Վահան Տերյան… «Երբ կյանքը սուր փշերով»

Վահան Տերյան… «Երբ կյանքը սուր փշերով»

Երբ կյանքը սուր փշերով

Կարյունոտե քո հոգին,
Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
Շղթայված ես դու մեկին։
Երբ մենք հեռու կըլինենք,
Երբ կանջատվենք առհավետ,
Հիշի՛ր, որ կա սրբազան
Հանդիպումի արահետ։
Հիշի՛ր, որ երբ մի անգամ
Մահին հաղթեց խնդագին,
Էլ չի կարող մոռանալ
Ակնթարթն այն մեր հոգին։
Քո խոսքերը սրբազան
Չեն խավարիլ խավարում,
Շուրջը, շուրջը ամեն ինչ
Կերգե անդարձ քո հեռուն։
Դու կըլինես իմ հոդում,
Դու ամեն տեղ կըլինես,
Որպես քաղցր մի խոկում,
Ե՛վ անմարմին, և՛ անտես։
Մեզ ամեն ինչ այս երկրում
Հմայում է և խաբում,
Բայց կա անհաս մի բերկրում,
Հրաշք-անկարծ հանդիպում…
Երբ կըլինենք մենք հեռու,
Անվերադարձ և օտար,
Հիշի՛ր, որ ինձ մի անգամ
Հավերժաբար դու գտար…

Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Գրել փոխադրություն
    Արևելքում կար մի թագավոր, որն ուներ երեք որդի: Եկավ մի օր, երբ նա ծեր էր և որոշեց իր գահը փոխանցել որդիներից մեկին… կանչեց նրանց և ասաց.
    -Որդի՛ներ, ես արդեն ծեր եմ և ժամանակն է եկել գահը խոխանցելու ձեզնից մեկին, եթե այսքան ժամանակ կարողացած լինեի իրականեցնել իմ մի փափագը՝ շուտվանից գահս թողած կլինեի, բայց հիմա ձեզ եմ հանձնարարում իմ երազանքը, որպեսզի կատարեք այն… Նպատակս էլ այն է, որպեսզի լցնեմ իմ այս մեծ շտեմարանը աշխարհի ամենապետքական բանով, դրա համար ձեզ տալիս եմ երեք անգամ քառասուն օր, որպեսզի ամբողջ աշխարհով շրջեք և գտնեք այն… Ժամանակը անցավ, որդիները վերադաձան, իսկ նրանց դիմավորում էին պալատականները, ժողովուրդը և հայրը… Ավագ որդին մոտեցավ, հանեց մեկ բուռ հացահատիկը և ասաց.
    -Ես ման եկա ամբողջ աշխարհը, տեսա շատ սովորույթներ և պետքական բաներ, բայց հասկացա, որ առանց հացահատիկ մենք չէնք կարող ապրել, այդպիսով ես այս ամբողջ շտեմարանը կլցնեմ հացահատիկով:
    Ապա մոտեցավ միջնեկ եղբայրը, հանեց մի բուռ հող և ասաց.
    -Ես ման եկա ամբողջ աշխարհով մեկ, բայց չգա ոչինչ հողից կարևոր, քանի որ առանց հողի չէնք կարող աճեցնել ոչ՛ հացահատիկ ոչ է՛լ ուրիշ պետքական և կարևոր բաներ, այդպիսով՝ ես այս ահագին շտեմարանը կլցնեմ հողով…:
    Վերջապես հայրը կանչեց կրտսեր որդուն և ասաց.
    -Որդիս, իսկ դո՞ւ ինչով կլցնես իմ ահագին շտեմարանը:
    Նա մոտեցավ, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, այրեց այն, դրեց շտեմարանի մեջտեղը և ասաց.
    -Ես եղա շատ քաղաքներում, շրջեցի ողջ աշխարհը, բայց չգտա ավելի թանկ բան քան…
    Բոլորը մտածեցին, թե նա ցանկանում է լցնել շտեմարանը լույսով, սակայն նա շարունակեց.
    -Քան գիտության լու՛յսը… եթե չլինի գիտության լույսը, ապա չի լինի հողը, ոչ էլ հացահատիկը: Ես քո շտեմարանը կլցնեմ իմաստության լույսով:
    Հայրը շատ ուրախացած ասաց.
    -Ապրես որդիս, դու՛ կատարեցիր ամենաճիշտ որոշումը, դու քո եղբայրներից ամենախելացին ես, և հենց դու կդառնաս թագակիրը:

Լրացուցիչ կրթություն

2.Որ տայ պատասխանի բան մինչչեւ լուեալ իցէ ինչ

անզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք  ԺԸ,   13)

տայ                          — տալիս է

պատասխանի       — պատասխան

լուեալ                     — լսած

իցէ                           — լինի, կլինի, պիտի լինի

ինչ                           — ինչ-որ բան, մի բան

անզգամութիւն      — անմտություն, անխոհեմություն

նմա                           — նրան

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  • Նախադասությունը  աշխարհաբա՛ր դարձրու
    Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը։
  • Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը։
    Այս մտքից հասկանում եմ, որ չէնք կարող ծառայել և՛ աստծուն, և՛ հարստությանը, քանի որ հոգևորն ու նյութականը խանգարում են մեկը մյուսին:

 3,.Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել.
կամ զմին ատիցէ եւ զմիւսնսիրիցէ,
կամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ։
(
Մատթէոս  Զ,  24)

 

ոք                          — մեկը, ինչ-որ մեկը, մի մարդ

ոչ կարէ              — չի կարող

երկուց տերանց  — երկու տիրոջ

զմին                     — մեկին

ատիցէ                 — ատի, կատի,պիտի ատի

4,. Կրկնել Հովհ. Թումանյանի քառյակները