Հայոց լեզու

Հայոց լեզու

Դերանուն

Դ Ե Ր Ա Ն Ո Ւ Ն
  • Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:
  • Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:
  • Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու:
  • Անձնական դերանուններն են՝ եսինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:
  • Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:
  • Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:
  • Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
  • Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:
  • Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու:
  • Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:
  • Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:
  • Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:
  • Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:
  • Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու:
  • Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:
  • Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու:
  • Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

 

Դուրս գրել դերանունները.

Իսկ մենք միայն մի բան էինք մտածում․ մեր լավ Օսին կրկին տհաճ պատմության մեջ ընկավ։ Երևում էր, որ ֆրաու Վիլաուն կիսում էր մեր զգացմունքները, որովհետև աննկատելի գլխով արեց նախ մեզ, հետո՝ Օսիին։

Մենք- անձնական
Որ- հարաբերական
Որովհետեև- հարաբերական
Ինձ- անձնական

Ժողովն ավարտվեց։ Բայց հանկարծ Օսին արագ բեմ վազեց ու ասաց․

― Տիկնայք և պարոնայք։ Շատ եմ խնդրում միջանցք դուրս գաք, այդ դեպքում միայն ինձ կհաջողվի համոզել Լիզային․․․

Նրա հետագա խոսքերը խլացան ուրախ քրքիջի մեջ։

Մենք վերջինը հեռացանք դահլիճից, անվերջ Օսիին էինք նայում։ Նա բոլորովին հանգիստ էր թվում։

Բայց- հարաբերական
Այդ- ցուցական
Մենք- անձնական
Նա- ցուցական

Կարծում էինք, թե բոլորն արդեն ցրված կլինեն տները, և շատ զարմացանք, տեսնելով, որ և՛ աշակերտները, և՛ ծնողները համբերությամբ սպասում էին Օսիին։ Խմբերի բաժանված՝ նրանք կանգնած էին բոլոր ազատ տեղերում։ Խոսակցությունը հիմնականում հավերի բազմացման և այն մասին էր, որ թռչուններն ընդհանրապես շատ դյուրահավատ են։

Թե- հարաբերական
Բոլոր- որոշյալ
Որ- հարաբերական
Նրանք- անձնական
Այն- ցուցական

Աննին թաքուն մոտեցավ դահլիճի դռանն ու բանալու անցքից նայեց, բայց ոչինչ տեսնել չկարողացավ։ Հինգ րոպե անց դուռը կամաց բացվեց ու զամբյուղը ձեռքին, դահլիճից դուրս եկավ Օսին։ Բաճկոնի կոճակներն արձակված էին, մազերը գզգզված, բայց դրա փոխարեն նրա գլխին թառել էր Լիզան։

Որպեսզի հավին չվախեցնենք, մենք ոչ մի ձայն չհանեցինք։ Ե՛վ միջանցքում, և՛ աստիճաններին մեռելային լռություն էր։

Բայց- հարաբերական
Մենք- անձնական
Ոչ մի- ժխտական

Օսին կրկին վերադարձավ դահլիճ, որովհետև մոռացել էր լույսը մարել։ Լսվեց երեք ճրթոց, ու դահլիճը մթնեց։

Գլուխը բարձր պահած, Օսին հանդիսավոր քայլերով անցավ մեր կողքից ու աստիճաններով ցած իջավ։ Երբ նա բակ դուրս եկավ, բոլորս նետվեցինք պատուհանների մոտ։ Լիզան դեռ նստած էր Օսիի գլխին, իսկ բակի երկայնքով շարվել էին ապշահար ծնողները․․․

Որովհետեև- հարաբերական
Երբ- հարաբերական
Նա- ցուցական
Բոլորս- որոշյալ
Իսկ- հարաբերական

Ահա, ըստ էության, ողջ պատմությունը Օսիի ու նրա Լիզա հավի մասին։ Հարկ է նաև նշել, որ դիրեկտորից հանդիմանանքի ոչ մի խոսք չլսեցինք, իսկ ֆրաու Վիլաուն հաջորդ օրը Օսիին գրատախտակի մոտ կանչեց, և նա փայլուն կերպով լուծեց խնդիրը։

― Գերազա՛նց, Օսի, ― ասաց ուսուցչուհին ու նշանակեց դասամատյանում։

Ողջ- որոշյալ
Ու- հարաբերական
Նա- անձնական

Իսկ մի քանի օր անց տեղական լրագրում երևաց ոչ մեծ մի հոդված՝ «Անմոռանալի երեկո» վերնագրով։ Այստեղ բոլոր ծնողների անունից ասված էր, որ երեկոյի ամենահրաշալի, ամենաուրախ իրադարձությունը Օսիի ու նրա վարժեցրած հավի ելույթն էր։

Իսկ- հարաբերական
Մի քանի- անորոշ
Ոչ- ժխտական
Այստեղ- ցուցական
Բոլոր- որոշյալ

 

Կոնդ…

Կոնդ…

Կոնդ / քաղաք քաղաքի ներսում

Երևանի հյուսիս-արևմտյան բարձունքից քաղաքին է նայում Կոնդը, որը բառացի նշանակում է բլուր: Ոմանք կատակում են, որ Կոնդը Երևանի մայրաքաղաքն է, մյուսներն էլ, թե այն քաղաք է քաղաքի մեջ: Հարթությունից, որտեղ քայլում է քաղաքը, Կոնդը չի երևում: Կենտրոնական ու գլխավոր փողոցներին հարող որոշ գեղեցիկ ու բարեկարգ առանձնատներն աչք են շոյում և ցրում են բոլոր կասկածներն ու ենթադրությունները, որ ներսում՝ավելի խորքում, իրար վրա հենված կիսախարխուլ տներով, նախորդ դարի դռներով ու չափազանց նեղ, բայց պատմությամբ լեցուն փողոցներով մի թաղ կա: Կոնդի դռներն առանձին թեմա են: Ասում են՝ ժամանակին դրանք մեկը մյուսից վառ գույնի են եղել: Հիմա գույներից էլ բան չի մնացել, բայց յուրաքանչյուր տան դուռ ու դարպաս խոսում է կենդանի պատմության մասին: Այս թաղում մարդիկ ապրում են սերնդեսերունդ, ինչը Երևանում արդեն հազվագյուտ երևույթ է: Մայրաքաղաքի կենդանի մնացած թերևս միակ հին թաղամասից առաջին տպավորությունը կախված է նրանից, թե բազում աստիճաններից որո՞վ կհայտնվես այնտեղ: Օրինակ՝ եթե բարձրանում ես Սարյան փողոցի կենտրոնական փոստի կողքից, հայտնվում ես համեմատաբար թարմ ու նոր Կոնդում: Տեղացիներն այդ հատվածը Կոնդագլուխ են կոչում, իսկ կենտրոնական փոստից ավելի ներքև, իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա երկու նեղ աստիճանները տանում են բոլորովին այլ Կոնդ:

Կոնդի առօրյան

Կոնդի բազմաթիվ պատմություններ հյուսվում են տներին հարող քարե կամ բետոնե նստարաններին, որոնց առատությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք մեծ սեր են վայելում կոնդեցիների շրջանում:  images  Պարզվում է՝ ամռան ամիսներին նմանատիպ բոլոր նստարանները զբաղված են. կոնդեցի տղամարդիկ նարդի կամ թուղթ են խաղում դրանց վրա, իսկ կանայք մի բաժակ սուրճի շուրջ քննարկում են թաղի վերջին նորություններն ու իրադարձությունները: Տեղացի կանանց հաճախ կարելի է տեսնել նաև գրեթե ամեն քայլափոխի հանդիպող աղբյուրների մոտ, որոնց թիվն այդպես էլ չհաջողվեց հաշվել: Չնայած գրեթե յուրաքանչյուր տուն արդեն հնարավորություն ունի անհատական ջրամատակարարում ունենալ, բայց այնպիսի տպավորություն է, որ ծորակով աղբյուրների ակտուալությունը դրանից թաղամասում չի նվազել: Եղանակների տաքանալուն պես կանայք այստեղ լվացք են անում կամ ցայում են սուրճի բաժակները:

Կոնդի ամենադաժան թշնամին կրակն է

Ամառը տարվա ամենասիրելի եղանակն է, իսկ անձրևների ու ձմռան հետ գլուխ են բարձրացնում թաղամասի, մեղմ ասած՝ վատ պայմանները. կաթում են տանիքները, սառցակալում են դեպի կենտրոնական փողոցներ իջնող աստիճաններն ու արահետները: Կոնդի առաջին ու ամենադաժան թշնամին կրակն է: Սերտաճած ու միմյանց պինդ գրկած տներից ցանկացածի բռնկումը շատ արագ տարածվում է մյուսների վրա ու արդյունքում կարող է մի քանի տուն միանգամից այրվել: Հրդեհից խոսելիս կոնդեցիները սարսափով են հիշում 1987-ի միջադեպը: Պատմում են, որ մինչ հրշեջների ու շտապ օգնության մեքենաները փորձում էին իրար զիջելով անցնել Կոնդի նեղ փողոցներով՝ կրակը կոնդենցու կյանք խլեց: Այս հրդեհից կադրեր կան նաև ռեժիսոր Հարություն Խաչատրյանի նույն թվականին լույս տեսած «Կոնդ» վավերագրական ֆիլմում: