Երկրաչափություն

Երկրաչափություն

եռանկըւն

54

54

55

55

56

56

57

57

58

58

59

59

60

60

63
Պատ.՝ 65

64
Պատ.՝ BK=15 KC=12

66
Պատ.՝  հավասար չէն:

67
Պատ.՝ եռանկյունները հավասար չէն:

68
Պատ.՝ հավասար են, ըստ 1-ին հայտանաշի:

69
Պատ.՝ այո՛ եռանկյունները հավասար են:

եռանկըւն թ

70
Պատ.՝ այո՛ եռանկյունները հավասար են:

73
Պատ.՝ ABC=MNK: Այո՛ տեղի ունեն եռանկյունների հավասարության II հայտանիշի պայմանները:

74
Պատ.՝ այո՛ հավասար են, ըստ 1-ին հայտանաշի:

Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Բերանացի ասել Հովհ. Թումանյանի «Երկու սև ամպը»:

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝

Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

2. Քննարկել Գործնական քերականության առաջադրանքը:

3, Դուրս գրել գոյականները և  հոլովները.

Տունը- ուղղական հոլով
Անտառի- սեռական-տրական հոլով
Խճուղի- ուղղական հոլով
Ժապավեն- ուղղական հոլով
Սևան- ուղղական հոլով
Սարի- սեռական-տրական հոլով
Ծառերի- սեռական-տրական հոլով
Շենքը- ուղղական հոլով
Օտարականին- սեռական-տրական հոլով
Մատուռ- ուղղական հոլով
Վանք- ուղղական հոլով
Ռուսաստանից- բացառական հոլով
Սրտում- ներգոյական հոլով
Հազար- ուղղական հոլով
Կասկած- ուղղական հոլով
Գործերի- սեռական-տրական հոլով
Դրամներ- ուղղական հոլով
Օտարականը- ուղղական հոլով
Տունը- ուղղական հոլով
Ծծումբի- սեռական-տրական հոլով
Հանքի- սեռական-տրական հոլով
Բանվորների- սեռական-տրական հոլով
Ժամանակ- ուղղական հոլով
Փեթակ- ուղղական հոլով
Ձեռքեր- ուղղական հոլով
Երեկո- ուղղական հոլով
Առավոտ- ուղղական հոլով
Բույն- ուղղական հոլով
Թռչունի- սեռական-տրական հոլով
Ձագեր-ուղղական հոլով

Այդ տունը վաղուց, շա՜տ վաղուց է կանգնած անտառի մեջ։ Ես նրան հիշում եմ դեռ մանկությունից։

Այնտեղ, ուր փոշոտ խճուղին, ինչպես մի գորշ ժապավեն, օձապտույտ ոլորումներով, իմ ծննդավայրից վաղում է դեպի Սևան, այնտեղից միշտ երևում է նա՝ անտառապատ սարի գլխին բազմած։ Ծառերի միապաղաղ կանչի մեջ այդ սպիտակ շենքր անցորդներին թվում է ինչ–որ խորհրդավոր բան։ Աղոթասեր օտարականին թվում է մատուռ կամ վանք, իսկ Ռուսաստանից նոր եկած պետական պաշտոնյայի սրտում զարթեցնում Է հազար ու մի կասկած, թե արդյոք հակապետական գործերի մի որջ չէ դա, արդյոք կեղծ դրամներ չե՞ն կտրում այնտեղ… Բայց թե օտարականր և թե՛ պետական պաշտոնյան սխալվում են միշտ։ Այդ սպիտակ տունը, որ գոռոզ կերպով բազմել է անտառի գլխին—հանրակացարանն է ծծումբի հանքի բանվորների, որոնցից սակայն դատարկ է հիմա։ Կար ժամանակ, որ նա այդ վայրի տեղում իրենից ներկայացնում էր մարդկային մի փեթակ, որի մեջ բազմաթիվ ձեոքեր էին աշխատում առավոտից մինչև երեկո և բազմաթիվ գլուխներ էին ննջում երեկոյից մինչև առավոտ։ Բայց այժմ դատարկ է նա, ինչպես ծառի վրա հյուսված թռչունի մի բույն, որի մեջ եղած ձագերր իրենց մոր հետ թռել են վաղուց. նրա տերերը, թղթախաղում սնանկանալով, փակեցին հանքր, փակեցին Հանրակացարանը և գնացին հանգստանալու քաղաքում… Բայց նրանք այնքան բարի եղան, որ չհեռացրին իրենց ծեր ծառային և թողին նրան այդ տանը պահապան։

Լրացուցիչ կրթություն

  1. Կրկնել.

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

2. Քննարկել Հովհ. Թումանյանի «Զգույշ պետք է լինել» հոդվածը:

Հերիք չի, որ հայոց գրականությունը ունի իր երդվյաը թշնամիները, որոնք իրենց փեշակ են շինել հայհոյել ու անվանարկել հայ գրողներին, կա և մի այլ անախորժ դեպք, երբ վշտացնում ու վիրավորում են նրանց առանց չար դիտավորության, մինչև անգամ բարեկամությունից ու սիրուց՝ հրապարակական քննության նյութ առնելով նրանց ապրուստն ու նյութական անապահովության խնդիրը։ Վիրավորական ու դատապարտելի մի սովորություն, կրկին պատճառներով․ առաջինը, որովհետև այդպես չի, երկրորդը, որ տգեղ է։

Այդ անապահովության անախորժ ողբերը հաճախանում են մանավանդ հոբելյանների ժամանակ։ Ահա նորից հոբելյան, նորից մեզ ծանոթ վիրավորական կարեկցությունները և նորից ստիպված ենք հիշեցնելու, թե՝ զգույշ եղեք։ Եթե դուք զալիս եք ողջունելու մի տաղանդավոր գրողի իր երեսուն տարվա գրական հոբելյանի օրը և գալիս եք ձեր դրամական ու այլ ձևի նվերներով, այղ հիրավի նրա համար հո չի, որ նա սոսկ մի անապահով մարդ է։ Եթե այդ լիներ պատճառը, էլ ինչո՞ւ օտարները գումարներ կնվիրաբերեին իրենց ունևոր գրողներին այդպիսի դեպքերում։ Բայց թողնենք օտարներին։ Այո՛, շատ ու շատ է ցանկալի, որ այդպիսի օրերը դրամականի խնդիրը չգար մեջտեղ, և ով ավելի շատ կցանկանար, որ այդպես լիներ, եթե ոչ հենց ինքը գրողը։ Ամեն մինը, որ կարծում է, թե անհարմար մի բան կա, չգիտեմ ինչու կարծում է, թե միայն գրողն է, որ չի գգում այդ։ Գտեք ձեր գրականությունը պահելու և ձեր հարգանքն արտահայտելու հարմար ու վայելուչ ձևը։

Այդտեղ էլ հո գրողը չի մեղավոր, որ դուք չեք կարողանում գրականություն պահել կամ արժանավայել կերպով ցույց տալ ձեր հարգանքը։

Մտածում եք գրողի մասին, հոբելյան եք տոնում, չպետք է մոռանաք, որ նա զգալ գիտի, պետք է միշտ ի նկատի ունենաք նրա ինքնասիրությունը, նրա հոգու հպարտությունը, նրա սրտի քնքշությունը, այլապես կարող եք աղավաղել ու աղճատել այն, որ ամենասուրբն ու ամենանուրբն է նրա մեջ և որ ամենաթանկը պիտի լինի ձեզ համար։

Տողերիս գրելու առիթը տվեց «Тиф. листок»-ում տպած մեր սիրելի նկարիչ Գ․ Բաշինշաղյանի հոդվածը Շիրվանզադեի հոբելյանի առիթով, որի մեջ խոսում է վիպասանի նյութական կացության մասին, թեև բարեկամավարի ու սիրով, բայց և այնպես ծանր տպավորություն է անում։

Ցավում ենք մանավանդ, որ Բաշինջաղյանն է այդպես խոսում։

Զգույշ պետք է լինել։

Այս հոդվածը այն մասին էր, որ երբ մարդուն ցանկանում ես օրինակ լավություն անել այն ժամանակ, երբ նա դրա կարիքն ունի, պետք է հաշվի առնես, որ պետք չէ հենց այդպիսի մեկնաբանությամբ տաս քո նվերը՝ ասելով, թե դու վատ վիճակում ես, և ես նվիրում եմ քեզ այս բանը, որը ձեռք բերելու հնարավորություն դու չունես… Պետք է նրբանկատ լինել այդ հարցերում և իմանալ, որ այդ քայլով կարող ես գցել մարդու և՛ ինքագնահատականը և՛ ինքնասիրությունը…, ինչպես ասվում էր այս հոդվածում, օրինակն էլ բերված էր հենց մեր գրողների վրա, մարդիկ գնում էին և նվերներ էին տալիս գրողներին՝ մեկնաբանելով, որ նրանք վատ վիճակում են, բայց պետք չէ այդպես անել, այլ եթե ցանկանում ես նվեր տալ մի մարդու՝ ով վատ վիճակում է գտնվում, դա արա նուրբ, մտածված և գեղեցիկ տեսքով, որպեսզի ոչ մի դեպքում նրան չվիրավորես:

Պարզ և բարդ տարրեր… |Քիմիա

Պարզ և բարդ տարրեր… |Քիմիա

Գործնական աշխատանք`ծանոթացում պարզ և բարդ նյութերի հետ
.Գործնական  աշխատանք  .Ծանոթացում  պարզ  և բարդ  նյութերի  հետ, մետաղների և ոչ մետաղների մոդելների  հավաքում:

Ներքոբերյալ  նյութերը `H2, HCl, O2, H2O, N2, Na,  NH3, CH4, P4, S8, NaCl, Fe, H2SO4    դասակարգեք  պարզ  և  բարդի, անվանեք  և  լրացրեք  աղյուսակ

Աղյուսակ.

  Պարզ  նյութեր     Բարդ  նյութեր
H2 HCl
N2 O2
Na H2O
CH4 NH3
Fe

P4
S8
NaCl
Fe
H2SO4