Այլընտրանքային պատմություն նախագիծ | Գիտություն և դասագիրք

Այլընտրանքային պատմություն նախագիծ | Գիտություն և դասագիրք

Այս նախագծի շրջանակներում՝ մենք <<Հայոց անկախ պետության վերականգնումը Բագրատունիների ժամանակ>> թեմայով, համեմատում ենք 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքը՝ (այսուհետև` դասագիրք)  «Հայոց պատմություն. II հատոր» ակադեմիական գրքի հետ (այսուհետև` աշխատություն): Նախ ասենք, որ աշխատությունում ամեն ինչ իհարկե ավելի մանրամասնորեն է գրված, ի տարբերություն դասագրքի:  Առաջին տարբերությունը կայանում էր նրանում, որ աշխատությունում տվյալ ժամանակաշրջանը ավելի կոնկրետ էր ցույց տրված, և տարեթվեր ավելի հաճախ էին հանդիպում, քան դասագրքում: Աշոտ Բագրատունու՝ Խալիֆայի կողմից հայոց իշխան և սպարապետ ճանաչվելու մասին դասագրքում գրված է շատ քիչ, ավելի կոնկրետ `մեկ նախադասությամբ: Հաստատության մեջ գրված է՝ «Այդուհանդերձ, նրա որդուն` Աշոտին, արաբները վստահեցին հոր պաշտոնը, որը նա վարեց 855-862թթ.: Սպարապետը`երկրի զինված ուժերի հրամանատարը, Հայոց իշխանի բացակայության ժամանակ իրականացնում էր նրա գործառույթները: Հայոց իշխանն արաբական տիրապետության ժամանակ օժտված էր վարչական լիազորություններով…»  img_1603Շատ կարևորում ենք այն փաստը, որ դասագրքի հեղինակները կարողանում են արտահայտել մեկ նախադասությամբ այն գաղափարը, որը աշխատության մեջ արտահայտված է մի քանի էջով: Այսինքն՝ մենք կարդալով դասագրքի փաստերը, որոնք արտահայտված են մեկ նախադասությամբ, կարողանում ենք հասկանալ աշխատության մեջ ցույց տրվածի գլխավոր իմաստը ընդհանրացած տեսքով, չնայած նրան, որ չենք իմանում մանրամասները, կարևորը՝ սովորողները կարողանում են հասկանալ, և շնորհակալ ենք հեղինակներից, քանի որ դա չի վատնում սովորողի ժամանակը, բայց միևնույն  ժամանակ հասցնում է ասածի իմաստը շատ կարճ տեսքով: Միևնույն ժամանակ կցանկանայի նշել, որ կան հատվածներ, որոնք ընդգրկված չեն մեր դասագրքերում, բայց այդ տեղեկատվությունը հետաքրքիր կլիներ մեր հասակակիցների համար:

Շարունակելի…

Թողնել մեկնաբանություն