Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Բերանացի ասել «Երկու սև ամպ» բանաստեղծությունը:
  2. Բերանացի ասել «Պատրանք» բանաստեղծությունը:
  3. Քննարկել Հովհ. Թումանյանի «Զգույշ պետք է լինել» հոդվածը: Գրել հոդվածի ասելիքը:

4. Թվական անուն

Թվականները  առարկաների թիվ, քանակ կամ թվային կարգ ցույց տվող բառեր են: Թվականները արտահայտվում են թվանշանով:

Թվականներն ըստ տեսակի լինում են.

1. Քանակական թվականները ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը։ Սրանք կոչվում են նաև բացարձակ թվականներ։ Օրինակ՝ մեկհինգտասըհարյուր քսանմեկ։

2. Կոտորակային թվականները մատնանշում են ամբողջի մասերը։

3. Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշ թվային քանակով։

Բաշխական թվականները կազմվում են երկու եղանակով՝ ա) քանակական թվականներին ավելանում է -ական ածանցը, օրինակ՝ երկուականտասնմեկական, բ) քանակական թվականների կրկնությամբ, օրինակ՝ հինգ-հինգ։

4. Դասական թվականները ցույց են տալիս միատեսակ առարկաների կարգը թվարկման ժամանակ։

Դասական թվականները կազմվում են քանակական թվականներից -րորդ-երորդ ածանցների միջոցով։

Առաջադրանք

  1. Գրել քանակական, կոտորակային, բաշխական, դասական թվականներից տասական օրինակ:
    Քանակական- վեց, չորս, վաթսունութ, ինը, երեք, տասը, քառասունյոթ…
    Կոտորակային- Հինգ ութերորդ, ինը յոթերորդ, քսան երեսուներեքերորդ…
    Բաշխական- ութ-ութ, տասական, հնգական, վեցական, չորս-չորս, քսան-քսան…
    Դասական- հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, երրորդ, չորորրդ…
  2. Գրիր 11-99 թվերից տասը թվական (տառերով)
    Քսանմեկերորդ, ութսունյոթ, հիսունվեց, տասնինը, վաթսունվեց, քառասունհինգ, ութսունչորս, իննսունինը, տասնմեկ, իննսունհինգ…
  3. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ:
    Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

Լրացուցիչ կրթություն

  1. Կրկնել.
ՓԱՐՎԱՆԱ

I

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.

Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,

Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ

Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

2.  Ձայնագրել Հովհ. Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի բանաստեղծություններից:

Կապույտը

Եղիշե Չարենց

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:

Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:

Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում: