների խշշոցը, և վազերի օրորը, և՛ հնձանի դռնակի երգը։ Ակսել Բակունց՝ Միրհավը

Լրացուցիչ կրթություն

Գրել շարադրություն՝ Իմ Թումանյանը

Ահա շարադրությունս…

Մեջբերումներ

Մի գեղեցիկ օր…

Աշնանային անձրևոտ օր… Գունավոր եղանակ էր շուրջը, բայց անձրև էր գալիս: Փողոցները դատարկ էին, և հազիվ կարելի էր հանդիպել մի մարդու, հանդիպելուց էլ` անձրևանոցով արագ վազող: Կարելի էր հասկանալ, որ բոլորը փախչում էին այդ անձրևից, բայց ինչո՞ւ… Չէ որ հաճելի եղանակ էր, անձրևը զարկում էր տանիքներին, բակի տաղավարներին, պատուհաններին, և կարծես երաժշտություն հնչեր, սակայն ոչ ոք չէր հասկանում, թե դա ինչքան հրաշալի տեասրան էր: Ամեն ինչ թաց էր, սակայն քիչ-քիչ սկսում էին դուրս գալ արևի թույլ շողերը… որոնք ավելի էին գեղեցկացնում այդ թաց և գունավոր եղանակը: Թաց տերևների գույները փայլում էին, երբ նրանց վրա ընկնում էին արևի այդ մի քանի շողերը, և նրանք ավելի գունեղ էին թվում: Երևում էր, որ եղանակը շուտով բացվելու է… իսկ կաթիլները գնալով թուլանում էին: Սկսեցին կաթկթալ անձրևի վերջին կաթիլները, և երբ դուրս եկան արևի ողջ շողերը` արդեն լսվեցին երեխաների ուրախ ձայները, որոնք ճչալով վազվզում էին և թռչկոտում թաց ջրափոսերի մեջ, առաջացնելով ուրախ աղմուկ… Ահա մարդկությունը արթնացավ, և բացի անձրևից թողած ջրի կաթկթոցից` սկսվեց լսվել նաև մարդկային ձայներ, մեքենաների ձայներ, որոնք աձրևի ընթացքում խուլ էին թվում: Մեքենաները ացնելով թաց փողոցներով` իրենց ետևից ցայտեցնում էին ջուր ուրիշ մեքենաների վրա և արագ ընթանում էին… Այսպես բացվեց մեկ ուրիշ` հրաշալի տեսարան…:

Մեջբերումներ

Իմ Թումանյանը…

Հովհաննես Թումանյանին ճանաչում եմ շատ վաղ տարիքից՝ հենց այն ժամանակվանից, երբ սկսեցի հասկանալ, որ կան գրողներ… Մանկուց, մայրիկս մինչ իմ դպրոց գնալը, և մինչ իմ կարդալ սովորելը՝ կարդացել է ինձ տարբեր բանաստեղծություններ, և հեքիաթներ է պատմել Հովհաննես Թումանյանի գվածքերից: Ես նրան ճանաչելու օրվանից շատ սիրեցի, քանի որ ինձ համար իր հեքիաթները շատ հետաքրքիր էին, և ես մեծ հաճույքով լսում էի մայրիկիս կարդացածը: Երբ մեծացա, դպրոց գնացի, և սկսեցի կարդալ, և արդեն Սեբաստացի լինելով՝ մասնակցում էի Հովհաննես Թումանյանական նախագծերին և Թումանյանական օրերին մեր կրթահամալիրում: Մենք առաջին դասարանից սկսել ենք շատ կարդալ և սովորել նրա բանաստեղծություններից և հեքիաթներից, որոնցիցի շատերին ես արդեն ծանոթ էի ավելի փոքր տարիքից: Առաջին բանաստեղծություը Թումանյանից, որ ես անգիր սովորեցի դա Կանանչ ախպեր բանաստեղծությունն էր: Ես այն հիշում եմ մինչ այսօր և կարող եմ հպարտ ասել, որ դպրոցում առաջին անգիրս հենց Թումանյանից է եղել: Կրտսեր դպրոցում, մենք ամեն տարի, մի քանի անգամ անդրադառնում էինք Թումանյանին և ամեն տարի բացահայտում էինք նոր բանաստեղծություններ կամ հեքիաթներ: Շատ էնք կատարել փոքրիկ՝ Թումանյանական նախագծեր, բեմադրել ներկայացումներ՝ Սասուցի Դավիթ, Անուշ … և ամեն տարի փորձում էինք ընդլայնել և ավելի լայնածավալ դարձնել մեր նախագծերը: Մենք շատ էինք ճամփորդում Թումայանական օրերին, և պատմում էինք բոլորին մեր դպրոցում ընդունված կարևոր օրերի մասին՝ Հովհանես Թումանյանին նվիրված: Այդպես էլ շարունակվում է մինչ այս օրը, Հովհաննես Թումանյանը մնացել է,կա և կմնա մեր ամենասիրելի գրողը:

Հովհաննես Թումանյան…

Հովհաննես Թումանյան…

https://youtu.be/PoyKft56SGk

* * *

Թե հոգնել ես հաղթահարված
Կյանքի անվերջ հոգսերով,
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով.

Թե կյանքի մեջ մի չար դիպված,
Մի ամոթ է քեզ ճնշում,
Թե չարաչար հիասթափված
Կյանքն ատում ես և գարշում,

Լավ իմացիր, ողջ անօգուտ

Պիտի հուզեն միմիայն քեզ,
Մի՛ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.

Հանգիստ եղիր, աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,

Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ։

Կյանքի ցավը, բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՛ր, երբեք չարժեն

Վրդովմունքին քո սրտի։

Եվ այդ սիրտը քեզ չի տված
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի աստված,
Ոչ թե ցավեր նորանոր։